«Անտանելի էր հեռվից հետեւել». Իվետա Մուկուչյանը վերադարձել է ՀՀ՝ միացել ցուցարարներին

Իվետա Մուկուչյանը վերադարձել է Հայաստան, որպեսզի միանա խաղաղ անհնազանդության ցույցերին: Երգչուհին իր ինստագրամում լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Ես արդեն Հայաստանում եմ։ Վերադարձա, քանի որ անտանելի էր հեռավորությունից հետեւել, թե ինչպես է քո ու ողջ ազգաբնակչության համար պայքարում երիտասարդների մեծ խումբ, իսկ դու առավելագույնն ինչ կարողանում ես անել ելույթներիդ արանքում համակարգչի էկրանի առջեւ նստելն ու իրադարձությունների զարգացումներին հետեւելն է։ Ես արդեն այստեղ եմ ու այսօր երեկոյան կմիանամ իմ հայրենակիցներին, իսկ դրա համար մի քանի պատճառ ունեմ. 

Մեր հայրենիքը ժողովրդինն է: Սա փաստ պետք է լինի բոլորի եւ յուրաքանչյուրի համար։ Ժամանակները փոխվել են, իսկ նոր «դարը» արդարության եւ խաղաղության նորովի գիտակցմամբ պետք է առանձնանա։ Ու հավատացեք կարեւոր չէ, թե ով կղեկավարի երկիրը, գլխավորն այն է, որ տվյալ անձն անսահման սիրի իր երկիրն ու ժողովրդին, առաջնորդվի արդարամտությամբ։ Սա այսօրվա գլխավոր հրամայականն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետան գրել էր. «Իմ մտքերը հայ համայնքի հետ է: Ես հույս ունեմ, որ մի օր կառավարությունն ու ժողովուրդը կկառչեն մի թելից եւ կմիավորվեն, որպես մի ամբողջականություն: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր քայլ ծաղկուն ապագա է հարթում հաջորդ սերունդների համար: Կանգուն եղեք եւ միշտ միասին»:

Տպել
1221 դիտում

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)