Ադրբեջանն անընդհատ ուժեղացնում է Նախիջեւանում տեղակայված իր զորքերը. Տիգրան Աբրահամյան

Վերջին օրերին հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածություն է նկատվում: Նախ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 8-ին տեղեկություն տարածեց այն մասին, որ նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Իսկ հաջորդ օրը՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դիպուկահարի արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հարությունյանը:

Այս ակտիվացումը կարող է կապ ունենալ Արդբեջանի նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ:

Թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին պատասխանել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, այս պահին սահմանին իրավիճակն ինչպե՞ս է գնահատվում:

- Հարաբերական խաղաղ է, առանձնահատուկ ակտիվություն կամ հատուկ տեղաշարժեր նկատելի չեն, առաջնագծում ունենք այն, ինչ ունենք: Այսինքն՝ ըստ էության հակառակորդն իր կողմում աշխատանքներ իրականացնում է, բայց առանձնահատուկ փոփոխություններ չկան առաջնագծում:

- Աշխատանքներ ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Իրենց առօրյա ծառայության մեջ են, ինժեներական աշխատանքներ իրականցնում են, բայց տեղաշարժերի կտրուկ փոփոխություններ չկան:

- Նախօրեին Արցախում դիպուկահարի կրակոցից զինծառայող զոհվեց: Առաջնագծում դիպուկահար խմբի ակտիվություն նկատվո՞ւմ է:

- Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ առաջնագծում ակտիվություն դրսեւորում է դիպուկահար խմբերի միջոցով: Մի հատկանշական հանգամանք էլ կար, օրեր առաջ ադրբեջանական կողմում տեղեկություններ եղան դիպուկահարների ուսումնական փուլի մասին եւ որպես կանոն գիտեք, որ շատ դեպքերում դիպուկահարները հենց առաջնագծում են ուսումնական գործընթացը անցկացնում ու նաեւ այս հանգամանքով է կարծում եմ պայմանավորված, որ առաջնագծում դիպուկահարները առավել ակտիվ են:

- Պարոն Աբրահամյան, վերջին օրերի ակտիվությունն ինչո՞վ է պայմանավորված: Հնարավո՞ր է այն կապված է Արդբեջանի նախագահակն ընտրությունների ինչպես նաեւ ՀՀ-ում սպասվող քաղաքական փոփոխությունների հետ:

- Այն, որ առաջնագծում տեղի ունեցող իրավիճակները, իրադարձություները կապ ունեն ներքաղաքական, արտաքին քաղաքական իրադարձությունների հետ, դա այդպես է: Ադրբեջանը տարբեր վարքագիծ է դրսեւորում քաղաքական պրոցեսների ժամանակ: Այսինքն՝ շատ հստակ դժվար է ասել, որ ընտրությունների օրը կամ դրա հաջորդ օրը կտրուկ լարվածությունը կավելանա՞, թե՝ կմնա այնպես, ինչպես այս օրերին է: Բայց միանշանակ այսպիսի պրոցեսներն ինքնին ռիսկ առաջացնում են առաջնագծում, ինչի մասին միայն մենք գիտենք ու հատկապես այսպիսի օրերին ծառայությունն առավել զգոն է իրականացվում, այսինքն՝ հսկողությունն առավել մեծ է:

- Հնարավո՞ր է այս ֆոնին ավելի սրվի իրավիճակը սահմանին:

- Ոչինչ չեմ կարող բացառել: Ադրբեջանը անկանխատեսելի պետություն է իր բոլոր հնարավոր հետեւություններով, եզրահանգումներով, այնպես որ դժվար է միանշանակ հերքել կամ հաստատել:

- Լարված էր նաեւ Նախիջեւանյան հատվածում, որտեղ արդբեջանական կողմը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում ու ըստ փորձագետների՝ հնարավոր ռազմական բախման դեպքում երկու ճակատով է հարձակումը լինելու: Ի՞նչ է կատրվում, ի՞նչ վտանգ է մեզ սպառնում Նախիջեւանից:

- Ճիշտն ասած, Նախիջեւանի հատվածում կուտակումների կամ տեղաշարժերի մասին տեղեկատվության չեմ տիրապետում: Միայն կարող եմ ասել, որ հատկապես վերջին 4-5 տարիներին Ադրբեջանն անընդհատ ուժեղացնում է Նախիջեւանում տեղակայված իր զորքերը, այնտեղ կորպուսի կարգավիճակից համազորային բանակի կարգավիճակ տրվեց Նախիջեւանում նախկինում տեղակայված կորպուսին: Անընդհատ ինֆորմացիա է շրջանառվում այս կամ այն փուլում այնտեղ տեղակայվող տարբեր նշանակության ռազմական տեխնիկայի մասին, այնպես որ ամեն դեպքում Նախիջեւանում ռազմականացման գործընթաց կա հատկապես վերջին տարիներին, ինչը չի կարող վտանգավոր չլինել: Որքան ես տեղյակ եմ վերջին դեպքից հրադադարի ռեժիմի խախտումները դրսեւորվել են հրաձգային զենքերից: Այսինքն՝ այս պահին դժվար է խոսել ինչ-որ լուրջ իրադարձային զարգացումների մասին...: Մենք ցանկացած իրավիճակի պատրաստ ենք՝ ինչպես բանակաշինության ընթացիկ գործընթացներին, այնպես էլ ռազմավարական նշանակության խնդիրների լուծմանը՝ հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո: Մեր իրականացած վերլուծությունների եւ ուսումնասիրություների ադյունքնում մենք աշխատանքներ ենք իրականացնում բոլոր ուղղություններով եւ փորձում ենք Ադրբեջանին հնարավորինս պահել կանխատեսելիության դաշտում, իրավիճակային առումով ազդել, գործել, արձագանքել ըստ անհրաժեշտության՝ Ադրբաջանի կողմից իրականացվող գործողություններին համահունչ:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 12-ի համարում:

Տպել
2202 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց