Երևան
12 °C
14:51 - Ցուցարարներն արդեն տեւական ժամանակ է գտնվում են Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում եւ փակել են մոտակա փողոցները: Պարբերաբար փակվում է նաեւ «Հաղթանակ» կամուրջը: Այս պահին մեծ թվով ցուցարարներ կաթվածահար են արել կամուրջի վրայի երթեւեկությունը: Ներկա են նաեւ ոստիկաններ: Ցուցարարները վանկարկում են «Ոստիկա՛ն, միացի՛ր»:
13:34 - Այս պահի դրությամբ ցուցարարները շրջափակել են մի քանի կառավարական շենքեր, մասնավորապես Գլխավոր դատախազության, ՊԵԿ եւ կառավարական սպիտակ շենքը:
12:35 - Ցուցարարները շարժվում են Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ՝ ճանապարհին համաքաղաքացիներին միանալու կոչ անելով:
12:20 - Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարները շարժվելու են այլ պետական կառույցների մոտ՝ փորձելով պարալիզացնել դրանց աշխատանքը՝ նշելով, որ պայքարը շարունակելու է մնալ խաղաղ՝ «բաց ձեռքերի» պայքար: Նա կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքներում եւ մարզերում իրականացնել համանման գործողություններ:
12:18 - Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ եւ հայտարարեց ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը:
12:15 - Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ Արմեն Գրիգորյանը: Նա հայտարարեց, որ իրենք գնում են ցանցային պայքարի:
11:30 – Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ժամը 12-ին հանդես են գալու հատուկ հայտարարությամբ:
11:21 - Լարված իրավիճակ է մետրոյի Երիտասարդական կայարանի մոտակայքում: Այստեղ ոստիկանները փորձում են բերման ենթարկել մի խումբ ուսանողների: Նրանց թվում է Դավիթ Պետրոսյանը:
11:00- BBC-ի թղթակիցը քիչ առաջ մոտեցավ Հանրապետության Հրապարակում գտնվող Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին: Հարցրեց նաեւ, թե արդյոք նպատակ կա՞ մուտք գործել Ազգային ժողովի շենք:
Փաշինյանը պատասխանեց, որ քննարկվում է այդ տարբերակը, նաեւ ավելացրեց՝ որպես ԱԺ պատգամավոր մտնելու հարցն է քննարկվում: BBC-ի թղթակցին հետաքրքիր էր նաեւ, թե արդյոք հոգնա՞ծ չէ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն տեւական ժամանակ քայլարշավ է իրականացրել եւ անցկացնում է բաց երկնքի տակ: Նա հարցրեց՝ գիշերները քնո՞ւմ է: «Իհարկե, ես ամեն գիշեր քնել եմ»,- արձագանքեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
10:50 - Ցուցարարների մեծ խումբ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ այժմ գտնվում են Հանրապետության Հրապարակում: «Գյումրիում դասադուլ է եւ հրապարակում հազարավոր քաղաքացիներ են հավաքվում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Րոպեներ անց նրանց միացան բազմաթիվ այլ ցուցարարներ:
Մեր թղթակիցը փոխանցում է, որ որոշ ժամանակ անց Փաշինյանը տեղեկացրել է, որ դասադուլ է նաեւ Չարենցավանում եւ Իջեւանում:
10:38- Հալաբյան-Արզումանյան հատվածում, չկարողանալով այլեւս դիմակայել մեծ թվով ոստիկաններին ու փակ պահել փողոցը, ցուցարարները ձեռքերը վեր պարզած, «միացեք» վանկարկումներով նստեցին ուղղակի գետնին, փողոցի կենտրոնում, երթեւեկող մեքենաները ստիպված արգելակեցին:
10:33- Ֆրանսիայի հրապարակ եկավ Ալեն Սիմոնյանը, որը երեկվա ոստիկանական գործողությունների հետեւանքով հայտնվել էր հիվանդանոցում, ձայնային նռնակներից վնասվել էին նրա ոտքերը: Նա Ֆրանսիայի հրապարակ եկավ ձեռնափայտով:
10:25- Ոստիկանությունը հավելյալ ուժեր է կենտրոնացրել ԱԺ-ի մուտքի մոտ, որտեղից խորհրդարան են մտնում պատգամավորները: Լրագրողներն արդեն իսկ ֆիքսել են մի շարք պատգամավորների, որոնք մտել են ԱԺ շենք Սարյանի հատվածից: 1 ժամից Ազգային ժողովի շենքին է մոտենալու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
10:10- Երեւանի փողոցներում մարդաշատ երթերն ու անհնազանդության գործողությունները շարունակվում են: Շարունակվում են նաեւ բախումներ ցուցարարների ու ոստիկանների, մեքենաների վարորդների միջեւ:
Բերման ենթարկեցին նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այս պահին բերման ենթարկվածների թիվը 29 է:
ակտիվիստ Վարդգես Գասպարին ոստիկանական մեքենայում
10:00- Ոստիկանությունը տանկ է տեղակայել նաեւ Պռոշյան փողոցում: Բաղրամյանում մի քանի զրահապատ մեքենաներ են ավելացել:
9:45- Հազարավոր քաղաքացիներով մարդաշատ երթ է Երեւանի փողոցներում, նրանք շարժվում են՝ պարբերաբար փակելով փողոցներ: Փողոցները փակելու համար օգտագործում են նստարաններ, աղբամաններ, ավազե պարկեր, աղբի դույլեր, քարեր ու այլ իրեր: Երթի մասնակիցների թիվն ավելանում է:

9:33- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոխվում է մարտավարությունը: Այսուհետ իրենք չեն հայտնի, թե կոնկրետ որ ուղղությամբ են պատրաստվում շարժվել, որ փողոցն է փակվելու, այլ պարզապես կքայլեն Երեւանով: Նա նաեւ խնդրեց բոլորին արագացնել գործողությունները, քանի որ ընթացքը դանդաղ է:
Հավելենք, որ տեսանելի է ցուցարարների թվի կտրուկ ավելացումը, նրանց ամեն փողոցում նոր քաղաքացիներ են միանում:
9:25- Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ առայժմ չեն կարող բերման ենթարկվածների մասին հստակ թիվ ասել, սակայն նրանք բերվել են ոստիկանություն՝ վարչական իրավախախտումների համար:
9:20- Ոստիկանությունը ռադիոկապով հայտարարեց, որ պատրաստվեն ջրցան մեքենաները: Նշենք, որ ոստիկանությունը րոպեներ առաջ տարածել է հաղորդագրություն այն մասին, որ ունեն ցույցը ցրելու որոշում, տալիս են վերջին նախազգուշացումները:
9:15- Այս պահին ցուցարարների կողմից փակ է Բաղրամյան պողոտան ամբողջությամբ, հատկապես խստացված հսկողություն է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, անգամ հիշյալ խաչմերուկի տարածքում երկշերտ փշալար է անցկացված: Բաղրամյան պողոտան հագեցված է ոստիկանական զինտեխնիկայով, տարածքում կա ջրցան մեքենա, առնվազն տեսանելի վայրում է 2 ոստիկանական տանկ, 5-6 տասնյակի հասնող ոստիկանական ավտոբուսներ, որոնք լի են ոստիկանական զորքերի ուժերով:
8:53- Փակվել է նաեւ Տերյան-Մոսկովյան խաչմերուկը:
8:48- Լարված իրավիճակ է Երիտասարդականի մոտ, Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները փակել են Աբովյան-Կորյուն փողոցը, նրանք պարբերաբար փոխում են վայրը, արագ վազքով տեղաշարժվելով:
8:35- Բաղրամյան պողոտայից մեր թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները նոր տեխնիկա են մոտեցրել իրենց փշալարե բարիկադներին, հագել են զրահաբաճկոններ, սաղավարտներ, մի մասը ծառի տակ նախաճաշում են «Տաշիր»-ից բերված պիցցաներով: Ոստիկանությունը հատկապես ԱԺ-ի մոտ տեղակայված վայրում խիստ պատրաստվել է, բերել է հնարավոր բոլոր տեխնիկան: Ուժերը հատկապես կենտրոնացած են Դեմիրճյան փողոցից եկող հատվածում, որտեղ պատգամավորների համար նախատեսված ԱԺ մուտքերն են:

8:28-Հայտնի է, որ ՍԱՍ սուպերմարկետի մոտից բերման ենթարկված երիտասարդների թիվը գերազանցում է 2 տասնյակը, նրանք ցուցարարների շարքերում ամենաակտիվ ուսանողներից էին:
8:20- ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը սպասում էր Նիկոլ Փաշինյանին, նա փոխանցեց ոստիկանության պաշտոնական ծանուցումն այն մասին, որ իրենք ցույցը ցրելու որոշում ունեն ու ցանկացած պահի կարող են այն սկսել, երբ Վալերի Օսիպյանը խոսում էր այդ ծանուցման մասին, Նիկոլ Փաշինյանը թուղթը պատռեց ու հեռացավ: Ցուցարարները տեղեկացրին, որ ՍԱՍ սուպերմարկետի հարեւանությամբ ավտոբուսով բերման են ենթարկել երիտասարդների:
8:15- Երեւանում արդեն իսկ փակված փողոցներ կան, այդ փողոցների փակման գործողությունները մեկնարկել են գիշերվանից: Հավելենք, որ ոստիկանական խիստ հսկողության տակ է շարունակում մնալ Ազգային Ժողովի շենքը, որտեղ այսօր ժամը 12:00-ին լինելու է Սերժ Սարգսյանի քվեարկությունը:
8:12- Մարդկանց աջակցություն է պետք նաեւ մարզերում, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է փակվեն քաղաքապետարանները, մարզպետարանները, նախարարությունները, ցուցարարները խումբ-խումբ մուտք կգործեն բոլոր կառավարման շենքերն ու նստացույցեր կանեն, պետք է կաթվածահար արվի բոլոր շինությունների աշխատանքները:
8:05- Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով րոպեներ առաջ հայտարարեց, որ մեկնարկում է անհնազանդության խաղաղ գործողությունների երկրորդ փուլը, այսօր այն կլինի ավելի մեծ մասշտաբներով: Կշրջափակվեն նախարարությունների, կադաստրի, դեսպանատների, պետական բոլոր կառույցների շենքերը, դեպի Ազգային ժողով բերող բոլոր փողոցները, պետական ուսումնական հաստատությունները: Արդեն իսկ փակված փողոցներ կան:
Նշենք, որ 5 երիտասարդ է բերման ենթարկվել: Ոստիկանության պատասխանատուի փոխանցմամբ, նրանք ոչ պատշաճ պահվածք են ցուցաբերել, տարվել են բացատրություններ տալու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են
ՀՀ վարչապետին դիմավորել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. լուսանկարներ
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսահամարը չի գործում
Նարեկ Կարապետյանը իրե՞ն, թե՞ հորեղբորն է տեսնում որպես ուժեղ բանակցող, որ ուզում է գերիների վերադարձնել
Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին
Միքայել Աջապահյանին կտեղափոխեն «Իզմիրլյան» հիվանդանոց. նա կվիրահատվի
Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան
Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում
Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել. կառավարությունից արձագանքել են հրապարակումներին
Պետք է գոնե 1 գործատուի մոտ աշխատավարձը 200,000 դրամը գերազանցի, որպեսզի ընդգրկվի ապահովագրության մեջ. նախարար
Թրամփը կոչ է արել Զելենսկիին իրատես լինել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում
Երևանում Ղարաբաղի ներկայացուցչությունում կատարվել են քննչական գործողություններ
2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում
Կստեղծվի օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը
Մեկնարկել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունումը
Ում են պատկանում Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը, որոնք կվերադարձվեն պետությանը
14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար 2 մլրդ 828 մլն դրամ կհատկացվի. Խուդաթյանը մանրամասնել է
6 ամսով կարգելվի ՀՀ-ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը
Վարդապետյանը ներկայացրել է Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու աշխատանքները
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամ
ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայից և Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող տանկեր. տեսանյութ
Քննարկվել են հայ-քենիական համագործակցության առանցքային խնդիրները բնապահպանության ոլորտում
Ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետները կերկարաձգվեն ավտոմատ, փոխարինելու անհրաժեշտություն չկա
ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում
ՊՆ-ն հրապարակել է 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման հաստիքների թիվը և կարգը
Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պայման մենք չունենք, Ադրբեջանն այդքան էլ պարզ չէ՝ ունի, չունի. Փաշինյան
18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած
Դավիթ Խուդաթյանը հետևել է Սյունիքում պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին
Առաջարկում եմ Ադրբեջանին զուգահեռաբար փակել «Արևմտյան Ադրբեջան»-«Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները. վարչապետ
Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում. մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է, մառախուղ
Անակնկալ հանդիպումներ Համբուրգում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հրդեհ Երևանի բանկերից մեկում. կա տուժած
Վարչապետը Համբուրգի առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ
Հայաստանի հետ կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված. Ֆիդան
Ինչ են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերը. մանրամասներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT