Ինչու առանց համարի մեքենաները չեն տարվում տուգանային տարածք. ՃՈ պետի տեղակալի պարզաբանումը

Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում առանց պետհամարանիշի կամ համարները փակած մեքենաներ են շրջում, բարձր արագությամբ՝ խախտելով երթեւեկության կանոնները: Առանց պետհամարանիշերի երթեւեկելու, այսպես ասած «ֆլեշմոբը», ըստ էության, սկիզբ է առել ոստիկանությունից: Համաժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության ծառայողները ցուցարարներին բերման էին ենթարկում առանց պետհամարանիշի մեքենաներով:

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, սակայն Ճանապարհային ոստիկանությունը հանկարծ որոշեց հանդուրժող դառնալ եւ չտեսնելու տալ այն վարորդներին, ովքեր կոպտորեն խախտում են Ճանապարհային երթեւեկության կանոնները՝ մեքենաները վարում են առանց պետհամարանիշերի, բարձր արագությամբ, երբեմն էլ երթեւեկելու ընթացքում մեքենայի ուղեւորները բարձրանում են մեքենայի վրա, կամ կախվում պատուհանից:

Այս դեպքերից մեկը, սակայն ողբերգական ավարտ է ունեցել. մեքենան բարձր արագությամբ վարելու հետեւանքով վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 1-ամյա երեխա: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի լույս 24-ի գիշերը Երեւանի Սարալանջի փողոցում: Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղեւորները, որոնք ամուսիններ են, եւ նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Այսօր՝ ապրիլի 26-ին, 1-ամյա Յուրին հիվանդանոցում մահացել է։ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ պատահարի հանգամանքները նախապես պարզվել են ճանապարհային ոստիկանությունում։ Պարզվել է, որ «Մերսեդեսին» հետեւից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց։ «Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։ Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, մեքենայով հանդերձ ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։ Նախապատրաստված նյութերը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել են Երեւան քաղաքի քննչական վարչություն։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Այս ընթացքում՝ #Իմքայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամները պարբերաբար կոչ էին անում երթեւեկել պետհամարանիշերով եւ չխախտել ճանապարհային երթեւեկության կանոնները: Հանրահավաքների ընթացքում այս խնդրին անդրադառնում էր նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առժամանակ փողոցների փակումը դադարեցնելու մասին՝ կոչ անելով զբաղվել առանց պետհամարանիշի ավտոմեքենաներով: «Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն եւ սա վերածեն անվերահսկելի գործառույթի»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ մտահոգիչ տեղեկություն են ստացել եւ առաջին հերթին պետք է զբաղվեն քաղաքում կարգ ու կանոնի հաստատմամբ: Ապա՝ կոչ արեց առանց պետհամարանիշերի մեքենաներին կանգնեցնել եւ հորդորել երթեւեկել պետհամարանիշերով։ 

«Կան մարդիկ, որ իրավիճակից օգտվում են, եւ համոզված եմ՝ այդ մարդիկ անում են մեր հեղափոխությունը վարկաբեկելու համար»,- նկատեց նա՝ հավելելով, որ առանց պետհամարանիշերի կամ փակված պետհամարանիշերով երթեւեկելը նույնն է, ինչ դիմակներով երթերին, ցույցերին մասնակցելը:

Ստեղծված իրավիճակի եւ ՃՈ անգործության շուրջ զրուցել ենք ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, այս օրերին մայրաքաղաքում առանց պետհամարանիշի մեքենաներ են շրջում բարձր արագությամբ՝ խախտելով երթեւեկության կանոնները: Ինչո՞ւ Ճանապարհային ոստիկանությունը չի միջամտում: Արդյո՞ք չմիջամտելու ցուցում կա:

- Նախ, ասեմ, որ քաղաքացիական ակտիվության եւ միջոցառումների հետ կապված ձեր կողմից նշված դեպքերը կրում են համատարած բնույթ եւ Ճանապարհային ոստիկանության ուժերն ու միջոցները քանի որ սահմանափակ են, հնարավոր չէ արձագանքել բոլոր դեպքերին եւ համապատասխան վարչարարություն իրականացնել: Բայց հնարավորինս դա արվում է եւ արվում է հատկապես այն ժամանակ, երբ քաղաքացիական հոսքերը պասիվ են դառնում գիշերային ժամերին եւ մեր ուժերն ու միջոցները արդեն իսկ որոշ չափով բավականացնում են դա անել: Օրինակ, այս գիշեր բերման է ենթարկվել 18 տրանսպորտային միջոց, որոնք վարել են առանց հաշվառման համարանիշերի: Բացի այդ, ՃՈ ծառայողները երբեմն չեն արձագանքել՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ արձագանքը կարող է առաջացնել քաշքշուկներ եւ ներգրավել ցուցարարների ուժեր, ստեղծվել անկառավարելի մի իրավիճակ, որը ավելի կվնասեր այդ պահին ճանապարհային երթեւեկությանը, ընդհանուր համատարած իրավիճակին: Այս նկատառումներից ելնելով, այո՝ եղել են վիճակներ, երբ չեն միջամտել:

Բացի այդ ճանապարհային ոստիկանները տվյալ հատվածում իրականացրել են կոնկրետ հանձնարարություններ, այսինքն՝ ապահովել երթեւեկության անվտանգությունը, խցանումները: Եվ եթե նրանք արձագանքեին գոնե մեկ այդպիսի դեպքի, նրանք պետք է տրանսպորտային միջոցը իջեցնեին հատուկ պահպանվող տարածք, որը կտեւեր մեկ-երկու ժամ գուցե եւ ավելի եւ կստացվեր այնպես, որ մյուս կողմից հսկվող այդ տարածքը դուրս կմնա հսկողությունից: Ուղղակի ուժերն ու միջոցները հեռու են բավարար լինելուց այս համատարած խախտումների պայմաններում, սակայն Ճանապարհային ոստիկանները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով եւ հնարավորինս արձագանքում են: Երեկվա դրությամբ արդեն նման դեպքերը պակասել են, բացի այդ համապատասխան հայտարարությամբ հանդես եկան նաեւ քաղաքացիական ակտիվիստները եւ հորդորվեց, որպեսզի նման խախտումներ թույլ չտան, ինչը էականորեն ազդեց այս իրավիճակի վրա: Կարծում ենք, որ կարճ ժամանակահատվածում իրավիճակը կշտկվի եւ մենք այս քանակությամբ համատարած խախտումներ չենք ունենա:

- Դուք ասացիք, որ ուժերը չեն բավականացնում, բայց եղել են դեպքեր, երբ առանց պետհամարանիշի մեքենայի վարորդները բարձր արագությամբ անցել են ՃՈ մեքենայի կողքով, եւ ՃՈ ծառայողները որեւէ քայլ չեն արել խախտումը կանխելու՝ մեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու համար: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Եթե ճանապարհային ոստիկանը մի տեղ կանգնած է եւ ծառայություն է իրականացնում, ապա նա որոշակի հանձնարարություն ունի՝ ապահովելու այդ ճանապարհի երթեւեկության անվտանգությունը, խաչմերուկի անցանելիությունը եւ այլն...Ֆիզիկապես հնարավոր չէ բոլորին արձագանքել:

Պարոն Խաչատրյան, առանց պետհամարանիշի մեքենայով երթեւեկելու, ինչպես նաեւ պետհամարանիշ փակելու համար ի՞նչ պատիժ է նախատեսվում:

- Առանց պետհամարանիշի երթեւեկելու համար նախատեսվում է տուգանք 200 հազար դրամի չափով, իսկ համարանիշերը փակելու, անընթեռնելի դարձնելու համար նախատեսված է տուգանք՝ 10 հազար դրամի չափով: Ներկայումս ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ քաղաքացիական ակտիվիստների հետ նույնպես համագործակցում ենք, նրանք նույնպես հայտարարություն են արել:

- Այս օրերին բազմաթիվ հրապարակումներ եղան, ինչպես նաեւ հրապարկվեցին լուսանկարներ, որտեղ երեւում էր, որ ոստիկանները նույնպես երթեւեկում են առանց պետհամարանիշի մեքենաներով: Արդյո՞ք այդ մեքենաները տարվել են տուգանային հրապարակ, եւ տեղյա՞կ եք թե ինչ պատճառով են հանել պետհամարանիշերը:

- Ներկայումս նշանակություն չունի, թե վարորդը ով է, ինչ պաշտոն է ներկայացնում եւ եթե դա հայտնվում է Ճանապարհային ոստիկանության տեսադաշտում, անհապաղ միջոցներ են ձեռնարկվում: Չեմ կարող ասել այդ 18 բերման ենթարկված տրանսպորտային միջոցների վարորդները ինչ մասնագիտություն ունեն, չեն աշխատում կամ աշխատում են, սակայն բոլորի համար վարչարարությունը միատեսակ է կիրառվելու՝ տուգանվելու են:

Այսինքն՝ առանց պետհամարանիշի մեքենաներ վարող ոստիկանները նույնպես տուգանվելո՞ւ են:

- Միջոցներ ձեռնարկվելու են, այո՛: Բայց ներկայումս նման փաստ ինձ հայտնի չէ:

- Ինչպե՞ս ՃՈ ծառայողի տեսադաշտում չեն հայտնվում այդ մեքենաները, եթե նրանք կանգնում են անմիջապես մյուս ոստիկանական մեքենաների կողքը: Արդյո՞ք դժվար է նկատելը, նույն ոստիկանությունն է իրենց այդ մեքենայով ուղարկում ծառայության:

­- Ենթադրում եմ, որ այդ մեքենաները պետք է տեղափոխվեն պահպանվող հատուկ տարածք, վարչական վարույթի գործ պետք է կազմվի: Դուք ասում եք, որ ոստիկանը, որը խնդիր է իրականացնում՝ շատ բարդ ու կարեւոր, թողնի ծառայության վայրը եւ մեկ-երկու ժամով բացակայի՞: Ստեղ մենք հաշվի ենք առնում առաջացած խնդրի կարեւորությունը, ավելի կարեւոր խնդիրներ ենք լուծում, հետո նոր երկրորդական:

Նշենք, որ ոստիկանությունը գաղտնի է պահում, թե  ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում քանի մեքենա կա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9506 դիտում

Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ

Մենք հեքիաթներ չենք պատմում, մենք գրանցում ենք իրական արդյունքներ. Ղազարյանը՝ աշխատատեղերի մասին

Հռոմի պապը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար

Փոքր Այրում գյուղում մեծաքանակ անասնակեր է հրդեհվել

Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 5:4 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն

Ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը երբեք ոչինչ չեն քննարկի ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կալլասի հետ. Կրեմլ

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի է Հայաստանի ֆուտզալի հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի դեմ խաղում

Սուրբ եւ անմահ պատարագ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը կադրեր է հրապարակել

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Արփունք տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «ՈՒԱԶ» ավտոմեքենան

Հոյակերտ դղյակ մեր երեխաների համար. Հարությունյանը հրապարակել է Հրազդանի թիվ 2 դպրոցի նախկին և ներկա տեսքը

Հանրապետության մի շարք հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին

ԱՄՆ-ն արդիականացնում է «Թոմահավկ» հրթիռները և երկարացնում դրանց ծառայության ժամկետը

Թալինում և Հաղարծինում գործարկվելու են էլեկտրական շչակներ

ԱՄՆ-ն հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկիի միջև առաջիկա հանդիպումը

Այսինքն, Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Ալեքսանյան

Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ կառավարությունը ավելի քան 100 մլն դրամ է տրամադրել նոր երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. տեսանյութ

2024 թ.-ի համեմատ որքան է 2025-ին կազմել Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը. Պապոյանը թվեր է հրապարակել

ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին ինձ սպառնում է բանտով, կալանավորելով. Չախոյան

ՀՀ վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Երևանի բնակելի շենքերից մեկից գողացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ. կան ձերբակալվածներ

Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան

Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան

Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան

Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան

Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան

Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել

Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել

Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան

Երկրաշարժ Թուրքիայում

Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը