Սիրիական ցուգցվանգը. որքա՞ն հեռու կգնան ԱՄՆ-ն և Ռուսաստանը

Ապրիլի 7-ին Դամասկոսի արվարձաններում գտնվող Դումա բնակավայրի վրա հարձակման հետեւանքով տասնյակ զոհեր եղան, որոնց թվում նաեւ երեխաներ: Հաջորդ օրը Թրամփը, Թվիթերի իր միկրոբլոգի միջոցով հայտարարեց, որ Բաշար Ասադը «բարձր գին է վճարելու» Դումայում քիմիական զենք օգտագործելու համար: Թե որտեղից էր նա այդպիսի տեղեկատվություն ստացել՝ անհայտ է: Նույն օրը Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարեց, որ միջազգային ողջ հանրությունը եւ առաջին հերթին սիրիական վարչախմբի վրա ազդեցություն ունեցող երկրներն են պատասխանատվություն կրում ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար: Ակնարկն ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի եւ Իրանի դեմ: Սա հատկապես հետաքրքրական է մի կողմից ապրիլի 3-ին կայացած՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման, իսկ մյուս կողմից ապրիլի 11-ին տեղի ունեցած Թրամփ–Էրդողան հեռախոսազրույցի համատեքստում: Սա, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան կվերադառնա հակառուսական հռետորաբանությանը, սակայն ազդակ է Ռուսաստանի համար, որ այդուամենայնիվ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ խոշոր բախման դեպքում պաշտպանելու է դաշինքի շահերը:

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վերջիններս համաձայնվել են համատեղ գործողություն իրականացնել Սիրիայում, եթե հաստատվի քիմիական զենքի օգտագործման վարկածը: Մերկելը եւս համաձայնվել է մասնակցել գործողություններին: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ իբն Սալմանը հայտարարեց, որ իր երկիրը հնարավոր է նույնպես մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին:

ԱՄՆ Կոնգրեսում Սիրիային ռազմական հարված հասցնելու վերաբերյալ կարծիքները կիսվեցին: Ընդդիմախոսները նշում էին, որ սա լուծում չէ՝ ուղիղ մեկ տարի առաջ Թրամփն արդեն փորձել էր նման կերպ սթափեցնել Ասադին եւ 50 հատ «Tomahawk» թեւավոր հրթիռներով հարվածել Շայրաթ ռազմական օդանավակայանին: Այլ հարց է, որ Թրամփը չի էլ փորձում խնդիր լուծել:

Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստվում է խոցել ցանկացած հրթիռ, որ կարձակվի Սիրիայի ուղղությամբ, ինչին ի պատասխան Թրամփը Թվիթերի իր էջում հորդորեց Ռուսաստանին պատրաստվել, քանի որ «սիրուն, նոր և խելացի հրթիռներ» է պատրաստվում ուղարկել Սիրիա: Հաջորդ գրառումը, սակայն, «խաղաղ բնույթ» էր կրում. Թրամփը առաջարկում էր Ռուսաստանին դադարեցնել սպառազինությունների մրցավազքը:

Խաղաղ հանգուցալուծման մասին էր խոսում նաեւ ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովի հայտարարությունն այն մասին, որ իրենք, Թուրքիայի միջոցով կապի մեջ են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, եւ գործողություններ չեն պլանավորվում:

Այդուհանդերձ, ապրիլի լույս 13-ի գիշերը, ըստ ռուսական լրատվամիջոցների, առնվազն 7 ամերիկյան ինքնաթիռ հետախուզական թռիչքներ էին իրականացնում Սիրիայի ծովափի երկայնքով, որտեղ տեղակայված են Խմեյմիմի ռուսական ռազմաբազան եւ ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման բազան: Սիրիայի ափերին էր մոտեցել նաեւ բրիտանական հետախուզական ինքնաթիռ:

Ըստ ամենայնի, ՆԱՏՕ-ի ուժերը հակված են հարված հասցնելուն, թեեւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հույսեր դեռեւս պահպանվում են: Դրանք հիմնված են Շամանովի խոսքերի վրա, ինչպես նաեւ Թրամփի էքսցենտրիզմի. չի բացառվում, որ սա ուղղակի դիվանագիտական հզորության ցուցադրում է՝ հերթական անգամ սահմանագիծ անցկացնելու «յուրայինների» եւ «օտարների» միջեւ:

Սա, իհարկե, քիչ հավանական տարբերակ է: Սակայն, թերեւս, կա ավելի փոքր հավանականություն ունեցող մի տարբերակ՝ լայնամասշտաբ ռազմական բախում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ:   

Փոքր ինչ ավելի հավանական է, որ ռուսական զինված ուժերը, հրթիռների արձակման դեպքում, կխոցեն դրանք: Ավելի ճիշտ կփորձեն խոցել, քանի որ անցյալ տարի նման իրավիճակում Սիրիայի օդային տարածքը վերահսկող ռուսական ՀՕՊ-ը՝ այդ թվում C-400-ը, չկարողացավ կատարել այդ խնդիրը. արձակված 59 ամերիկյան «Tomahawk» հրթիռներից 58-ը հասան իրենց նպատակին, իսկ մեկն ուղղակի չթռավ:

Հարկ է նշել, որ ե՛ւ Թրամփը, ե՛ւ Պուտինը գիտակցում են կտրուկ քայլերի անթույլատրելիությունը, սակայն չեն կարող նաեւ կտրուկ հետ կանգնել ռազմական հռետորաբանությունից: Նրանք հասկանում են նաեւ, որ չի կարելի հակառակորդին գցել անելանելի վիճակի մեջ՝ պետք է պահել ոչ միայն սեփական, այլեւ արժանի հակառակորդի դեմքը: Այդ իսկ պատճառով, ամենահավանական տարբերակն այն է, որ ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն հրթիռներ կարձակի սիրիական բանակի երկրորդական օբյեկտների վրա: Հրթիռներից մի քանիսը Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում, կամ, միգուցե, իրականում կխոցվեն ռուսական ՀՕՊ-ի կողմից, իսկ մնացածը կհասնեն իրենց թիրախներին եւ վնասներ կպատճառեն սիրիացի զինվորականներին: Այս սցենարը թույլ կտա Թրամփին շարունակել հպարտանալ հզորացող Ամերիկայով, իսկ Պուտինին՝ ՀՕՊ համակարգերի ճշգրտությամբ: Բացի այդ, ուժի ցուցադրումն ուղղակի ազդակ է նաև Իրանին, որի վրա, ըստ համաշխարհային մամուլի, Թրամփը նույնպես «աչք ունի»: Միակ տուժողը՝ ինչպես այս հակամարտության ամենասկզբից, լինելու է Սիրիան եւ նրա ժողովուրդը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 14-ի համարում:

Տպել
1890 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց