Ում՝ ինչ ասում ենք, ասում է՝ կապ չունեմ ու Ձեր նկարն է ցույց տալիս. Մարուքյանը՝ Սարգսյանին

«Ես շատ եմ քննադատել սահմանադրական բարեփոխումները, բայց պարզվեց այդ բարեփոխումները մի շատ լավ կողմ ունեն: Վեց տարվա մեջ առաջին անգամ, ինչ ես ԱԺ պատգամավոր եմ, վերջապես այստեղ է Սերժ Սարգսյանը և մենք կարող ենք նրան հարցեր տալ, ելույթներ ունենալ: Մենք վերջապես կարող ենք պաշտոնյային ասել, թե ինչ է իրականում տեղի ունենում »,- ԱԺ հատուկ նիստի ժամանակ իր ելույթում ասաց Էդմոն Մարուքյանը եւ հայտարարեց, որ գործող կառավարման համակարգը կեղծ է.

«Այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, որ ում` ինչ ասում ենք, ասում է ես կապ չունեմ ու Ձեր նկարն է ցույց տալիս, ասում են իրեն ասա»,- Մարուքյանի այս խոսքերի ընթացքում տեսախցիկը մի պահ ցուցադրեց Սերժ Սարգսյանին: Նա հրճվում էր եւ գլխով համաձայնության նշան տալիս: Մարուքյանը շարունակելով ասաց.

«Սա է մեր երկրի քաղաքական համակարգը: Մենք խոսում ենք բարեփոխումների մասին: Ձեզ պետք է խնդրենք, որ դուք ոչ մի բարեփոխում այլևս չանեք: Ինչքան դուք բարեփոխում եք արել, այնքան Հայաստանը ռեգրեսիա է ապրել, ինչքան մենք փորձել ենք լավ բան անել` դուրս է եկել` վատ բան»,-հայտարարեց պատգամավորն ու իր դժգոհությունը հայտնեց նախարարների գործունեություններից:

«Պարոն Սարգսյան, Ձեր առողջապահության նախարարն ամեն օր անում այնպիսի բան է մտածում, որ մարդկանց համար անհարմար լինի, նա ձեզ զեկուցե՞լ է այդ մասին, Ձեր տրանսպորտի նախարարը կարծում է, որ երկրի թիվ մեկ պրոբլեմը աջ ղեկն է, ու ինքը պետք է դրանով զբաղվի: Որտեղի՞ց եք փնտրում այդ մարդկանց»,-ասաց նա, ապա անդրադարձ կատարեց հաճախ քննարկվող հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությանը:

«Հյուսիս հարավ ավտոճանապարհը չի վերջացել, դա սկսվել է այնտեղից, որտեղ ամենալավ ճանապարհն էր, կարելի էր արդյոք սկսել այնտեղից, որտեղ ամենալավն էր: 10 տարի է հյուսիս հարավից ենք խոսում: Հիմա վարկը կա, տները կան, սաղ հարուստ են ու երջանիկ, բայց ճանապարհը չկա»,-նկատեց նա:

Մարուքյանի խոսքով` բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանը ոչ մի բան չի փոխելու, շարունակելու է համակարգում պահել նույն մարդկանց: «Միակ մարդն, ով այս փոփոխություններից տուժել է` մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է, ոչ մի ուրիշ բան դուք չեք փոխում: Մարդիկ գիտեն որ դուք դառնաք վարչապետ Էդիկ Նալբանդյանին նշանակելու եք Հայաստանի արտգործ նախարար, մի մարդ, ով երկրի արտաքին քաղաքականությունը ձախողել է»,-ասաց նա:

 Մարուքյանը հայտարարեց, որ իրենք դեմ են Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետին:

«Իմ տպավորությամբ երկրում կա երկու աշխարհ` Ձեր աշխարհը և կա աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք ինչ է տեղի ունենում: Ձեր աշխարհում դուք շրջապատել եք Ձեզ մարդկանցով, ովքեր ձեզ չեն ասում, թե ինչ է կատարվում երկրում: Պարոն Սարգսյան, մենք հայտնվել ենք ճահիճում, սա ֆեյք կառավարման համակարգ է»,-նշեց նա: Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ նաև փողոցներում տեղի ունեցող անհնազանդության գործողություններին:

«Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են ու ժամեր անց, երբ դուք դառնաք Հայաստանի Հանրապետության վարչապետ` ձեզ են մեղադրելու, եթե որևիցե մեկի քթից արյուն եկավ, որովհետև ձեր ձևավորած սահմանադրության համաձայն ոստիկանապետը ենթարկվում է ձեզ»,- ասաց նա` նշելով, որ իրենց թիվ մեկ խնդիրն է`թույլ չտալ` ուժ կիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ:

«Բարի գալուստ լուսավոր Հայաստան, դուք գալու եք էստեղ և այդ հարցերը մենք ձեզ տալու ենք»,-եզրափակեց Մարուքյանը:

Տպել
2304 դիտում

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան