Ընտրություններին ընդառաջ. խաղաղության աղավնին

10/04/2018 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 9-ի համարում

Հայաստանի Գրողների միության նախագահի ընտրություններին կարճ ժամանակ է մնացել: Եւ հանկարծ ԳՄ ներկայիս նախագահ եւ նաեւ նախագահի թեկնածու Լեւոն Անանյանը որոշեց մի քանի գրողների հետ այցելել մի զինմաս՝ զինվորականների հետ հանդիպելու, նրանց կենցաղին ծանոթանալու, դարդերը լսելու եւ այլն: Այդպես էլ չկարողացանք հիշել, թե նախկինում նման որեւէ արարողություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Մի խոսքով, պրն Անանյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում, բնականաբար, հայտարարելով, որ սա Գրողների միության նախագահի պաշտոնի ընտրության հետ որեւէ կապ չունի: Գրողները ընտրել էին Արմավիրի ուսումնական բրիգադը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Հոկտեմբերյանի ուչեբկա» անունով:

Մի քիչ պտտվեցին, եղան զորանոցներում, նայեցին, թե ինչպես են զինվորները պարապում, զինվորների հետ մեկտեղ ճաշակեցին զինվորական ճաշը եւ այլն: Մի խոսքով, սովորական, անհետաքրքիր, քարոզչական շրջայց: Եւ նույնիսկ ձանձրանալուն սովոր մեր գրողները կսկսեին ձանձրանալ, եթե կեսից նրանց չմիանար ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ու գրողների հետ Սարգսյանի փոխանակած առաջին իսկ բառերը անակնկալ էին: Վստահաբար կարելի է պնդել, որ նախարարի ասածներն առաջիկա ամիսներին քննարկվող հիմնական թեման են լինելու: Գրողներից մեկը նախարարին ուղղեց վերջին երեւի 10-15 տարիներին մեր մտավորականության ամենասիրած հարցը, թե արդյոք մենք պարտվողական կամ կրավորական կեցվածք չե՞նք ընդունել ԼՂ հարցի քարոզչական ոլորտում:

Ս.Սարգսյանի արձագանքն այս հարցին պետք է մեջբերել ամբողջովին: «Հասկանում եմ հարցի ենթատեքստը, համաձայն չեմ այն կարծիքների հետ, թե մենք պարտվողական ինչ-որ ճառեր ենք ասում, որ խոսում ենք զիջումների մասին եւ այլն եւ այլն: Ամենից հեշտ բանը գլուխ գովելն է, ընդ որում, երբ որ մեկը հասարակության մեջ մեծ-մեծ խոսում է, ասում է` ոչինչ չզիջենք, միայն առաջ, ապա առերեւույթ գուցե մի տասը հոգուց 8-ն ասում են` մալադեց, ինչ տղամարդ է: Բայց տասը հոգուց ինը ներքուստ ասում են` դու գլուխ գովացող աքաղաղ ես: Այսինքն՝ ո՞ւր ենք ուզում տանել մեր ժողովրդին, ի՞նչ ենք ուզում, նոր պատերա՞զմ ենք ուզում, շա՞տ ենք, քի՞չ էին մեր զոհված տղաները, մեր ընկերները: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, հիմա մենք բոլորս նորից կանգնենք, ասենք, որ` ոչ, մենք պետք է անպայման պատերազմենք, մշտական պատերազմ եւ այլն: Ինչքա՞ն, մշտակա՞ն, ինչքա՞ն»,- բոլորի համար այսպիսի անակնկալ պատասխան տվեց Պնախարարը:

Հետո երեւի զգալով, որ դոզան մի քիչ շատ է՝ հավելեց. «Ճիշտն ասած, դա էլ տարբերակ է, եթե մեր ժողովուրդն այդպիսի որոշում կայացնի, այն ժամանակ պաշտպանության նախարարն այդ դիրքորոշումը կպահի»,- ասաց նա: Հետո կրկին սրեց իր խոսքը. «Ես չպետք է լսեմ մեկ-երկու մարդկանց, ովքեր իրենց կանգնած դիրքից երեք մետր այն կողմ չեն տեսնում: Թեեւ նրանք էլ իրավունք ունեն կարծիք հայտնելու: Բայց նրանք պետք է նաեւ հասկանան, որ լոպազությունը  կարծիք հայտնել չէ»,- գրչի վարպետների համար իր մտքերն ավելի հասկանալի դարձնելով՝ ասաց նախարարը: Խոսակցությանը ներկա Զորի Բալայանը չդիմացավ. «Դասական իմաստով դուք ճիշտ եք, բայց պետք է հաշվի առնել, թե ով է թշնամիդ...»:

Կանխազգալով Զորի Գայկովիչի հաջորդ արտահայտությունը, թե թուրքը մնում է թուրք, Ս. Սարգսյանը կարճ կտրեց. «Լոպազությունը շատ ավելի վատ է հենց թուրքից»,- ասաց նախարարը: Դժվար է ասել, թե ինչ զգացումներ ապրեց այդ պահին Զորի Բալայանը, սակայն այս խոսակցությունից հետո մի քանի րոպե անց նա հեռացավ զորամասից եւ չմասնակցեց այս միջոցառման ամենակարեւոր արարողությանը` զորամասի մեծ դահլիճում տեղի ունենալիք զինվորականների եւ գրողների հանդիպմանը: Մի խոսքով, գրողների զինմաս այցելությունը, որը ոչ մի հետաքրքիր բան չէր խոստանում, վերածվեց մի իսկական սենսացիայի, որի արձագանքները դեռ երկար ենք լսելու: Ի դեպ, երբ գրողների եւ նախարարի վերը նշված անբռնազբոս զրույցը ձայնագրող լրագրողները փորձեցին հարցեր տալ Ս.Սարգսյանին, վերջինս կատակեց, թե այսքանը բավարար չէ՞ր:

Իրոք որ, մի օրվա համար այսքանը ոչ միայն բավարար է, այլ դեռ մի բան էլ ավելին: Ու մի տեսակ տպավորություն ստեղծվեց, որ Լեւոն Անանյանի նախընտրական այս շրջայցը մի քանի րոպեի ընթացքում շեղվեց իր հունից եւ սկիզբ դրեց ՀՀ նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավին, որում որպես թեկնածու հանդես է գալիս Ս.Սարգսյանը, որը կարծես խոսում է աշխարհին հասկանալի լեզվով: Եւ սա բոլորովին համահունչ է համառորեն շրջող այն լուրերին, որ Հանրապետական կուսակցությունն արդեն պատրաստվում է այդ ընտրություններին, եւ կուսակցության որոշակի շրջանակների համար Ս.Սարգսյանը դիտվում է որպես ամենանախընհտրելի թեկնածու:

«Ես չեմ կարծում, որ այսօր որեւէ կուսակցություն պատրաստվում է նախագահական ընտրությունների, որովհետեւ դեռեւս շատ վաղ է նախագահական ընտրությունների մասին խոսել»,- մեր հարցին ի պատասխան ասաց նախարարը: Սակայն ակնհայտ է, որ Սարգսյանը մի տեսակ «փափուկ» արտահայտություններ է ընտրում նախագահական, իսկ ենթատեքստում ակնհայտորեն արտահերթ նախագահական ընտրությունների մասին խոսելիս: Այս տպավորությունն ավելի խորացավ, երբ պրն Սարգսյանը մեր հարցին, թե հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը, պատասխանեց. «Դեռ երեք տարուց ավել կա, ինչո՞ւ եք շտապում»: Եթե երեք տարի հետո կարող է առաջադրել իր թեկնածությունը, ինչո՞ւ չի կարող դա անել, ասենք, այս տարի, եթե առիթ ընձեռվի:

Հայկ Գեւորգյան

Տպել
1492 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում