Սահմանադրական փոփոխություններ. անվստահություն կոալիցիային

11/04/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 12-ի համարում

Որ Հայաստանում իշխանափոխություն է լինելու, որեւէ մեկը կարծես այլեւս չի վիճարկում: Մնում է հասկանալ, թե երբ է դա տեղի ունենալու, կամ ինչն է լինելու հայկական հեղափոխության առիթը: Շատերը կարծում են, որ նման առիթ կարող է լինել ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ Հայաստանի վրա գործադրվող միջազգային ճնշումը, երբ իշխանություններն այդ ճնշումներին տեղի չտալով՝ կնախընտրեն հրաժարական տալ, քան գնալ տարածքային կոնկրետ զիջումների: Մյուսները հակված են կարծելու, որ ինչպես բոլոր նախկին ԱՊՀ երկրներում, որտեղ իշխանափոխությունների համար առիթ են հանդիսացել ընտրությունները, մեզ մոտ եւս իշխանափոխության առիթ կարող են լինել սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրությունները:

Մեկ այլ տեսակետի համաձայն, հայկական իշխանափոխության առիթը կարող է դառնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն ընդդիմությունը կարող է վերածել գործող նախագահի վստահության հանրաքվեի: Այսինքն, կոչ անել ընտրողներին՝ «ոչ» ասելով իշխանությունների ներկայացրած սահամանադրական փոփխություններին, «ոչ» ասել Ռոբերտ Քոչարյանին: Եվ եթե սահմանադրական փոփոխությունները տապալվեն, ապա դա կարող է վերածվել հեղափոխական գործընթացների շարժառիթի: Մինչդեռ երեկ Մամուլի ազգային ակումբի հյուր ԱԺ փոխնախագահ, սահմանադրական փոփոխությունները համակարգող Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են աշնանը Հայաստանում հնարավոր իշխանափոխության մասին, ակնհայտորեն Հայաստանը շփոթում են հարեւան Ադրբեջանի հետ, որտեղ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են իշխանափոխության առիթ դառնալ:

ԱԺ փոխխոսնակի կարծիքով, եթե անգամ հասարակությունը «ոչ» ասի սահմանադրական փոփոխություններին, ապա դա ամենեւին չի նշանակի անվստահություն գործող նախագահին, քանի որ, ըստ պարոն Թորոսյանի, հանրաքվեի արդյունքը կարող է վերաբերմունք լինել ընդամենը սահմանադրական փոփոխությունների հեղինակ քաղաքական ուժի նկատմամբ: Այսօր խորհրդարանը քննարկում է սահմանադրական փոփոխությունների երեք նախագիծ, որոնցից մեկի հեղինակը ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ կոալիցիան է, մյուսինը ՄԱԿ-ն է, իսկ երրորդինը՝ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը:

Քանի որ մեծ հավանականություն կա, որ հանրաքվեի կդրվի կոալիցիայի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի տարբերակը, ապա պետք է հասկանալ, որ Տիգրան Թորոսյանի կարծիքով, եթե նույնիսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ունենա բացասական արդյունք, ապա դա կարելի է դիտարկել, որպես անվստահություն կոոալիցիայի նկատմամբ, այսինքն՝ դա կարելի է առավելագույնը հասկանալ իբրեւ անվստահություն խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության նկատմամբ, եւ ոչ երբեք՝ Ռոբերտ Քոչարյանի: Թեեւ տպավորություն կա, որ իշխանություններն ամեն ինչ անում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հնարավորինս հետաձգելու համար, սակայն երեկ պարոն Թորոսյանը վստահեցրեց, որ դեռեւս հնարավորություն կա հանրաքվեն ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների ժամկետում կազմակերպելու համար:

ԵԽ-ն որպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման վերջնաժամկետ էր սահմանել 2005 թվականի հունիսը, եւ ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ հնարավոր է մայիսին ավարտել Սահամանդրության տեքստի վերջնական ճշգրտումը, իսկ հունիսի վերջին անցկացնել հանրաքվեն: Ըստ պարոն Թորոսյանի, եթե անհրաժեշտություն լինի փոփոխությունները ավելի հանգամանալի ներկայացնել հասարակությանը, ապա որեւէ խնդիր չի լինի հանրաքվեն հետաձգել եւս մեկ ամսով եւ այն անցկացնել հուլիսին: Պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավոր է, որ հանրաքվեն այնքան հետաձգվի, որ այն տեղի ունենա ՏԻՄ ընտրությունների հետ միաժամանակ, պարոն Թորոսյանն ասաց. «Անձամբ ես դեմ եմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ե՛ւ ՏԻՄ, ե՛ւ ընդհանրապես ցանկացած կարգի այլ  ընտրությունները համատեղելուն, քանի որ այդ ընտրություններում գործում են այլ կարգի շահեր»:

ԱԺ փոխնախագահի կարծիքով, Հայաստանում իշխանափոխություն չի կարող տեղի ունենալ ոչ միայն այն պատճառով, որ մեզ մոտ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2007 թվականին, իսկ նախագահականը՝ 2008-ին, այլ նաեւ այն պատճառով, որ այն երկրները, որտեղ արդեն տեղի են ունեցել իշխանափոխություններ, դրական օրինակ չեն ծառայում մեզ համար: Ըստ Թորոսյանի, նման դրական օրինակ Հայաստանի համար կարող էր լինել Վրաստանը, որտեղ, ըստ պարոն Թորոսյանի, հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ չեն արձանագրվել: Չնայած իշխանափոխության առիթի եւ դրական օրինակի բացակայությանն, այնուամենայնիվ, պարոն Թորոսյանը տեսականորեն չի բացառում արտահերթ ընտրությունների հնարավորությունը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1446 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց