Սպիտակի երկրաշարժի դասերը ողջ աշխարհի համար. քննարկում ԱԻՆ-ում

23/04/2018 schedule22:05

Ապրիլի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի տնօրեն Յուրի Պոլեշչուկին և Ռուսաստանի փրկարարների միության ներկայացուցիչ Մարինա Ցարյովային, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի փրկարարների միությունից ՀՀ ԱԻ նախարարին ուղղված դիմում-նամակը, որում ռուսական կողմը խնդրում է աջակցել սույն թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Երկրաշարժը Հայաստանում – 30 տարվա ողբերգություն. քաղված դասեր և փրկության փորձառություն» թեմայով գիտական-պրակտիկ համաժողովի անցկացմանը: Համաժողովի նպատակն է վերլուծել պատմական փորձը և դրա հիման վրա կատարելագործել բնակչության կենսագործունեության ապահովման և պաշտպանության ժամանակակից տեխնոլոգիաները:

ՀՀ ԱԻ նախարարը նշեց, որ այս տարի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակմանն ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվելու է Դիմակայունության օր, և «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անկացվելու են միջազգային համաժողով, Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառումներ, համապետական վարժանք և Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ:Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ռուսաստանի փրկարարների միության նախաձեենությանը: Քննարկվեց նույն թեմայով երկու երկրների համաժողովների միաժամանակյա անցկացման և հեռուստակամրջի միջոցով համատեղ աշխատանքներ իրականցնելու հնարավորությունները: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

Տպել
791 դիտում

13.5 միլիոն դոլարի ներդրում և 30 աշխատատեղ. ամերիկյան ՏՏ ընկերությունը մասնաճյուղ է բացել Հայաստանում

Մուտք է գործել տուն, հարձակվել մոր եւ դստեր վրա․ ավազակային հարձակում Արագածոտնում

Նրա աչքը տեսել եւ արձանագրել է պատկերներ․ Փաշինյանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյան

Բաքուն պատրաստվում է «սև ցուցակ»-ում ներառել Ֆրանկոֆոնիայի օրերին Արցախ այցելած ֆրանսիացի երեք լրագրողների

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Կառավարությունը 11 մլն դրամ կտա լավագուն ուսուցչին եւ լավագույն դաստիարակին

Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն եւ պայքարել ընդդիմադիր դաշտում

Ինչ շանսեր ունի ՀՀ-ն Ազգերի լիգայում. Վրաստանն արդեն փլեյ-օֆում է

Ֆրանսիայի նախագահը եւ առաջին տիկինը հայկական գինին ու կոնյակը բրենդ են համարել. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․ բայց ո՞ւմ

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ․ Ուրիխանյան

Զոհրաբ Մնացականյանը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երեւանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու մասին

Վալերի Օսիպյանը՝ իր եւ Հունան Պողոսյանի լարված հարաբերությունների մասին

Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել․ «Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը

Ինչպե՞ս կատարել նվիրատվություն ու աջակցել ՔՊ-ին․ Փաշինյանի գրառումը

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ 2-րդ վճիռը. ՄԻԵԴ-ը ճանաչել է Գրիգոր Ոսկերչյանի եւ Մասիս Այվազյանի իրավունքների խախտումները

Գյումրիում երեկ գիշերը հայտնաբերված նորածինները խնամված են եղել ու մաքուր

Հռոմը դեմ է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ սահմանած պատժամիջոցների երկարաձգմանը․ Իտալիայի փոխվարչապետ

ԵԼՔ-ը, ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու են, ՀՀԿ-ն ռեսուրսներն է հաշվարկում, խնդիրներ ունի՞