Տարին երկու անգամ. ասուլիս` հանուն պարտքի

20/04/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 20-ի համարում

«Ես, ուղղակի ելնելով կառավորության որոշումից, պարտավորված եմ տարին երկու անգամ հանդես գալ ՊՆ-ում հավատարմագրված լրագրողների առջեւ: Ուզում եմ, որ սա բոլորի համար հասկանալի լինի. ուղղակի հիմա է ժամանակս ներել»,-ահա այսպիսի ինքնաարդարացումով սկսեց երեկվա իր ասուլիսը ՀՀ ՊՆախարար Սերժ Սարգսյանը ՄԱԱ-ում: ՀՀ ՊՆախարարի հիմնական ասելիքն այն էր, որ ԱԺ-ում  ԼՂ հարցով վերջին լսումների ժամանակ իր զեկույցից հետո, որի ժամանակ ասել էր, թե ԼՂ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումային ճանապարհով, Հայաստանում փորձ է արվել ներկայացում բեմադրել: Այդ ներկայացումն, ըստ Սերժ Սարգսյանի, ունի պատվիրատուներ եւ պատվեր կատարողներ:

«Բեմադրման նպատակն էր մեզ ներկայացնել որպես սկզբունքից շեղված մարդկանց, ովքեր մի ժամանակ անզիջում էին այդ խնդիրներում, հիմա ելնելով ինչ-ինչ-ինչ հանգամանքներից՝ դարձել են շատ փափուկ, զիջող եւ այլն»,- ասաց Սերժ Սարգսյանը եւ ավելացրեց, որ ինքն ի սկզբանե խոսել է ԼՂ խնդիրը փոխզիջումների հիման վրա լուծելու մասին, դրանում համոզված է եղել նախկինում, համոզված է այսօր եւ համոզված է լինելու ապագայում: Պարոն Սարգսյանն առանձին-առանձին անդրադարձավ պատվիրատուներին եւ պատվեր կատարողներին, ընդ որում վերջիններիս մասին խոսեց շատ խղճահարությամբ. «Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ իրենց հացն են վաստակում»,- ասաց, նաեւ ավելացրեց, որ այդ մարդկանց թվում  տեսնում է որոշ լրագրողների, նախկինում պետական պաշտոնում եղած ու մասնագիտական անպիտանելիության համար համակարգից դուրս մղված մարդկանց:

Իսկ պատվիրատուները, ըստ Սերժ Սարգսյանի, ի տարբերություն կատարողների, տիրապետում են թեմայի մանրամասներին, շատ լավ գիտեն, թե ով ինչ համոզմունքի տեր է, երբ, ինչ հայտարարություն է արել, սակայն ելնելով քաղաքական նկատառումներից՝ փորձում են խեղաթյուրել խոսքերը: «Բայց չբավարարվելով դրանով, չունենալով հակազդելու կուռ միտք՝ իջնում են անձնական վիրավորանքի մակարդակի՝ դավաճան, հայրենիք չունեցող, կաշառակեր եւ այլն»,- երեկ ասաց ՊՆախարարը: Սակայն, ըստ Սերժ Սարգսյանի, ԱԺ-ում իր զեկույցին բացասաբար արձագանքած ոչ բոլոր գործիչներն են մասնակցում այդ ներկայացմանը: Ո՛չ պատվիրատուների եւ ո՛չ էլ պատվեր կատարողների շարքում չգտնվելու պատվին, օրինակ, արժանացան Ժիրայր Սեֆիլյանը, Մանվել Ղազարյանը եւ Վազգեն Մանուկյանը:

Մինչդեռ այսօր Սերժ Սարգսյանին քննադատում են նաեւ մարդիկ, ովքեր պատերազմի ընթացքում, ինչպես երեկ ասաց ՊՆախարարը, թռել են Հայաստանից եւ հիմա այն աստիճանի են հասել, որ իրենց հանրապետությունում չեղած ժամանակը ներկայացնում են, իբր եղել են մարտական դիրքերում: Իսկ բացառո՞ւմ է արդյոք ՊՆախարարը, որ փոխզիջումների հարցում Հայաստանի եւ իր վրա արտաքին ուժերի կողմից ճնշումներ են գործադրվում: Այս հարցին պատասխանելիս Սերժ Սարգսյանը քիչ էր մնում երդվեր. «Ես որեւէ անգամ որեւէ տեղ ճնշում չեմ զգացել, ուղղակի, ի՞նչ ասեմ, ամոթ ա, էլի, հո չե՞մ ասելու՝ երդվում եմ: Այդպիսի բան չի եղել: Եթե կա ճնշում, ապա մեզ վրա կա այնքան ճնշում, ինչքան Ադրբեջանի վրա»,- նկատենք, որ ռեւերանսների մասին առաջինը խոսեց ՊՆախարարը:

Նա, ըստ էության, չբացառեց, որ ձգտում է ավելի մեծ պաշտոնի, սակայն ասաց, որ դա չի անի Ղարաբաղի գնով, այն հարցին, թե զիջումների մասին իր ելույթն ընդունվեց, որպես նախընտրական ճառ եւ ռեւերանս  Արեւմուտքին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Որեւէ ամենից մեծ պաշտոնի, ամենից մեծ կարողության համար ես պատրաստ չեմ գնալ ԼՂ խնդրի լուծման ավելի զիջումների, քան իրավիճակն է պահանջում, քան ես համոզված եմ: Ես այդ հրմշտոցին չեմ մասնակցում»: Իսկ հրմշտոց այսօր, ըստ Պնախարարի, Հայաստանում կա, քանի որ յուրքանչյուրն ուզում է իրեն որպես արեւմտամետ եւ առաջադեմ գաղափարների ջատագով ներկայացնել: Սակայն Սարգսյանն այդ հրմշտոցին չի մասնակցել եւ չի մասնակցի:

Գիտե՞ք ինչու, որովհետեւ այն ժամանակ, երբ բոլորը հրմշտվում են, ՀՀ ՊՆախարարը գործում է. «Չեմ մասնակցել այդ հրմշտոցին ու երբեք էլ չեմ մասնակցի, շատ պարզ պատճառով՝ մարդու մասին դատում են, ոչ թե նրա խոսքերից, այլ գործերից»,- ասաց պրն Սարգսյանը: Իսկ այդ  «գործի» շրջանակներում Սերժ Սարգսյանը երեկ մի քանի կարեւոր հայտարարություն արեց: Նախ, ՀՀ-ում հնարավոր հեղափոխության մասին հարցին պատասխանելիս նա ծաղրում էր ՀՀ քաղաքական գործիչներին՝ ասելով, որ Կամոյի օրինակը վառ է նստել այդ մարդկանց հոգեբանության մեջ, սակայն երբ հիշատակվեցին Սահակաշվիլիի եւ Յուշչենկոյի անունները՝ անսպասելիորեն ասաց. «Յուշչենկոն, Սահակաշվիլին ընտրել են իշխանափոխության ցիվիլ ձեւեր»,- իսկ այն հարցին, թե ինքը համաձայն է այդ ձեւերի հետ, պատասխանեց. «Իհարկե, եթե իշխանությունը չի կարողանում երկիրը կառավարել, պետք է գնա»:

«Գործի» շրջանակներում հաջորդ հայտարարությունը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին. «Ես համարում եմ, որ մենք պարտավոր ենք թուրքերի հետ հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների: Ասածս չի նշանակում, որ թուրքերը չպետք է ճանաչեն ցեղասպանությունը, չպետք է վերաձեւավորեն ԼՂ հարցում իրենց մոտեցումները, բայց զուտ հարաբերությունները սկսելու համար ես համոզված եմ ուղղակի, որ նախապայմաններ պետք չեն»,- ասաց ՀՀ ՊՆախարարը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը երեկ ասաց, որ շատ նորմալ է վերաբերում այն բանին, որ Սասուն Միքայելյանը առաջինն իր անունն է հնչեցրել որպես մոտակա ժամանակների նախագահի թեկնածու:     

Աննա Հակոբյան

Տպել
1497 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից