Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր վայր դրեց մարզպետի իր լիազորությունները

«Առաջին անգամ ասելիքս գրի եմ առել, որ կարդամ»,-մեծ հուզմունքով լրագրողներիս այսօր հենց այսպես դիմավորեց Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն ու տեւական ժամանակ պահպանվող հուզմունքով էլ իսկապես կարդաց իր ուղերձը:

«Հարգելի եւ սիրելի իմ շիրակցիներ.

Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց դեռեւս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը: Այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի իմ պարտավորությունները: Պարտականություններս իրականացրել եմ  առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության, ու մասնագիտական արհեստավարժության ու իմ սկզբունքներին համապատասխան: 11 ամիս առաջ, երբ ես մարզպետ նշանակվեցի, հայտարարեցի, որ ես Շիրակի մարզ «խոպան» չեմ եկել: Եկել եմ, որ համատեղ աշխատանքով կարողանանք մարզի վրայից ջնջել աղետի գոտու պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական  տրամադրությունը, աշխատատեղեր ստեղծել ու կանխել արտագաղթը: Ունեի երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու լուծելիք խնդիրներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Խաչատրյանը: Դրանք հաստատ կիսատ չեն մնա եւ առաջիկայում կիրականացվեն, քանի որ այնպիսի հիմնախնդիրներ են, որոնց լուծումներն անձով պայմանավորվել չեն կարող,-վստահեցրեց Արթուր Խաչատրյանը:

Ի՞նչ փոխեցիք մարզպետարանոմ Ձեր աշխատանքով հարցի պատասխանն ուղիղ էր՝  աշխատանքի ոճը: Աշխատեցինք ավելի պրոֆեսիոնալ, դարձանք ավելի թափանցիկ ու հասանելի մեր քաղաքացիների համար,-ասաց մարզպետը:

«Քաղաքացիների ընդունելությանը բազմաթիվ մարդիկ են եկել, շատերի համար որ իրենց լսում ես, վեր ես կենում, ձեռքը սեղմում ես, հրավիրում ես նստելու, միգուցե շատ ավելի կարեւոր է, քան այն նյութական փոքր ակնկալիքը, որի համար եկել է: Չի կարելի քեզ VIP-ի տեղ դնես, համարես, որ դու օրենքից ավելի բարձր ես, օրենք գրես, հետո էդ օրնեքների վրա ծիծաղես: Երբ որ ծառայողական մեքենա ստանձնեցի,ես առաջինն էի, որ պոկեցի վրայից  սեւ պլյոնկեքը եւ երեւի միակ մարդն եմ եղել ամբողջ մարզում, որ ամրագոտին ամրացված եմ երթեւեկել»:

Շիրակի մարզն այս կարճ ժամանակամիջոցում հասցրել է Արթուր Խաչատրյանի համար հարազատ անկյուն դառնալ: Հատկապես Արփի լիճն է սիրում: Խոստովանում է, այստեղից մեծ դժվարությամբ է գնում: 

«Մենք էնքան ենք ասել աղետի գոտի, աղքատ, սոված, դժբախտ, որ ասում ես էս ինչ դժվախտ տեղ եմ գալիս, բայց որ գալիս ես, աշխատում ես, տեսնում ես, որ էնքան էլ էդպես չի, էլի: Էս մազոխիստությանը պետք է վերջ տալ: Ունենք մարդիկ, ովքեր թասիբով են, սիրում են իրենց երկիրը, քաղաքը: Լինելով ուղն ու ծուծով երեւանցի, պետք է ասեմ, որ ոչ մի երեւանցի էդքան հպարտ չի, որ երեւանցի է, ինչքան գյումրեցին է հպարտ, որ ինքը գյումրեցի է»:

Ու՞ր է գնում Արթուր Խաչատրյանը: Ասաց այնտեղ, ուր ՀՅԴ-ն կորոշի: Մի քանի օր դեռ Գյումրիում կլինի: 

«Հավատում եմ մեր երկրի հզորացմանը, հավատում եմ Շիրակի մարզի ծաղկմանը: Մի քանի օրից վերադառնալու եմ Երեւան՝ հոգուսմ ու մտքումս միշտ պահելով հարազատ դարձած իմ Շիրակը: Ուզում եմ, որ ինձ միշտ հիշեն  որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութներում հերթ կանգնող եւ երիտասարդ ցուցարարաների հետ մարզպետարանի աստիճաններին կանգնած հանգիստ զրուցող պարզ մարդու: Բարին ընդ ձեզ, շնորհակալություն»,-հնդիպումը եզրափակեց Արթուր Խաչատրյանը:

 

Տպել
6489 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին