Երևան
12 °C
Ապրիլի 20-ի երեկոյան սկսված քայլերթն աննախադեպ մարդաշատ էր: Քայլերթին միացել էր գրեթե ողջ քաղաքը: Քայլերթն աստիճանաբար վերաճեց մեծ ավտոերթի: Ակցիայի մասնակիցները ձայնային ազդանշաններով եւ ամենատարբեր վանկարկումներով շրջեցին քաղաքով եւ վերադարձան Թատերական հրապարակ: Բողոքի ակցիային բազմաթիվ մեծահասակներ են մասնակցել: Նրանց շարքերում նաեւ նախկին պատգամավորներ կային: «Քանի որ մեր գաղափարախոսությունը խաղաղությունն է, դրա համար մենք հիմա իրար ասում ենք բարի գիշեր եւ բոլորս տուն ենք գնում այնպես միաբան, ինչպես միաբան ու խաղաղ անցանք ավտոերթով եւ ոտքով: Վեհափառ Տեր, Դուք միաբանության կոչ եք արել, Գյումրին միաբան է, մենք համաձայն ենք Ձեր ասածի հետ: Հիմա գնում ենք տուն, վաղը ուղիղ ժամը 18-ին Թատերական հրապարակում հանդիպելու որոշմամբ»,-հայտարարեց բողոքի քայլերթի մասնակից Կարեն Պետրոսյանը: Երբ երթի մասնակիցները եւ մեքենաները հեռացել էին տարածքից փողոցում ոստիկանական խմբի մեջ մի միքենա հայտնվեց, որից տարօրինակ ձայներ էին գալիս, մոտավորապես այնպիսի ձայն, ասես շարժիչը չէր միանում: Մի քանի րոպե այդ մեքենան կանգնած մնաց ոստիկանների մոտ, հենց Սայաթ-Նովա փողոցի կենտրոնում, Թատերական հրապարակի դիմաց: Թե ինչ մեքենա էր եւ ինչ էին անում ստիկանները դրա շուրջ, հնարավոր չէր տեսնել նրանց մեծաթիվ լինելու, մթի եւ հեռավորության պատճառով: Հետո վիճաբանության ձայներ լսվեցին եւ, հավանաբար նույն մեքենան մեծ արագությամբ սլացավ առաջ: Ոստիկանության բարձրաստիճան պետերը սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ եւ քաշքշել լրագրողներին ու օպերատորներին: Ոտքերը տրորելով հայհոյում էր նաեւ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանը: Ի՞նչ պատահեց հարցին բավական կոշտ արձագանքեցին ոստիկանները: Հնարավոր եղավ խոսակցություններից հասկանալ, որ մեքենան հարվածել է նրանց, մեկ ոստիկան էլ հիվանդանոցում է: «Գյումրի» բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ մեկ ոստիկան է դիմել եւ ոտքի հետ կապված խնդիր կա: Երբ ոստիկանները մի փոքր հետ քաշվեցին տարածքից կոտրված ապակիներ տեսանք փողոցում: Հարցին, թե սա ինչ ապակի է, որեւէ մեկը չպատասխանեց: Բայց արյուն էր հոսում Գյումրու Ոստիկանության «Կումայրու» բաժնի պետի մատներից: Այնուհետ, շատ անսպասելի, ոստիկանները հայտարարեցին, որ չեն թույլ տալիս նկարահանումները շարունակել, քանի որ այն տարածքը, որտեղ եւ իրենք էին կանգնած, եւ լրագրողներն արդեն համարվում է դեպքի վայր: Հարցին, թե ի վերջո ինչ է պատահել Ոստիկանության Գյումրու բաժնի պետը պատասխանեց՝ ոչինչ: Ճշտող հարցին, թե բացառապե՞ս ոչինչ չի պատահել, ոստիկանները պնդեցին՝ բացառապես ոչինչ չի պատահել, հեռացեք տարածքից:
Ի դեպ, ոստիկանները մեղադրեցին ավտոերթի մասնակիցներին՝ ասելով, որ մեքենան իրենք են բերել: Վերջիններս էլ պնդեցին, որ այդ մեքենան, որի մասին խոսում են ոստիկանները, ակցիայի մասնակից չի եղել: Ոստիկանների «Դուք եք բերում այդ տականքներին» արտահայտությունը ստացավ «Տականքներին տականքներն են բերում, եւ լավ գիտեք, ով է բերել» պատասխանը: Տարածքում մնացած ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ այդ մեքենան արդեն երկրորդ օրն է սադրիչ գործողություններ է իրականացնում, անընդհատ բողոքի ակցիայի դուրս եկածներին հետեւում եւ անկանոն վարք է դրսեւորում վարորդը: Գիշերներն էլ Թատերական հրպարակում մեքենան կայանում եւ բարձր երաժշտություն է միացնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են
ՀՀ վարչապետին դիմավորել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. լուսանկարներ
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսահամարը չի գործում
Նարեկ Կարապետյանը իրե՞ն, թե՞ հորեղբորն է տեսնում որպես ուժեղ բանակցող, որ ուզում է գերիների վերադարձնել
Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին
Միքայել Աջապահյանին կտեղափոխեն «Իզմիրլյան» հիվանդանոց. նա կվիրահատվի
Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան
Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում
Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել. կառավարությունից արձագանքել են հրապարակումներին
Պետք է գոնե 1 գործատուի մոտ աշխատավարձը 200,000 դրամը գերազանցի, որպեսզի ընդգրկվի ապահովագրության մեջ. նախարար
Թրամփը կոչ է արել Զելենսկիին իրատես լինել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում
Երևանում Ղարաբաղի ներկայացուցչությունում կատարվել են քննչական գործողություններ
2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում
Կստեղծվի օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը
Մեկնարկել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունումը
Ում են պատկանում Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը, որոնք կվերադարձվեն պետությանը
14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար 2 մլրդ 828 մլն դրամ կհատկացվի. Խուդաթյանը մանրամասնել է
6 ամսով կարգելվի ՀՀ-ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը
Վարդապետյանը ներկայացրել է Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու աշխատանքները
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամ
ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայից և Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող տանկեր. տեսանյութ
Քննարկվել են հայ-քենիական համագործակցության առանցքային խնդիրները բնապահպանության ոլորտում
Ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետները կերկարաձգվեն ավտոմատ, փոխարինելու անհրաժեշտություն չկա
ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում
ՊՆ-ն հրապարակել է 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման հաստիքների թիվը և կարգը
Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պայման մենք չունենք, Ադրբեջանն այդքան էլ պարզ չէ՝ ունի, չունի. Փաշինյան
18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած
Դավիթ Խուդաթյանը հետևել է Սյունիքում պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին
Առաջարկում եմ Ադրբեջանին զուգահեռաբար փակել «Արևմտյան Ադրբեջան»-«Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները. վարչապետ
Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում. մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է, մառախուղ
Անակնկալ հանդիպումներ Համբուրգում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հրդեհ Երևանի բանկերից մեկում. կա տուժած
Վարչապետը Համբուրգի առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ
Հայաստանի հետ կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված. Ֆիդան
Ինչ են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերը. մանրամասներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT