Ես չգիտեմ ՀՀԿ-ում ինչ խմորումներ եղան, բայց մայիսի 2-ը չպետք է լիներ.Շիրակի նախկին մարզպետ

Մայիսի 1-ին ինչո՞ւ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածուի: Մի՞թե #ԻմՔայլը քաղաքացիական նախաձեռնությանը միացած ՀՀ քաղաքացիների կամքի եւ վճռականության պակասը կար: Հարցերին Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Արթուր Խաչատրյանը հստակ պատասխաններ ունի: «ՀՀԿ-ի համար չեմ կարող ասել, չգիտեմ՝ կուսակցության ներսում ինչ խմորումներ են տեղի ունեցել, ինչ խմբավորումներ կան, ինչ որոշման էին եկել, սցենարային պլանավորման ինչ ռազմավարություն էին ընտրել, կամ ինչ կանխատեսումներ էին արել, համենայդեպս կարծում եմ, որ ամսի 2-ը չպետք ա գար: Օրը ցույց տվեց, որ եթե մարդկանց հետ հաշվի չես նստում, զսպանակը ինչքան շատ սեղմես, էնքան ավելի մեծ ուժով ետ կհարվածի: Եվ օրը դա ցույց տվեց»,-ասաց Արթուր Խաչատրյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի մայիսի մեկին ԱԺ-ում արված հայտարարությունն անակնկալ որակեց:

«Աղվան Վարդանյանի հետ կապված այս ամենն ինձ ինձ համար անակնկալ էր, ինչպես եւ բոլորիս համար: Եթե նկատել եք, մենք երկրորդ անգամ ենք լքել կոալիցիան, եւ հիմա ի տարբերություն իշխանությունը լքած այլ կուսակցությունների, մեզ մոտ բոլորս միասին՝ թե՛ երեք նախարարները, եւ թե մենք՝ 2 մարզպետներս, նույն պահին նույն տեքստով հրաժարականը ներկայացրեցինք: Նախարարների հրաժարականը ընդունել է նախագահը, մեր հրաժարականները ընդունվեցին այսօր»:

«Հայաստանի համար նոր օր է բացվում: Դեռ մեկ ամիս առաջ անհնարին թվացողն այսօր իրականություն է: Երկիրը թեւակոխում է զարգազման նոր փուլ: Հաղթանակի արդյունքները պետք է փայփայել, չթողնել, որ փոշիանան: Անցյալի սխալները պետք է սերտել, նոր սխալներից խուսափելու համար»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

11 ամիս Շիրակի մարզում ապրելով եւ անընդհատ Գյումրիում մնալով՝ մեկ անգամ եւս համոզվեցի, որ մարդկանց հետ նորմալ հարաբերություններ ունենալու միակ նախապայմանը եղել եւ մնում է անմիջական շփումը: «Մեր համակարգի ողբերգություններից մեկը, դժվարությունը չասեմ, այլ հենց ողբերգություններից մեկն այն է, որ մենք բարձր պարիսպներ էինք շարել բոլոր պետական հաստատությունների շուրջ, փոխաբերական իմաստով, իհարկե, երթեւեկում էինք մթեցված ապակիներով մեքենաներով, որտեղ գնում էինք, ուզում էինք, որ մեզնից 1 ժամ առաջ շուտ գնային խոտերի վրայից փոշին մաքրեին, բոլորի դեմքին ռետուշ անեին, որ բոլորը ժպիտով խոսեին եւ գովերգեին: Հենց դրանով գնացինք ինքնախաբեության: Դրանով ես մեկ անգամ եւս հասկացա, որ չի կարելի, պետք է մարդկանց հետ հանդիպել, խոսել, քաջություն ունենալ, ասել, որ քեզ քննադատում են, երբեմն նաեւ հայհոյում են»:

Արթուր Խաչատրյանը նաեւ անդրադարձավ Շիրակի մարզպետի պաշտոնում իր հնարավոր վերանշանակմանը: «Չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, սրանից մեկ ամիս առաջ շատ մարդիկ էին շատ բան բացառում, հիմա այդ բացառողները բացառվածների շարքում են: Ջեյմս Բոնդի ասած՝ երբեք մի ասա երբեք, բայց այս պահի դրությամբ ես չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ, որովհետեւ դա նույնքան հիպոթետիկ հարց է, որքան Մարսի վրա ջուր կա՞, թե չէ հարցն է»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Տպել
5903 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց