Փաստաբանները առավոտից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով նաեւ Մկրտումյանի հրաժարականը

Այսօր վաղ առավոտից մի խումբ փաստաբաններ գործադուլ են հայտարարել՝ միանալով անհնազանդության գործողություններին:

Չորս փաստաբաններ իրենց մեքենաներով փակել էին կառավարության նոր մասնաշենքի մուտքը։ Այս շենքում մի քանի նախարարություններ են տեղակայված՝ դրանց թվում ՀՀ արդարադատության նախարարությունը: Ակցիայի նպատակը ըստ փաստաբանների այն էր, որպեսզի իրազեկեին քաղաքացիներին, թե ինչպես պետք է վարվել, եթե ոստիկանությունը որոշում է իրենց բերեման ենթարկել, ինչպես նաեւ ակցիայի նպատակն էր՝ հանրությանը ցույց տալ, որ իրականում ոստիկանության գործողությունները ոչ օրինաչափ են եղել:

Փաստաբանների ակցիան, սակայն, առանց միջադեպի չանցավ. ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ փորձում էին փաստաբաններին հեռացնել մուտքի մոտից: «Դուք անհամաչափ սահմանափակել եք մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, որն ամրագրված է Սահմանադրությամբ։ Մի խախտեք Սահմանադրությունը», - հայտարարեց Վալերի Օսիպյանը: Փաստաբանները, սակայն, հակարդաձեցին, որ օրենք չեն խախտել եւ որ իրենց գործողություններն օրինաչափ են, որովհետեւ բխել են ծայրահեղ անհրաժեշտությունից։ «Ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտը նախատեսում է՝ եթե բնակչության իրավունքները, քո իրավունքները խախտվում են, դու դիմում ես այնպիսի քայլերի, որպեսզի դա արդարացվի»,- հակադարձելով Օսիպյանին՝ ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանների թիվը մոտ մեկ ժամվա ընթացքում շատացավ. նրանց էին միացել նաեւ նրանց պաշտպանյալները, որոնք, ըստ իրենց խոսքերի, դարձել են անարդարադատության զոհը: Այնուհետեւ փաստաբանները որոշեցին իրենց ակցիան շարունակել ՀՀ Վճռաբեկ դատարանի շենքի մոտ՝ պահանջելով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը: «Արման հեռացիր» գրությամբ պաստառներով ու վանկարկումներով փաստաբանները քայլերն ուղղեցին դեպի դատարանի շենքի մոտ. հենց մուտքի մոտ մի քանի ոստիկաններ հսկողություն էին իրականացնում: Փաստաբանները որոշեցին մեկ րոպե լռությամբ հարգել Արման Մկրտումյանի «հիշատակը»: Ապա նրանք որոշեցին «Արման հեռացիր» գրությամբ պաստառը փակցնել անմիջապես Վճռաբեկ դատարանի շենքի դիմացի պատին:

Փաստաբան Լուսինե Սահակյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ որոշեցին պահանջել հենց Արման Մկրտումյանի հրաժարականը, ասաց, որ արդարադատության բացակայությունը Հայաստանում հանգեցրեց նաեւ այս իրավիճակին եւ արդարադատության բացակայության պատասխանատուն հենց Վճռաբեկ դատարանն է: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերը, ցավոք սրտի, կայացվում են այս ատյանում:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշեց, որ պետք է փաստաբանները գիտակցեն, որ այլեւս հնարավոր չէ այսպես աշխատել: «Տեսնում եք՝ ինչ է կատարվում դատարաններում եւ դրա պատասխանատուն բացառապես Արման Մկրտումյանն է: Նա ստեղծել է այդ համակարգը, որի պայմաններում դատավորները որոշում չեն կայացնում դատարանի  դահլիճում, միջնորդություն ես հարուցում, իրենք գնում են խորհրդակցելու նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորների հետ: Դատավորները ինքնուրույն չեն որոշում կայացնում, եւ դա Արման Մկրտումյանի շնորքն է, եւ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի ասենք՝ Արման հեռացիր»,- հավելեց նա: Բաղդասարյանը նշեց, որ գործադուլը շարունակվելու է, քանի որ ուրիշ լուծում արդեն չեն թողել փաստաբաններին:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով էլ՝ համաժողովրդական շարժման նման թափ ստանալու պատճառներից մեկը նաեւ արդարադատության բացակայությունն է Հայաստանում, ինչի պատասխանատուն ըստ նրա՝ առաջին հերթին Վճռաբեկ դատարանում տասնամյակներ շարունակ ղեկավար պաշտոն զբաղեցնող Արման Մկրտումյանն է: «Այս ցասումը պատահական չի առաջանում, պատասխանտու են բոլորը եւ բոլորը պետք է պատասխանատվություն կրեն այն բանի համար՝ ինչ-որ իրենք արել են ՀՀ քաղաքացու հանդեպ տարիներ շարունակ: Ես համոզված եմ, որ մեր այս քայլը արդյունք պետք է որ ունենա»,- նկատեց Վարոսյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների գործադուլի վերաբերյալ հայտարարություն է տարածել եւ դիմելով դատավորներին՝ պահանջել դատական նիստերին փաստաբանների բացակայությունները համարել հարգելի` հաշվի առնելով, որ բազմաթիվ փաստաբաններ մասնակցում են ժողովրդական բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ տեղաշարժման խոչընդոտներ կան։

Տպել
7173 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)