Թավշյա հեղափոխություն. 20 տարի անց ժողովուրդը հաղթեց, Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ

Հայաստանը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ: ՀՀԿ-ի թեթեւ ձեռքով մայիսի 1-ին տապալվեցին վարչապետի ընտրությունները եւ ճգնաժամը կշարունակվի մինչեւ մայիսի 8-ը՝ վարչապետի հերթական ընտրություններ: Եթե այդ օրն էլ խորհրդարանին չհաջողվի ընտրել ՀՀ վարչապետ, ապա օրենքի ուժով 6-րդ գումարման Ազգային ժողովը կլուծարվի, որից հետո կանցկացվեն խորհրդարանական հերթական ընտրություններ՝ ամենաուշը լուծարումից 45 օր հետո:

Հանրապետականը տապալում է նաեւ Ազգային ժողովի հերթական նիստերը: Մայիսի 2-ին նախատեսված էր ԱԺ հերթական լիագումար նիստը, որն այդպես էլ տեղի չունեցավ՝ քվորում չլինելու պատճառով: Խորհրդարանի 105 պատգամավորից նիստի սկզբին ներկա էին ընդամենը 29-ը: Նրանք հիմնականում «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն էին: Գրանցվել էին նաեւ ԵԼՔ-ից Արտակ Զեյնալյանը եւ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: ՀՀԿ-ի ներկա պատգամավորները իրենց գործընկերների բացակայությունը կապեցին այն բանի հետ, որ մայրաքաղաքում երթեւեկությունը կաթվածահար է, չեն կարողանում խորհրդարան հասնել:

ԵԼՔ-ից Արտակ Զեյնալյանը չցանկացավ իր ներկա գտնվելը մեկնաբանել: Ելույթով հանդես եկավ ԱԺ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով իրենց խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ ԱԺ քառօրյա նիստերին չի մասնակցելու:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նիստ կգումարեն ոչ ուշ, քան չորս ժամ հետո, եթե մինչ այդ պատգամավորները հասնեն խորհրդարան: Լիագումար նիստ գումարելու համար անհրաժեշտ է 53 պատգմավորի գրանցում, սակայն չորս ժամ անց՝ մինչեւ 14:00-ն, խորհրդարան եկավ եւս 4 պատգամավոր եւ նրանց ընդհանուր թիվը դարձավ 33: Խորհրդարանի նախագահը ստիպված եղավ հայտարարել. «Գրանցվել է 33 պատգամավոր, ԱԺ կանոնակարգով 4 ժամվա ընթացքում անհրաժեշտ պատգամավորներ չեն գրանցվել, նիստը համարվում է չկայացած, կհանդիպենք վաղը»:

Մայիսի 2-ին՝ վաղ առավոտից Երեւանն ամբողջությամբ պարալիզացված էր, կաթվածահար էին նաեւ մյուս քաղաքները: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համամիտ չէ, որ ՀՀԿ-ական գործընկերները փակ ճանապարհների պատճառով է, որ նիստին չեն ներկայացել: ՀԺ-ի հարցին պատասխանելով, Զոհրաբյանը նշեց. «Ես վստահ եմ, որ նրանք միտումնավոր են գնում քվորումի տապալման, իրենք խուսափում են ավելորդ կրքերի լարումից, դեբատներից, ելույթներից եւ բանավեճերից: Եթե լիներ նպատակ լցնելու դահլիճը, ապա ինչպես ապրիլի 17-ին (Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու օրը-խմբ.)՝ լուսադեմին մետրոյի Գարեգին Նժդեհի հրապարակով բերման ենթարկեցին նրանց, այսօր էլ կանեին, եթե պետք լիներ: Իրենց նպատակը մինչեւ մայիսի 7-8-ը քվորումի տապալումն է»,- ասաց նա:

Խորհրդարանում ՀՀԿ-ականները խիստ անտրամադիր էին, հրաժարվում էին խոսել լրագրողների հետ՝ հատկապես քաղաքական զարգացումների եւ հնարավոր հանգուցալուծումների մասին: Անգամ ՀՀԿ-ի պատգամավորներից Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ բարդ իրավիճակ է, որոնց պատասխանները ինքը չունի։

Ավելի ուշ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հերթական անգամ խմբակցության նիստ հրավիրեցին, որից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց՝ քվեարկելու են այն թեկնածուի օգտին, որին կառաջարկի խորհրդարանի պատգմավորների 1/3-ը: Վահրամ Բաղդասարյանը շատ լավ իմանալով, որ այդ թեկնածուն հակաիշխանական համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է, խուսափեց նրա անունն արտաբերել:

«Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարեւորները դեռ մնացել են անպատասխան:

Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար: Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին: Վերցրեց հանուն երկրի, հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը: Այժմ, հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով մայիսի մեկին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները` ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ.

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է՝ դառնալ վարչապետ:

Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը եւ վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ»,- հայտարարությունը ներկայացրեց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ի շրջադարձային դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որ անհնազանդության գործողությունները հասել էին վերջնակետին: Սկսեցին հրաժարական տալ նախարարներ, փոխնախարարներ, պատգմավորները՝ վայր դնել մանդատները, ՀՀԿ-ականները պատռում էին անդամատոմսերը, տապալվում էին ԱԺ նիստերը:

Ի վերջո, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը շարունակվում է եւ ժողովուրդը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ իրական հաղթանակ է գրանցում:

Տպել
8579 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց