Տուժողի կասկածները խորանում են. ի վերջո, ո՞վ է եղել «Համմերի» ղեկին

20/04/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 20-ի համարում

Երբ օրենքը չի գործում, իրավապահը, նրա առաջադրած մեղադրանքներն ու կազմած մեղադրականները հավատ չեն ներշնչում: Այս կասկածների պատճառով է, որ տարեսկզբին տեղի ունեցած ծանր վթարից մահացած Նատալյա Այունցի ամուսինը՝ տուժողի իրավահաջորդ Արմեն Հակոբյանը, չի հավատում առաջադրված մեղադրանքին  եւ հայտարարում է, որ մեղադրյալի աթոռին նստած անձը վրաերթի չի ենթարկել ու մահ պատճառել իր կնոջը: Նրա կարծիքով, հանցագործը դրսում է՝ թաքնվում է «կեղծ» մեղադրյալի թիկունքում: Խոսքը հունվարի 30-ին «Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած վթարի մասին է, որտեղ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան «վրաերթի էր ենթարկել» միանգամից 3 ավտոմեքենայի, ուղեւորներից երկուսը մահացել էին, կային տուժողներ, վնասվել էին նաեւ բոլոր 4 ավտոմեքենաները:

Դեպքին հաջորդած օրերին լուրեր տարածվեցին, որ «Համմերի» ղեկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի զավակն է եղել, սակայն իրավապահ մարմինները թաքցնելով դա՝ հայտարարում են, որ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտել է Երկաթուղայինների փողոցի բնակիչ Արմեն Թովմասյանը, որը վարել է ոչ թե իր, այլ Մոսկվայում բնակվող քեռորդու մեքենան: Սկզբում Թովմասյանը կալանքի տակ չի եղել, սակայն այժմ կալանված է՝ նրան դատի են բերում Նուբարաշենի մեկուսարանից: Տուժող Հակոբյանի շահերը ներկայացնող փաստաբաններ Մարինա Ջանոյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, որոնք նոր են ներգրավվել դատավարությանը, քրգործին ծանոթանալուց հետո դատարանին միջնորդել էին կրկին հարցաքննել Արմեն Թովմասյանին եւ իրենց վստահորդին՝ բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հակոբյանին: \

Ամբաստանյալը նախորդ նիստում ցուցմունք տալով, ըստ էության, ավելի էր խորացրել փաստաբանների եւ տուժողի իրավահաջորդի կասկածները: Վերջիններս զարմացած էին նրա որոշ պատասխաններից: Օրինակ՝ նա ասել էր, որ այդ օրը մի քանի ժամ մեքենան աննպատակ վարել է փողոցներում՝ չնայած օրը նպաստավոր չէր ավտոմեքենայով զբոսանքի համար՝ ձյուն էր գալիս եւ տեսանելիությունը վատ էր: Մյուս պատասխանը, որ զարմացրել էր տուժողին, այն էր, որ մեքենայի դիմապակին վնասվել էր ոչ թե վարորդի, այլ նրա կողքը նստած ընկերոջ գլխի հարվածից, որը թռիչք էր կատարել մեքենայի մեջ եւ հարվածել վարորդի դիմացի ապակուն: Սակայն տուժողի իրավահաջորդի կասկածները միայն այս պատասխաններով չէին պայմանավորված:

Երեկ դատարանում ցուցմունք տալով՝ Ա.Հակոբյանը շարադրեց այն հարցերը, որոնց պատասխանները կուզեր ստանալ դատարանից: Ինչո՞ւ չկա գոնե մեկ վկա, որը տեսած լինի «Համմերի» վարորդին՝ չէ՞ որ մեծ բազմություն է հավաքված եղել դեպքի վայրում, իսկ այն պնդումը, որ ղեկին Թովմասյանն է եղել, նախաքննության մարմինը կառուցել է բացառապես մեղադրյալի խոստովանության վրա, այնպես՝ ինչպես հավատացել է Թովմասյանի այն ասածին, որ ինքը մեքենան վարել է 60 կմ/ժ արագությամբ: Ինչո՞ւ նախաքննության մարմինը, բացի տուժողներից, դեպքի ոչ մի ականատես վկա չի գտել: Ինչպե՞ս է պատահել, որ վնասվել է մեքենայի դիմապակին, սակայն որեւէ մեկը գլխի ծանր տրավմա չի ստացել:

«Ես հայտնում եմ իմ կասկածները, մնացածը պրոֆեսիոնալների գործն է»,- հայտարարեց տուժողը: Նա նաեւ պատմեց, որ իր կասկածները միայն այս ամենի վրա չեն հիմնվում. դեպքից անմիջապես հետո իր եւ կնոջ գլխավերեւում հավաքվածները հայհոյում էին կին-վարորդներին եւ ասում. «Որ լրբերին նստեցնում են մեքենա, վերջն էս է լինում»: Իրեն եւ ծանր վիրավոր կնոջը հիվանդանոց տեղափոխած տաքսու վարորդը՝ Արայիկ Գրիգորյանը, որի մեքենան նույնպես վթարվել էր, ճանապարհին իրեն ասել է, որ «Համմերի» ղեկին կին էր: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ հստակ չէ, ինչպես ներկայացնում է տուժողը: Նախ ինքը՝ տուժողը, դեպքից հետո հարցաքննվելով ոչինչ չի ասել իր կասկածների մասին: Ավելին՝ նշել է, որ «Համմերի» վարորդի մասին ոչինչ չի կարող ասել, իրեն մանրամասներ հայտնի չեն:

Իր կասկածների մասին չի խոսել նաեւ դատական առաջին նիստում, մեղադրող Մարտիրոսյանն անգամ հիշեցրեց, որ նա հայտարարել է, որ Թովմասյանը մարդասպան է: Տուժողը բացատրեց, որ գործին ծանոթ չի եղել, ծանոթացել է մի քանի օր առաջ: Նախաքննության ժամանակ հարցաքննվել է նաեւ նշված վարորդը՝ Արայիկ Գրիգորյանը, որը ոչ մի բառ չի ասել այն մասին, որ ղեկին կին է եղել, ինչպես այդ մասին չեն նշել վկաներից ու տուժողներից եւ ոչ մեկը: Սակայն դատավոր Իշխան Բարսեղյանը մի քանի անգամ շեշտեց, որ դա չի խանգարում, որ դատարանը լիարժեք քննություն կատարի եւ հրավիրի բոլոր նրանց, ում մատնացույց կանեն տուժողի փաստաբանները եւ ով կարող է լույս սփռել այս ամենի վրա ու փարատել տուժողի կասկածները:

«Եթե պարզվի, որ Թովմասյանը չի եղել ղեկին՝ դատարանն արդարացման դատավճիռ կարձակի եւ գործը կուղարկի լրացուցիչ նախաքննության»,- մեզ խոստացավ դատավորը: Ի դեպ՝ տուժողի կասկածները խորանում են նաեւ այն պատճառով, որ ամբաստանյալն ու նրա հարազատները ջանք չեն թափում համոզելու համար, որ ղեկին եղել է հենց Թովմասյանը: Երեկ Թովմասյանի քույրն այդ առիթով մեզ ասաց. «Եթե մենք խիղճներս կորցնեինք, կասեինք՝ հա, Արմենը չէր, մի անծանոթ աղջիկ էր, ճանապարհին վերցրել է, թույլ է տվել մեքենան վարի, նա էլ վրաերթի է ենթարկել, բայց չեղած մարդու վրա ո՞նց դնենք մեղքը: Դեպքից հետո այդ լուրերից ազդված ես էլ եմ եղբորս հարցրել՝ կարո՞ղ է դու չես եղել, նա երդվել է մեր հոր գերեզմանով, իսկ հայրս վերջերս է մահացել, եւ դա նրա համար մեծ սրբություն է»: Ի դեպ՝ մենք տեղեկացանք, որ պատանեկան տարիներին Ա. Թովմասյանը գետում խեղդվող երեխայի է փրկել:

Արմինե Օհանյան

Տպել
1573 դիտում

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին