Եկեք ցրենք ԱԺ-ն, թազա ընտրություն անենք. Սեյրան Սարոյանի ակնարկը

«Էս պետությունը հենց նենց չի ստեղծվել, մեզ նվեր չեն տվել, ամեն մի թիզ հողի համար հարյուրավոր ընգերներ ենք կորցրել»,- խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Նենց մթնոլորտ ա ստեղծվել մեր հանրապետությունում, որ կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Ժողովուրդը շատ պրոբլեմներ ունի, իշխանությունից դժգոհ ա, մարդիկ հելան կանգնան ոտքի իրենց քայլը արեցին: Ասեցին` մթոմ Սերժ Սարգսյանն ա խանգարում էս պետությանն ու ժողովրդին` մոռանալով Սերժ Սարգսյանի արած գործերը` լավն ու վատը: Չկա տենց մարդ, որ աշխատի ու չունենա սխալներ»,- ասաց նա:

Սարոյանը նշեց, որ եթե փորձում էինք ամեն ինչ կապել Սերժ Սարգսյանի անվան հետ, նա ասաց` չեք ուզում, ես գնացի:

«Ասում էինք Սերժ Սարգսյանն ա մեղավոր, բանից դուրս ա գալիս աթոռակռիվ ա գնում: Նիկոլին հարգում եմ, իրա նման ընդդիմություն չկա, եթե Նիկոլը գնա իշխանություն ո՞վ ա մնալու ընդդիմություն բացի ինձնից: Աշոտյանից ի՞նչ ընդդիմություն: Մի տղա էր, որ հելնում էր ժողովրդի անունից խոսում էր, բայց էսօր եկավ իշխանության անցավ իշխանության կողմը: Այ Նիկոլ ջան, ինձ ո՞ւր ես թողնում մենակ որպես ընդդիմադիր»,- ասաց նա:

Սարոյանը նշեց, որ ոչ թե կրակի տակ պիտի բենզին լցնել, սկսել իրար նեղացնել, այլ պետք է մտածել` սրա տակից ոնց ենք դուրս գալիս:

«Օրինակ, ես Նիկոլի տեղը լինեի կասեի`էսքան բան արեցի, որ ինձ վարչապետ դնե՞ք: Վարչապետ էլ դնենք էլի հելնելու ա ընդդիմություն լինի, կռիվ անի: Ժողովրդին հանգստացնենք, որ աստված չանի, էս խաղաղ ցույցերը դառնա կռվի բուն: Ում քթից էլ արյուն եկավ՝ մեղավորությունը մեր սաղիս վրայա: Եկեք ցրենք ԱԺ-ն, թազա ընտրություն անենք: Իշխանությունը տանք քեզ ի՞նչ անենք: Ի՞նչն ա դրա պատճառը, որ էդքան շատ եք ուզում»,- ասաց նա:

Տպել
1916 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին