Վիրահատությունից հետո Գարիկ Պապոյանն այս շաբաթ կլինի եթերում

Դերասան, հաղորդավար Գարիկ Պապոյանն այս շաբաթ կրկին կլինի Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման եթերում: Այս մասին armtimes.com-ին ասաց նույնպես «Լավ երեկոյի» հաղորդավար Արամ MP3-ը: Ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով Գարիկ Պապոյանը տարեսկզբից մի քանի անգամ վիրահատվել էր եւ նոր է կարողանում եթեր դուրս գալ:

«Գարիկն արդեն ապաքինվել է եւ այս շաբաթ արդեն եթերում կլինենք միասին»,- ասաց Արամ MP3-ը:

Իր՝ աշխատանքի վերադառնալու մասին հայտարարել էր նաեւ Գարիկը: Այսօր՝ ապրիլի 30-ին, ինստագրամի «story» բաժնում նա հրապարակում էր արել եւ գրել.

«Վերադարձ աշխատանքին: Օր առաջին»:

«Վերադարձ աշխատանքին: Օր առաջին»,- գրել է Գարիկը:

Առողջական խնդիրները Գարիկին միայն աշխատանքի հարցով չէ, որ խանգարում էին: Օրեր առաջ սոցիալական ցանցերում նա հրապարակել էր ԱԺ պատգամավոր, #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր նամակը: Դրանում նա Փաշինյանին ասել էր, որ շատ է ցանկանում շարժման կողքին լինել, սակայն վիրահատությունների պատճառով քայլելու հետ կապված խնդիրներ ունի, ֆիզիկապես չի կարող բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցների հետ լինել, սակայն շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր պայքարում են երկրի ապագայի համար:

Գարիկ Պապոյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Մինչեւ Գարիկ Պապոյանի ապաքինումը «Լավ երեկո» հաղորդումն Արամ MP3-ը վարում էր մենակ:

Տպել
1061 դիտում

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Օրվա կադրը. դժվարությամբ տեղաշարժվելով, դանդաղ քայլերով, բայց գալիս է ընտրության

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը