Քաղաքապետարանի առաջարկին վանաձորցի երիտասարդները չեն արձագանքում

Վանաձորի քաղաքապետարանը վերջերս հաղորդագրություն տարածեց, որով վանաձորցի երիտասարդներին առաջարկեց ներկայացնել ծրագրեր, որոնք քննարկելուց հետո համայնքապետարանն աջակցություն կցուցաբերի: Քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարրդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը Armtimes.com–ի հետ զրույցում հայտնեց, որ վանաձորցի երիտասարդները պասիվություն են ցուցաբերում եւ մինչ օրս որեւէ իրատեսական ծրագիր չեն ներկայացրել. «Մենք ամեն օր երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների կողմից ակնկալում ենք իրատեսական առաջարկություններ, որոնք քաղաքում կարող են որոշակի գեղեցիկ փոփոխություններ առաջացնել, մենք էլ կփորձենք ոչ միայն մեր միջոցներով աջակցել, այլ նաեւ դիմել կառավարությանը ու այլ կառույցների՝ ծրագիրը իրականացնելու համար՝ դրանք դարձնելով երկարաժամկետ»,- ասաց Բադյանը՝ նշելով, որ մինչ օրս մի քանի բանավոր խոսակցություններ են եղել, իսկ գրավոր բուն առաջարկներ չեն ստացվել. «Ես այդ ուղղությամբ ակտիվություն չեմ տեսնում, քաղաքապետարան որեւէ առաջարկ մինչ օրս չի ներկայացվել: Համայնքապետարանը պատրաստակամ է այդ ուղղությամբ»:

Գոռ Բադյան

Բաժնի պետի խոսքով՝ ցանկացած իրատեսական ծրագիր քննարկվելու է ավագանու եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որից հետո էլ համապատասխան քայլեր կիրականացվեն: Բաժնի պետը վստահեցնում է՝ քաղաքապետարանը պատրաստ է անգամ բյուջեում փոփոխություններ իրականացնել՝ համայնքանպաստ ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով. «Եթե ներկայացված ծրագիրն արժանացավ մեր հավանությանը, ապա դառնալու է համայնքապետարանի եւ ծրագիրը ներկայացնողի համատեղ ծրագիրը...մենք չենք ուզում, որ ծրագրով միայն որեւէ հարց բարձրացվի, մենք ուզում ենք նաեւ այդ ծրագրով բարձրացրած խնդիրը լուծվի»:

Բաժնի պետը դժվարանում է մեկնաբանել քաղաքապետարանի առաջարկի հանդեպ երիտասարդների ունեցած անտարբերությունն ու պասիվությունը, փոխարենը վստահեցնում է՝ իրենք միշտ պատրաստակամ են աջակցել ու օգնել, միայն թե ծրագիրը չլինի «պրեզենտացիայի» մակարդակի:

Ներկայացվող ծրագրերը որեւէ սահմանափակում կամ ուղղվածություն չունեն, չնայած ներկայացման վերջնաժամկետն արդեն ավարտված է, սակայն ծրագրերը ներկայացնել կարող են նաեւ հիմա. «Մեզ հետ երկխոսություն չկա պարզապես, դա է վատը»,- եզրափակեց Բադյանը:

Տպել
1343 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ