Երևան
12 °C
20:45- Փաշինյանը հրապարակեց գործողությունների հստակ ծրագիրը, որին պետք է մասնակցեն բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ազատվել այս իշխանություններից: Համաձայն այդ ծրագրի՝ կաթվածահար կարվի Երեւանի երթեւեկությունը, կամուրջներից հնարավոր չի լինի անցուդարձ կատարել, մետրոպոլիտենը չի գործի, մարդիկ չեն ներկայանա աշխատանքի ու փոխարենը կշարժվեն դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ կայանալու է Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրումը:
20:20- Մեկնարկել էր #ԻմՔայլը ու #ՄերժիրՍերժին նախաձեռնությունների երրորդ օրվա երեկոյան հանրահավաքը: Ելույթ ունեցան տարեց գործարարներ, որոնք ամբողջ կյանքում զբաղվել են ձեռնարկատիրությամբ ու դժգոհ են այժմյան կառավարման համակարգից, գործազրկությունից, նշեցին, որ նման վատ ղեկավարներն իրենցով վատ օրինակ են ծառայում բոլորի համար:
Ամերիկահայ գործարար Զարեհ Պալյանը նշեց, որ հիմա կարեւոր է համերաշխությունը, կարեւոր է արմատախիլ անել բոլոր բացասական հատկանիշները, հիշեց Հաց Բերողին, նշեց, որ նա ազգի նվիրյալի հատկանիշներ է ցուցաբերել, առնվազն պետք է հիշել ու մեծարել նրան:
Հանրահավաքի մասնակիցներին են միացել նաեւ Գյումրիից դուրս եկած ավտոերթի մասնակիցները:
Դավիթ Սանասարյանը ելույթի ժամանակ կրկին կոչ արեց գործադուլի, ինչպես երեկ: Կոչ արվեց նաեւ փակել մարզային ճանապարհներն ու թույլ չտալ, որ ՀՀԿ շարասյունը դուրս գա Երեւանից:
Սասուն Միքայելյանը ազդեցիկ ելույթ ունեցավ: Իր ելույթում ասաց, որ փողոց դուրս գալ է պետք, ոչ թե տանը նստած, էկրանի հետեւից հոխորտալ. «Մենք հող ենք ազատագրել, մենք թուրքի մաման լացացրել ենք, հիմա ինչու՞ ենք պասիվ, մենք դարդ ու ցավը, տառապանքը պետք է ցրենք, ուշ է հետո լինելու: Ինձ ու էստեղ կանգնած շատերին դա պետք չի, բայց երիտասարդներին ու ժողովրդին է պետք, բա ուր մնաց մեր հավատքն ու միասնականությունը, այսօր կոչ եմ անում բոլորին, այս համակարգը հիմնված է կեղծիքի, կոռուպցիայի, կաշառակերության վրա, եւ մենք, հենց մենք պետք է դրա վերջը տանք, մի վախեցեք, մեր հաղթանակն է լինելու, կոչ եմ անում, մարտական ընկերներ, ու՞ր եք դուք, միացեք, եկեք:
Մենք բոլորին հրապարակ ենք կանչում մեր ապագայի համար, Վազգեն Սարգսյանն ասել է չկա մի ազգ, որ պատերազմ սիրի ու չկա մի պետություն, որ հաղթանակ չսիրի:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմնական խնդիր է քաղբանտարկյաների ազատումը: Նա նորից կրկնեց Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, երբ Ս. Սարգսյանը նշում էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին:
15:35- Հանրահավաքը շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մարդիկ չեն կենտրոնանալու 1 կետի վրա, որ այդ մեկ կետը չեզոքացնեն ու ցույցը ցրեն, այլ անհնազանդությունը լայն մասշտաբներ է ներառում:
15:20- Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա գործողությունների հստակ պլան, որը պետք է մեկնարկի վաղն առավոտյան, վաղը կարեւոր օր է: Այսօր ժամը 18:30-ին, բոլոր մանրամասներով կներկայացվեն այդ գործողությունները:
Փաշինյանի փոխանցմամբ, բոլոր գործողությունները լինելու են իրավունքի շրջաններում, առանց օրենքի խախտումների, խաղաղ քաղաքացիական անհնազանդության տարբերակով:
«Այստեղ տեղի կունենա կամավորների ցուցակագրում 2 ուղղություններով՝ մարդիկ, ովքեր կարող են օգնել մեքենաներով եւ մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել անհատապես՝ հետիոտն կամավորներ: Մենք վաղն առավոտից սկսելու ենք անհնազանդության գործողություններ, հույս ունենալով, որ դրանք դառնալու են համատարած: Նիստը, որտեղ պետք է տեղի ունենա վարչապետի ընտրությունը, մեկնարկելու է ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին, մեր խնդիրն է անել այնպես, որ նիստը տեղի չունենա: Ես ուզում եմ անկեղծ լինել, վաղը էսքանով մենք չենք կարող դա անել, բայց էսքանով կկազմակերպենք գործողություններ, որոնք կկանխեն այդ նիստի կայացումը»,ասաց նա
14:50- Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ սա հանրահավաքի առաջին մասն է, երկրորդ մասը կլինի 18:30-ին, կան կարեւոր ասելիքներ:
«Գյումրիից Հայկ Բարսեղյանը ավտոերթ է կազմակերպել ու այդ ավտոշարասյունը գալիս է Երեւան, բոլորին կոչ ենք անում բոլոր մարզերից ավտոերթերով, արագաչափերը փակելով գալ հասնել մայրաքաղաք: 2 կարեւոր հարց կա, առաջինը՝ երբ ասում են ՄերժիրՍերժին, մեզ հարցնում են՝ դուք անձի՞ դեմ եք պայքարում: Ես ուզում եմ բացատրել, որովհետեւ Սերժ ասելով մենք նկատի չունենք 1 մարդու, որ ունի էսինչ անձնագիրն ու հասցեն, այլ այն քաղաքական բովանդակությունը, որը թաքնված է այդ ֆիգուրի մեջ:
Պետք է նախ պայքարել ընտրակեղծարարության համակարգի դեմ, որը քայքայում է մեր կարեւոր ինստիտուտները՝ քաղաքացուն ու իշխանությունը, այս պայքարը նաեւ ընտրությունների անազատության դեմ է: Չեմ ուզում նորից գնալ հասնել, թե որտեղից ու ինչպես են կեղծվում ընտրությունները: Այո, մենք կարող ենք եւ կպայքարենք այդ կեղծիքների դեմ»,-նշում է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց մի շարք փոփոխություններ, որոնք պետք է լինեն ընտրական համակարգում: Խոսեց վարկերից ու շեշտեց, որ պետք է վերացվեն բոլոր ժամկետանց սպառողական ու գյուղատնտեսական վարկերը: Խոսվեց նաեւ այն մասին, որ բոլոր բուհերի ռեկտորները ՀՀԿ-ական են, ԵՊՀ-ի խորհրդի նախագահը ՀՀԿ կուսակցության առաջնորդն է՝ Ս. Սարգսյանը: Բուհական բոլոր ղեկավարները՝ ռեկտորից սկսած, պետք է ընտրվեն քվեարկությամբ:
14:40- Նշենք, որ 2 անգամ ոստիկանական զորքերի շարասյուն անցավ Բաղրամյան պողոտայով, Մաշտոցով դեպի Կորյուն տանող փողոց: Այժմ մեծ թվով ոստիկանական կուտակումներ են Դեմիրճյան փողոցում:

14:30- Հանրահավաքն արդեն մեկնարկել է: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր աջակցության ուղերձն է ուղարկել Սերժ Թանկյանը: Այժմ ներկայացվում է այդ ուղերձը:
14:02- Երեւանի Ֆրանսիայի հրապարակում հաշված րոպեներից կմեկնարկի #ԻմՔայլը եւ #ՄերժիրՍերժին նախաձեռնությունների երրորդ օրվա առաջին հանրահավաքը: Երեւանի տարբեր ծայրերից Ֆրանսիայի հրապարակ են գալիս մեծ թվով քաղաքացիներ:
Հաջորդ հանրահավաքը լինելու է երեկոյան 18:30-ին:


Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT