Ընտրակեղծիքներից, վարկերի ծանրությունից մինչեւ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանի ելույթը

Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը.

«2 կարեւոր հարց կա, առաջինը՝ երբ ասում են ՄերժիրՍերժին, մեզ հարցնում են՝ դուք անձի՞ դեմ եք պայքարում: Ես ուզում եմ բացատրել, որովհետեւ Սերժ ասելով մենք նկատի չունենք 1 մարդու, որ ունի էսինչ անձնագիրն ու հասցեն, այլ այն քաղաքական բովանդակությունը, որը թաքնված է այդ ֆիգուրի մեջ: Պետք է նախ պայքարել ընտրակեղծարարության համակարգի դեմ, որը քայքայում է մեր կարեւոր ինստիտուտները՝ քաղաքացուն ու իշխանությունը, այս պայքարը նաեւ ընտրությունների անազատության դեմ է: Չեմ ուզում նորից գնալ հասնել, թե որտեղից ու ինչպես են կեղծվում ընտրությունները: Այո, մենք կարող ենք եւ կպայքարենք այդ կեղծիքների դեմ»,-նշում է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնելով մատնահետքերի համակարգը, նա նշեց, որ մատնահետքը դրոշմելով միայն այդ ընտրատեղամասում կգրանցվի այդ մատնահետքը, ստացվում է՝ այլ ընտրատեղամասում մարդը կարող է նորից քվեարկել. «Սա առաջին խնդիրն է, երկրորդը ընտրացուցակների մոբիլացումն է: Եթե որեւէ քաղաքացի ՀՀ-ն լքեց ու չվերադարձավ 1 շաբաթվա ընթացքում, համակարգը իրեն ավտոմատ հանում է ցուցակներից, երբ մարդը վերադարձավ, ավտոմատ ավելացվում է ցուցակներում: Եթե մի մարդ անգամ 10 տարի Հայաստանում չի եղել ու նույն օրը մտավ Հայաստան, համակարգը պետք է նրան անմիջապես ներառի ցուցակներում, սա երկրորդ համակարգն է, որ պետք է ընդունվի: Այս պարզ օրենսդրական փոփոխությունները բացառում են որեւէ կեղծիք:

Սա մեր առաջարկն է, որովհետեւ Հայաստանի բոլոր դեգրադացիաները նախ սկսվում են ընտրական կեղծարարություններից:  Կարեւոր գործառույթ է նաեւ մեկ այլ բան. այսօր տասնյակ հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային տոկոսների տակ: Այսօր կազմակերպություններ կան, որ 500 հազար դրամ վարկ են տալիս, 150 հազար գլխից են վերցնում, էլ չեմ ասում տոկոս ու սպասարկման վարձ:

Այսինքն՝ 300 հազար դրամի պարտքը տալու համար մարդը պետք է գոնե 500 հազար դրամ պարտք վերցնի, որ 200 հազարը պահեն, գոնե 300-ը մնա: Մենք ուզում ենք զրոյացվեն բոլոր գյուղատնտեսական ու սպառողական վարկերը: Պ

ետությունը պետք է լրջագույն մասնակցություն ունենա ներքին արտադրողի պաշտպանությանը: Օրինակ, խոշոր եղջերավոր անասուն գնելու համար կաթի վերամշակմամբ վարկերը փակել է ուզում գյուղացին, գալիս է այն փուլը, որ կաթը հանձնելով պետք է վարկը փակեն, կաթի գինը կտրուկ ընկնում է: Ու սա այն դեպքում, երբ ՍԱՊԾ-ի փոխանցմամբ, թթվասերը կաթից չէ, կաթնային ինչ-որ մթերքից է, Հայաստանում կաթից չեն պատրաստում թթվասեր, այլ ուրիշ խառնուրդներից:

Այլ խնդիր կա՝ կոռուպցիան: Երբ Հայաստանում ասում են Սերժ Սարգսյան, հսականում ենք նաեւ կոռուպցիա: Պետք է ստեղծել հակակոռուպցիոն ուժեղ մարմին, որի ղեկավարը եւս պետք է ընտրվի թափանցիկ ընտրությամբ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3622 դիտում

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել