Հարվածը կարող է տեղի ունենալ շատ շուտով. Թրամփը՝ Սիրիայի տարածքը հրթիռակոծելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է սկանդալային գրառումը Twitter-ի իր միկրոբլոգում, որում նա գուժել էր Սիրիայի տարածքին հասցվելիք հրթիռային հարվածի մասին: Նա նաեւ սպառնացել էր Ռուսաստանին՝ կոչ անելով պատրաստվել ամերիկյան հզոր ու «խելացի» հրթիռների հարվածներին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի պատասխան Լիբանանում ՌԴ դեսպանի՝ ամերիկյան հրթիռները խոցելու պատրաստակամության մասին հայտարարության, ապրիլի 11-ին Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայում ամերիկյան հրթիռահարվածին: ԱՄՆ-ն եւ Վաշինգտոնի դաշնակից մի քանի երկիր մեղադրում են Բաշար ալ-Ասադին մեղադրելով ապրիլի 7-ին Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման համար: Մոսկվան նախազգուշացրել է, որ եթե հարվածներից տուժեն ռուս զինծառայողներ՝ իրենք դա անպատասխան չեն թողնի:

Այժմ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին կից Արեւելյան Ղուտայի շրջանի Դումա քաղաքն ամբողջությամբ անցել է կառավարական բանակի վերահսկողության ներքո: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Յուրի Եվտուշենկոն: Ռուսական կողմը հերքում է այդ քաղաքում քիմիական գազի կիրառման մասին լուրերեր եւ ողջունել է այնտեղ միջազգային փորձագետներ ուղարկելու Քիմիական զենքի արգելման կազմակերպության որոշումը:

Թրամփը հայտարարել է, թե չի ասել՝ երբ է Սիրիայի դեմ ուղղված հարձակումն իրագործվելու: «Դա կարող է շատ շուտով տեղի ունենալ եւ կարող է ոչ այնքան շուտ տեղի ունենալ»,- ասել է նա ու հավելել, որ ԱՄՆ-ում իր իշխանության օրոք մեծ աշխատանք է կատարել տարածաշրջանն ահաբեկչական «Իսլամական պետություն»-ից ազատելու համար: «Իսկ որտե՞ղ է մեր «Շնորհակալ ենք, Ամերիկա»-ն»,- Twitter-ում գրել է 71-ամյա հանրապետականը:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Մարիա Զախարովան մեկնաբանել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ աշխարհը շնորհակալություն չի հայտնում Ամերիկային` Սիրիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար: «Ուղղակի ոչ բոլորն են  վերջացրել շնորհակալություն հայտնել Ամերիկային Իրաքի համար, երբ ԱՄՆ-ի միջամտության արդյունքը դարձավ ԻՊ-ի հայտնվելը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան:

Միեւնույն ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ արեւմտյան պետությունների կողմից ցանկացած գործողություն տարածաշրջանում կմեծացնի անկայունությունը, գրում է Reuters-ը ՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստաընկերությանը:

Սիրիայի նախագահն այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին եւ նրա պատվիրակությանը:

«Գրանցված ամեն հաղթանակի հետ որոշ արեւմտյան պետությունների ձայները բարձրանում են եւ գործողություններն ակտիվանում՝ փորձելով փոխել իրադարձությունների ընթացքը… Այս ձայները եւ ցանկացած գործողություն կնպաստի տարածաշրջանում անկայունության մեծացմանը՝ սպառնալով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ Եվրոպայում թռիչքների անվտանգությունը վերահսկող միջպետական կազմակերպությունը (Eurocontrol) բոլոր ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չիրականացնել Սիրիայի երկնքում՝ առաջիկա 72 ժամվա՝ 3 օրվա ընթացքում:

Այս ամենը ցույց է տալիս, որ մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում ԱՄՆ-ն եւ դաշնակից ուժերը իրապես պատրաստվում են հրթիռակործել Սիրիայի տարածքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Կիպրոսից Սիրիայի ջրային սահման հրթիռակիր նավ է ուղարկել: Ավելի ուշ տարածվել են տեղեկություններ, թե ամերիկյան զինուժը նաեւ ռազմական ինքնաթիռներ, այլ նավեր է կենտրոնացրել այդ հատվածում:

Տպել
2730 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել