Պատրաստ ենք քննարկել միայն Ս. Սարգսյանի հեռացման պայմանները. Փաշինյանը՝ երկխոսության մասին

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի երկխոսություն սկսելու առաջարկին, ասաց.

«Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման պայմանները: Սա երկխոսություն չէ: Ես երեկ ասեցի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովդին լինի անցնցում»:

Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասում է կարող են անդառնալի կորուստներ լինեն, Փաշինյանն ասաց.

«Ես էլ եմ կարծում, որ կարող են անդառնալի կորուստներ լինել, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Սա ուլտիմատում չէ, սա բխում է իրավիճակից: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը ուլտիմատում չէ՞»,- ասաց նա եւ շարունակեց.

«Եթե Սերժ Սարգսյանը մտավախություն ունի իր ընտանիքի, երեխաների, թոռների անվտանգության հետ կապված, որ որեւէ մեկը կարող է վատ վերաբերմունքի արժանանալ, որ Սերժ Սարգսյանի բարեկամն է, ապա ես երաշխավորում եմ, որ նման բան չի լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ բացառեց, որ Մարտի 1-ը կարող է կրկնվել:

«Ի տարբերություն Մարտի 1-ի այսօր մեզ աջակցում է ամբողջ հայությունը, որը ամեն օր մեծանում է: Ես կոչ եմ անում հանրությանը, որ նամակներով, զանգերով ճնշեն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա զինվորական կամ ոստիկան, որ կարող է մեր վրա կրակել: Այս իրավիճակը մի համեմատեք որեւէ իրավիճակի հետ: Որեւէ եզր չկա 2008-ի, 2003-ի եւ մյուսների հետ: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պայքարում է իր արժանապատիվ ապագայի համար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանության հետ շփվելու համար փակ չէ, բայց մինչեւ այդ պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հարցին, թե Սերժ Սարգսյանի ասած անդառնալի կորուստներ անվան տակ ի՞նչ կա թաքնված, Փաշինյանն ասաց.

«Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Նա չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես ԱԱԾ պետ Կուտոյանին ասում եմ, որ զեկուցի իրավիճակը Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի վերլուծական կենտրոններին եղբայրաբար խնդրում եմ, որ գնան խմբով Սերժ Սարգսյանին զեկուցեն ստեղծված իրավիճակը: Պետք է նրան ասել, որ նա ՀՀ-ում կորցրել է իշխանությունը եւ պետք չէ այդ կորսված իշխանության համար պայքարել՝ վտանգելով ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությունը: Սա վերջնագիր չէ, սա քաղաքական պայքար է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2379 դիտում

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

Պետք է զգալ ժամանակի ռիթմը. Լուիզա Ներսիսյանը՝ մշակութային խնդիրների մասին

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը հաջորդ տարվանից լինելու է բացառապես հայերեն. Արայիկ Հարությունյան

Փակ, դժվարանցանելի ճանապարհներ. Հայաստանի յոթ մարզերում ձյուն է տեղում