Բնական է հանրության եւ հատկապես երիտասարդության ընդվզումը. ՀԱԿ հայտարարությունը

Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով եւ հազարավոր ցուցարարների բողոքի ներքո:

Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները, եւ որը Հայաստանի ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվում է որպես բռնապետությունը հավերժացնելու անթաքույց փորձ:

Այսպիսով, Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձեւավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որեւէ հեռանկար: Պետական ինստիտուտները, այսպիսով, չեն ստանում ժողովրդի վստահությունը, հաշվետու չեն նրա առջեւ եւ ազգային շահերը սպասարկելու փոխարեն շարունակում են ծառայել մի խումբ մարդկանց հարստացման նպատակին: Արդյունքում չի դադարում արտագաղթը, չի հաղթահարվում աղքատությունը, թուլանում է երկրի պաշտպանունակությունը, ինչը հատկապես վտանգավոր է արտաքին ծանրագույն մարտահրավերների պայմաններում:

Նման պայմաններում բնական է հանրության եւ հատկապես երիտասարդության ընդվզումը, որը որեւէ հեռանկար չի տեսնում իր ապագայի համար:

Այս վիճակում պահանջում ենք իշխանություններից գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակցների նկատմամբ ապօրինի բռնություններից եւ հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաեւ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի եւ առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու՝ իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը:

Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը եւ պայքարը հանուն ժողովրդավարության հետեւողականորեն շարունակվելու է մինչեւ վերջնական հաղթանակ:

 

Տպել
4354 դիտում

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը