Արցախի ՊԲ-ն հակառակորդի ուժերի կուտակումների նոր տեսագրություն է հարապարակել

23/04/2018 schedule14:49

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ որոշ հայ օգտատերեր համացանցային տիրույթում փորձում են կասկածի տակ դնել վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու տեղաշարժերի վերաբերյալ մեր կողմից տեսագրությամբ ապացուցված հաղորդագրության իսկությունը: 

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշված օգտատերերի «կասկածը փարատելու» համար ԱՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է այսօր առավոտյան ժամը 07.42-ից մինչև 10.01-ն ընկած ժամանակաընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի ուժերի և միջոցների կուտակումների ու տեղաշարժերի մասին վկայող տեսագրությունների հերթական շարքը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայրենական բոլոր օգտատերերին և, ընդհանրապես՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում է զերծ մնալ հանրապետության ռազմատեղեկատվական համակարգի կողմից տարածվող պաշտոնական տեղեկությունները կասկածի տակ դնելու և, ըստ այդմ՝  անհեռատես ու վտանգավոր հետևանքներով հղի ապատեղեկատվություններ տարածելու հանցավոր գայթակղությունից, քանի որ այն կարող է խարխլել մեր համազգային զգոնությունը:

Գիտակցենք, որ այս չափազանց բախտորոշ ժամանակահատվածում մեզնից յուրաքանչյուրից պահանջվում է մեր գործողություններում լինել առավել քան պատասխանատու և քայլ կատարելուց առաջ մտածել Հայրենիքի պաշտպանությունն անխոցելի պահելու մասին: 

Տպել
5558 դիտում

Սպասվում են տեղումներ և մառախուղ. եղանակը Հայաստանում

Չարենցավանի թիվ 3 դպրոցում տասը օր է՝ դասադուլ է․ Նիկոլ Փաշինյանն այցելել է դպրոց

Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել. այն կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ

Բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին. Ռուբեն Վարդանյան

«Yandex. Քարտեզներ»-ը պատահաբար բացահայտել են Թուրքիայի եւ Իսրայելի հարյուրավոր գաղտնի օբյեկտներ

ՄԻՊ-ի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել հոգեկան առողջության կենտրոն. արձանագրվել են խնդիրներ

Ոչինչ չի երաշխավորում, որ Մխիթարյանը կմնա «Արսենալում». Paininthearsenal.com

Գարեգին Բ-ն հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել աշխատանքի

Կաշառք եւ խոշոր չափերի վատնում. Երեւանի 192 դպրոցի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել

Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Բորուսիան» խմբում 1-ին տեղը զբաղեցրեց, «Լիվերպուլը» «Նապոլիին» թույլ չտվեց 1/8 դուրս գալ

Դատարանը մերժել է Սերժի Վաչոյին գրավով ազատ արձակելու միջնորդությունը. կալանքի երկարաձգման հարցը կքննվի այսօր

Իրանի ԱԳՆ ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները

Վարդենիսի ավագանին բավարարել է ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականի դիմումը

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին խուսափել Վրաստան մեկնելուց

Հայաստանը լցվում է ոչ կվալիֆիկացված էժան աշխատուժով. տնտեսագետն ահազանգում է

Թոմ Քաթինան դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

Զինված հարձակում Ստրասբուրգում. 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել (տեսանյութեր, լուսանկարներ)

Սա չինական տնտեսական էքսպանսիայի դարաշրջան է. քննարկում ԱՄՆ-ում

Արտահերթ ընտրություններում մասնակցության տոկոսը ցածր չէ. համեմատականներ