Երևան
12 °C
16:37 - Նիկոլ Փաշինյանը երթով հասավ Հանրապետության հրապարակ: Հարթակից նա հայտարարեց, որ երկու ժամով կհեռանա հրապարակից՝ հանդիպումների: Նա նշեց, որ երեկոյան 7-ին ավելի մանրամասն կխոսի օրվա իրադարձությունների մասին:
16:22 - Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ շարժմանն է միացել ՀՀ ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը:
16:05 - Փակ է Մաշտոցի պողոտան: Ցուցարարները Մաշտոց-Պուշկին հատվածում պարում են:
15:33 - Սեւանի մայրուղին շարունակում է առավոտվանից փակ մնալ: Հավաքվածները վանկարկում են «ՀՀԿ հեռացի՛ր»:
15:08 - Դալմա առեւտրի կենտրոնի մոտ շարունակվում է աշխատակիցների ցույցը: Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է փակ մնալ:
15:05 – Մաշտոցի պողոտայում երթով դեպի Հանրապետության հրապարակ են շարժվում Ապրիլյան պատերազմի մասնակիցներ:
14:28- Ոստիկանական մեքենայում գտնվող ցուցարարներն ազատ արձակվեցին եւ մյուս ցուցարարները բացեցին ոստիկանության ճանապարհը:
14:22- Մաշտոցի պողոտայում ցւոցարարները շրջափակել են ոստիկանական մեքենան եւ թույլ չեն տալիս ոստիկանությանը քաղաքացիներին բերման ենթարկել: Ցուցարարները պնդում են, որ կբացեն պողոտան այն ժամանակ, երբ իրենց ընկերներն դուրս գան ոստիկանական մեքենայից:
14:04- Մեծ երթը շարունակում է շարժվել դեպի Էրեբունի թանգարան: Հանրապետության հրապարակը եւս բազմամարդ է:
13:43- Ցուցարարները փակել են Ծիծեռնակաբերդի խճուղին:
13:40- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները մի քանի րոպեով հանգստանում են այգիներից մեկում:
13:37- Ցուցարարները լավաշ են տալիս ոստիկաններին:
13:33- Քաղաքացիները վանկարկում են. «Նիկոլ վարչապետ»:
13:29- Քաղաքացիները կեչ են անում մերժել ՀՀԿ-ին:


13:28- ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ:


12:51- Երթն այս պահին՝ ուղիղ հեռարձակմամբ: Նիկոլ Փաշինյանն իր էջում գրել է. «Ժամը 19:00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Մերժի՛ր Սերժի Կա-րե-նին»:
12:45- «Մերժիր Սերժի Կարենին» կարգախոսով երթը շարունակվում է Նար Դոսի անվան փողոցով:
12:43- Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Նոյեմբերյանի երեք դպրոցներ դասադուլ են հայտարարել, միացել են համազգային շարժմանը:
12:41-ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվեց իր պաշտոնից: Նա դուրս է գալիս փողոց՝ ժողովրդի կողքին կանգնելու:
12:26- Ուսանողները փակեցին Արշակունյաց- Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկները՝ բոլոր կողմներից: Այստեղ երթեւեկությունը լրիվ կատվածահար է եղել:


12:20- ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը միացավ Նիկոլ Փաշինյանին եւ երթի մասնակիցներին:

12:15- Այս պահին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի է ունենում բազմահազարանոց երթ: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
12:07- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից երթը շարունակվում է Ալեք Մանուկյան փողոցով:
12:00- Ոստիկանությունը շարունակում է Մելիք Ադամյան փողոցը կենտրոնացնել ոստիկանական ուժերով: Րոպեներ առաջ կրկին փշալարերով մեքենաներ եւ այլ զինտեխնիկա տեղափոխվեց այնտեղ: Ոստիկաններին հրաման տրվեց շրջափակել Կառավարության շենքը:
11:50- «ՀՀԿ-ն ժամանակի վրա է աշխատում: Ես խորհուրդ եմ տալիս դա չանել»,- երթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հրաժարականը փորձում են, որպես ծխածածկույթ օգտագործել, մեկնաբանեց. «Ուզում են Կարեն Կարապետյանին նշանակեն վարչապետ եւ մտածում են, որ ժողովուրդն այդքան միամիտ է, որ կհամաձայնի՝ մեկ ՀՀԿ-ականին, մեկ ուրիշ ՀՀԿ-ականով փոխարինելուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա մեկնաբանեց նաեւ Կարեն Կարապետյանի այն խոսքերը, որ հրապարակում վարչապետ ընտրելը հակասում է օրենքին:
«Կարեն Կարապետյանը չի հասկացել, թե մենք ինչ ենք ասում: Մենք ասում ենք, որ վարչապետ պետք է ընտրվի ԱԺ-ում, թեկնածությունը պետք է առաջադրվի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչեւ այդ պետք է հավանություն տա որեւէ թեկնածուի»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ ՀՀԿ-ն չի քվեարկի այդ թեկնածուին, Փաշինյանը հարցադրում արեց.
«Նրանք ուզու՞մ են, որ այս իրավիճակը լուծում ստանա: Իրենք պետք է հասկանան, որ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէ»:
Փաշինյանը նաեւ ասաց, որ իրենք կբոյկոտեն այն արտահերթ ընտրությունները, որոնք կանցկացվեն այս իշխանության ներքո:
«Ակտիվ բոյկոտի միջոցով այդ ընտրությունները չեն կայանա: Ժողովուրդը հաղթել է եւ ժողովրդի հաղթանակի արդյունքները հիմա պետք է արձանագրվեն»:
11:25- Խիստ հսկողության տակ է վերցված ՀՀԿ կենտրոնական գրասենյակը: Մելիք Ադամյան փողոցում ոստիկաններ եւ զինտեխնիկա են կուտակել:
11:18- «Այս պահին Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհի հրապարակը, Հալաբյան-Կիեւյան խաչմերուկները փակ են: Այս պահին էլ Մարտունուց 200 մեքենայով ավտոերթով մեզ են միանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քիչ հետո Փաշինյանի մասնակցությամբ գլխավոր երթն անցնելու է Մաշտոցի պողոտայով: Ժամը 6-ին Հանրապետության հրապարակում համերգ է լինելու, 7-ին՝ հանրահավաք, իսկ մինչեւ այդ, Փաշինյանի տեղեկացմամբ, լինելու են երթեր եւ այլ գործողություններ:
11:13- Այս պահին ոստիկանությունը զորքեր եւ տեխնիկա է կենտրոնացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
10:57-Այս պահին Երեւանում կրկին հակաիշխանական անհնազանդության խաղաղ գործողություններ են մեկնարկել: Փակ են մի շարք փողոցներ, երթի են դուրս եկել ուսանողները, բժիշկները, որոնք հայտարարել են դասադուլի եւ գործադուլի մասին: Այս պահին փակ են մի շարք փողոցներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ այս գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ մինչեւ գործող իշխանության ներկայացուցիչներն իշխանությունը խաղաղ ճանապարհով կփոխանցեն ժողովրդին: Այս գործողությունների արդյունքում Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական է տվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT