Ուծացումը խժռում է մեր գրողներին. աղետալի իրավիճակ սփյուռքում

12/04/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 13-ի համարում

«Շատ դժվար կացություն է ստեղծվել այսօր սփյուռքում, որովհետեւ այդ ուծացումը թավալգլոր, շատ շեշտակի ուղղակի խժռում է մեր գրական հնարավոր ժառանգորդներին: Նույն վիճակն է Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպայում: Մենք կոտորվեցինք, որ Ֆրանսիայում, Բուլղարիայում, Կանադայում... մի երիտասարդ հայ գրող գտնենք»,- երեկ Ծաղկաձորում հրավիրված երիտասարդ գրողների առաջին համահայկական հավաքի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Այս առումով միակ օազիսը, ըստ նրա, մնում է մերձավոր եւ Միջին Արեւելքը, ու Լիբանանը կարծես միակն է, ուր սերնդափոխությունը շատ խաղաղ է կատարվում:

Տեսնելով, որ շատ ներկայանալի մի սերունդ օտար երկրներում դարձել է իսպանագիր, անգլիագիր, գերմանագիր եւ այլն, ԳՄ-ն այս տարի հոկտեմբերին Թարգմանչաց տոնի օրերին հրավիրելու է հայազգի օտարագիր նշանավոր հեղինակների մեծ խորհրդակցություն: Վերջիններիս կապը հայրենիքի հետ Գրողների միությունը փորձելու է վերականգնել նմանատիպ հանդիպումների միջոցով: Իհարկե, հասկանալի է, որ դրանով շատ քիչ բան կարող է փոխվել, եւ լավագույն դեպքում դա կազդի միայն այս սերնդի վրա: Բնականաբար, նրանց հաջորդ սերնդին այլեւս ոչնչով թերեւս հնարավոր չլինի կապել Հայաստանի հետ:

Ամեն դեպքում, այս անգամ Գրողների միությանը հաջողվել էր սփյուռքահայ տասը երիտասարդ գրողների հրավիրել երիտասարդ գրողների առաջին համահայկական հավաքին: Նրանցից ոմանք, սակայն, ինչպես պարզվեց, հայերեն գրել չգիտեին եւ բավական դժվարությամբ էին խոսում մեր լեզվով: Թե որքանով Գրողների միությանը կհաջողվի այս առումով որեւէ բան փոխել, դժվար է ասել: Համենայնդեպս, երեկ հավաքի բացմանը միության նախագահը հայտարարեց, որ առաջիկա երեք օրերին իրենք պիտի ծավալեն լուրջ գրական, մտահոգ խոսակցություն եւ արդյունավետ քննարկումներ: Բացի այս խնդիրներից հավաքի ընթացքում նախատեսված են նաեւ քննարկումներ երիտասարդական պոեզիայի, արձակի, դրամատուրգիայի խնդիրների շուրջ:      

Լեւոն Անանյանը մեծ հպարտությամբ հայտարարեց, որ եթե դեռ 2001 թվականին Գրողների միության ամենաերիտասարդ անդամը 41 տարեկան էր (միությունն ունի մոտ 150 անդամ, ներառյալ նաեւ Արցախի մոտ 30 գրողներին), ապա վերջին տարիներին իրենք արդեն 12 երիտասարդներով համալրել են միության շարքերը: Իհարկե, այս երիտասարդների մեջ ընդամենը մի երկուսն են իսկապես խոստումնալից գրողներ, բայց ԳՄ նախագահը կարծում է, որ եթե անգամ մյուսները հետագայում գրող էլ չդառնան, գոնե պարտաճանաչ եւ լավ ընթերցող կլինեն:  Երիտասարդներին ասպարեզ տալու համար ԳՄ-ն միությունում վերականգնել է երիտասարդ գրողների սեկցիան, որն ունի 40 անդամ եւ որտեղ ամեն շաբաթ քննարկումներ են հրավիրվում:

Երիտասարդ գրողները կարծում են, որ դա բավական օգնում է իրենց, թեեւ ակնհայտ արդյունքը դրսից այնքան էլ չի երեւում: Ամեն դեպքում, նրանց օգնելու եւ ասպարեզ բերելու համար Գրողների միությունն արդեն միանգամից մի քանի պարբերական է բացել եւ, բացի այդ, «Մուտք» մատենաշարով հրատարակում է նրանց գրքերը: Արդեն, ըստ միության նախագահի, իրենք հասցրել են 18 երիտասարդ հեղինակների գրքեր հրատարակել: Դրանց մի մասը, սակայն, ցավոք, բավական թույլ են եւ միգուցե ավելի խիստ վերաբերմունքի պարագայում ամենեւին էլ չտպագրվեին: Այլ կերպ, սակայն, Գրողների միությունը վարվել չի կարող, քանի որ հակառակ պարագայում ստիպված կլինի մի քանի տարի անց պարզապես փակել միության դռներն ու, հետեւաբար, հրաժեշտ տալ նաեւ իր հանգստյան տներին, պոլիկլինիկաներին եւ այլն:

Այնպես որ, Գրողների միությունը հանուն հետագա գոյատեւման պարզապես ստիպված է իր շարքերը ցանկացած գնով համալրել երիտասարդներով: Եւ որպեսզի հասկանալի դառնա, որ միությունն իսկապես փորձում է ասպարեզ բերել երիտասարդներին, նրանց գրքերը տպագրելուց եւ հանդեսներ բացելուց բացի, Գրողների միությունը սահմանել է նաեւ երիտասարդական մրցանակներ: Երեկ համահայկական առաջին հավաքի ժամանակ Գրողների միությունն արդեն հրապարակեց առաջին մրցանակակիրների անունները: Այսպիսով, ԳՄ-ն տարվա լավագույն գիրք ճանաչեց Անահիտ Արփենի պատմվածքների ժողովածուն: Այս գրողին, իհարկե, ավելի շատ կարելի է միջին սերնդի ներկայացուցիչ համարել, բայց ամեն դեպքում, միեւնույն է, նրա անունն ընթերցողին գոնե այս պահին ոչինչ ասել չի կարող: Իսկ արդեն ԱԺ մշակույթի, կրթության եւ գիտության հանձնաժողովին կից ստեղծված երիտասարդական խորհրդարանի որոշմամբ, տարվա լավագույն բանաստեղծ ճանաչվեց Հուսիկ Արան, որն, ի դեպ, նաեւ ԳՄ երիտասարդական բաժանմունքի ղեկավարն է: 

«Զարմանալի ձեւափոխություններ եղան. 90-ականների կեսերին երիտասարդ գրողներից շատերը ժխտողական հիմքի վրա էին եւ ընկել էին ազդեցությունների տակ: Հիմա ինքնազուլալման պրոցես է գնում: Այս անունների մեջ լինելու է մեր գրականության վաղվա օրը»,- այս կարծիքին է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ի դեպ, երիտասարդ գրողներից նա կարողացավ առանձնացնել հատկապես Արփի Ոսկանյանին, իսկ մյուսների անունները չցանկացավ նշել:

Լուսինե Բարսեղյան

Տպել
996 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց