ԱԺ-ի մոտ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը, չեն թողնում գնալ դեպի Բաղրամյան 26

21:52 - Քիչ առաջ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այսօրվա իրազեկման ակցիան ավարտված է, արվել է ավելին, քան պլանավորվում էր: Ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայով սկսեցին շարժվել դեպի ներքև: Այնուհետև Բաղրամյան պողոտան ամբողջովին բացեցին նաև ոստիկանները:

21:44 - Ցուցարարները միջանցք բացեցին մեքենաների համար: Մի քանի րոպե անց նրանց օրինակին հետևեցին ոստիկանները: Ցուցարարներն անցնող մեքենաներին իրազեկում էին վաղվա ավտոերթի մասին:

21:40 - Այս պահին ցուցարարները գտնվում են Բաղրամյան պողոտայում եւ անցնում են Ազգային Ժողովի մոտով: Դեմիրճյան փողոց չհասած նրանց դիմավորեցին ոստիկանները, որոնք արգելափակել են հետագա ճանապարհը, որը տանում է դեպի Բաղրամյան 26:

21:13 - Քիչ առաջ ցուցարարները փակեցին Մաշտոցի պողոտայում գտնվող արագաչափերից մեկի տեսախցիկը: Այդ գործողությունը մեծ ոգեւորությամբ ընդունվեց այդ հատվածում գտնվող մեքենաների վարորդների կողմից:

20:49 - Ցուցարարները փակեցին Ամիրյան փողոցը:

20:43 - Ցուցարարները Հանրապետության Հրապարակի երթևեկելի հատվածով շարժվեցին դեպի Ամիրյան փողոց:

20:30 - Ցուցարարները բարձրախոսով լսում են Շարմազանովի՝ ուղիղ եթերով հեռարձակվող, ՀՀԿ ԳՄ նիստից հետո տեղի ունեցող ասուլիսը:

20:11 - Քիչ առաջ ցուցարարները փակեցին Տիգրան Մեծ պողոտան: Այս պահին երթեւեկությունը երկկողմանի դադարեցված է Տիգրան Մեծ պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը: Երթուղային տաքսիների եւ ավտոբուսների վարորդները թեթեւ վիճաբանություն ունենալով ցուցարարների հետ շրջանցեցին եւ հեռացան: Այս պահին փողոցի այդ հատվածը շարունակում է խցանված մնալ:

20:00 - Դավիթ Սանասարյանը կոչով դիմեց քաղաքացիներին, նշելով, որ շուտով Է. Շարմազանովը հայտարարելու է ՀՀԿ ԳՄ որոշման մասին, և խնդրեց սպասել և չհեռանալ: 
19:17- 
Այս պահին ցուցարարները փակել են Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասը, իսկ ոստիկանները երկաթյա բարիկադներով փակել են նրանց ճանապարհը եւ թույլ չեն տալիս ակտիվիստներին մոտենալ ՀՀԿ շենքին, վանկարկում են «Սերժիկ հեռացի՛ր»:

19:00- Ոստիկաններն այս պահին շրջափակել են Մելիք Ադամյան փողոցը, որտեղ մուտքն ու ելքն անթույլատրելի է: ՀԺ-ն փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեինք, թե ինչով է պայմանավորված ոստիկանական ուժերի կենտրոնացումը, սակայն նա հրաժարվեց պարզաբանում տալ, թեեւ խոստացավ մեր հարցերին պատասխանել ավելի ուշ: Այս պահին Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում են գտնվում նաեւ ՄերժիրՍերժին նախաձեռնության մասնակիցները: Նրանք քիչ առաջ միացրին Սերժ Սարգսյանի այն հայտարարությւոնը, որտեղ նա ասում է, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին:

18:31- Քիչ առաջ Մելիք Ադամյան 2-ում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը նախատեսված էր անցկացնել 20:00-ին, սակայն ՀՀԿ-ականները որոշեցին ավելի շուտ անել այն: Այս պահին ԳՄ-ի անդամները գալիս են կենտրոնական գրասենյակ: Քիչ առաջ ժամանեցին Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը:

ՀԺ-ի լրագրողը նկատել է, որ ՀՀԿ-ի գրասենյակի հարակից տարածքում ոստիկանական ուժեր են կենտրոնացնում: Նշենք, որ այսօր ակտիվիստները որոշել են շրջափակել ՀՀԿ շենքը: Տարածքում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

 

Տպել
6222 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց