ՀՀ-ում առկա են քաղաքական ճգնաժամի բոլոր նախադրյալները. ինչ կլինի, եթե վարչապետ չընտրվի

ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն՝ ԱԺ խմբակցությունները պետք է մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին: Մայիսի 1-ին Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում սահմանված կարգով անցկացվում են ընտրություններ: Եթե մայիսի 1-ի ընտրությունները ձախողվեն, այսինքն՝ առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա պատգամավորների կեսից ավելին «կողմ» քվեն, ապա այս պահի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը եւս 7 օր շարունակելու է ղեկավարել կառավարությունը, իսկ 7-րդ օրը՝ մայիսի 8-ին, տեղի է ունենում վարչապետի նոր ընտրություն: Այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու է պատգամավորների 1/3-ը: Այս փուլում էլ, եթե չընտրվի վարչապետ, ապա Սահմանադրության 6-րդ գլխի 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն, 7 օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովը պետք է լուծարվի:  

Նման իրավիճակում Հայաստանում քաղաքական ճգնաժամ կառաջանա: Հայաստանում գրեթե բոլոր նախապայմանները կան, որ մեկ շաբաթից երկիրը հայտնվի քաղաքական ճգնաժամի մեջ: Քաղաքական վերջին զարգացումները եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների տարբեր պահանջները տանում են դեպի ճգնաժամի: Բացի այս, նաեւ անհամաձայնություն կա քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի ներսում:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համաժողովրդական շարժում սկսել, ոտքի հանել հարյուր հազարավոր մարդկանց, ինչն էլ ձախողեց ՀՀԿ-ի քայլերի հաջորդականությունը: Այժմ Փաշինյանը պնդում է, որ ԱԺ-ում վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի մեծամասնության համակրանքը վայելող թեկնածուն: ՀՀԿ-ն շարունակում է մնալ այն տեսակետին, որ խորհդարանում մեծամասնություն են, բայց միաժամանակ նշում են, որ իրենց վերջնական որոշումը կայացնելու են՝ հաշվի առնելով պետական շահը:

«ՀՀԿ-ն իր բոլոր որոշումները կայացնելիս կառաջնորդվի ներքին կայունությունն ու պետական շահը հաշվի առնելով: Մենք դեռ քննարկում ունենք»,- երեկ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի՞ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Շարմազանովը պատասխանեց.

«ՀՀԿ-ն իր գործունեությամբ նպաստելու է քաղաքական երկխոսությանը բացառապես ՀՀ Սահմանադրության շրջանակներում: Մենք միմյանց միջեւ կիսելու հայրենիք չունենք, բոլորս պետք է ցուցաբերենք քաղաքական հանդուրժողականություն: Կա կուսակցական շահ, միտինգավորների շահ եւ ընդդիմության շահ, բայց սրանցից վեհ է պետության շահը: Մենք չենք մերժում Փաշինյանի օրակարգը, բայց ակնկալում ենք նաեւ մեր օրակարգը»,- ասաց նա եւ ընդգծեց, որ ՀՀԿ-ի օրակարգում հետեւյալն է.

«Երկխոսության ճանապարհով լսել միմյանց եւ դուրս գալ քաղաքական ճգնաժամից: Մեր թիմը պետք է ունենա միասնական դիրքորոշում եւ թիմի անունից բանակցելու է Կարեն Կարապետյանը»:

ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել վարչապետի թեկնածու առաջադրելու հետ կապված, սակայն չի բացառվում, որ այդպես էլ թեկնածու չառաջադրեն: ԲՀԿ-ից փոխանցում են, որ չեն կարող հաշվի չնստել ժողովրդի ցանկության հետ: Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է անհապաղ հեռանա, իսկ ԲՀԿ-ն վերջնական որոշում է կայացնելու Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումներից հետո:

«Քննարկումները շարունակվում են, եւ ԲՀԿ ժողովրդի ձայնը որոշիչ է լինելու: Գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել են, բայց ավելին չեմ կարող ասել: Մենք կաշկանդված ենք Սահմանադրությամբ տրված ժամանակով, այնպես որ վստահ եղեք, որ որոշումը չի ուշանա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կապերը նախօրեին խզած ՀՅԴ-ի քաղաքական ներկայացուցիչները շարունակում են լռել: Մեզ հաջողվեց քաղաքական իրավիճակի շուրջ զրուցել ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ, նա եւս նշեց, որ իրենց համար կարեւոր է ժողովրդի խոսքը:

«Եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, նա պետք է ներկայացնի ստվերային կառավարությունը, երկրի զարգացման իր տեսլականը։ Լսելով նրա մոտեցումները, համադրելով այն ՀՅԴ ծրագրերի, տեսլականների հետ, մենք կկայացնենք մեր որոշումը»,- ասաց Կյուրեղյանը:

Տպել
5379 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց