Երբ պաշտոնից ազատման դիմում եմ գրել, այդ պահին այլ իրավիճակ էր. ԿԳ փոխնախարար

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը մեր խնդրանքով անդրադարձել է պաշտոնից ազատման իր որոշումը: Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է նրա դիմումը եւ մայիսի 2-ին ստորագրել է զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին համապատասխան որոշում: Դավիթ Սահակյանն ասաց, որ դիմումը ներկայացրել է նույն օրը՝ մայիսի 2-ի առավոյան:

Արդեն նախկին փոխնախարարի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Սահակյան, ինչպես կմեկնաբանեք պաշտոնից ազատման ձեր դիմումը, ինչու հանգեցիք այդ որոշմանը:

- Ես հիմա չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ հրաժարականի դիմում գրելուցս հետո իրավիճակ է փոխվել, եւ չեմ կարծում, որ հիմա մեկնաբանությունների կարիք կա: Դա իմ անձնական որոշումն է եղել:

- Նկատի ունեք՝ այսօր արդեն հնարավոր է ձեզ ճիշտ չհասկանա՞ն եւ ձեր որոշումն ա՞յլ կերպ մեկնաբանվի:

- Չէ, ուղղակի երբ որ ես դիմումս գրել եմ, այդ պահին մի իրավիճակ է եղել, հիմա մի փոքր այլ իրավիճակ է: Դա իմ անձնական որոշումն է եղել:

- Դուք բազմաթիվ նոր նախագծերի հեղինակ եք, որոնք արդեն պատրաստ էին եւ շուտով պիտի ներկայացնեիք: Փաստորեն այդ գործերը թողել եք կիսատ:

- Ես ափսոսում եմ բոլոր այն գործերի համար, որոնք կարող են կիսատ մնալ, չնայած չեմ կարծում, որ ամեն ինչը մեկ անձի վրա է կառուցված, թիմ կա, որոնք այդ նախագծերը ձեռնարկել են, ու ես մենակ չեմ եղել: Համոզված եմ, որ թիմը այդ նախագծերն առաջ կտանի, ես էլ չեմ մտածում, որ կրթության ոլորտից պետք է հեռանամ: Միեւնույնն է, կրթությունն իմ ոլորտն է, իսկ Հայաստանը բավականին փոքր է: Այնպես որ համագործակցության եզրեր եւ ընդհանուր ծրագրեր հաստատ կգտնենք:

- Իսկ #Իմքայլը շարժման մասին ինչ կարող եք ասել: Ինչ կարծիք ունեք այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին:

- Որպես քաղաքացի ես, անշուշտ, չեմ կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ որ տեղի է ունենում: Բայց ե՛ւ նախարարություն գալը, ե՛ւ նախարարությունից գնալը պայմանավորված չի եղել քաղաքականությամբ: Այդ իսկ պատճառով ես որեւէ բաց հայտարարություններ էլ չեմ արել:

- Այսինքն՝ գործ անելու էիք գալիս:

- Ինձ փոխնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկությունն արվել է փոփոխություններ իրականացնելու համար: Ես անկեղծ եկել եմ փոփոխություններ անելու, այդ գործով զբաղվել եմ ազնիվ բոլորի եւ առաջին հերթին իմ նկատմամբ ու նույն ձեւի էլ շարունակում եմ:

- Այսինքն՝ դիմումը գրելուց առաջ արդեն կարծում էիք, որ այդ գործով զբաղվելու հնարավորությունները սահմանափակվե՞լ են:

- Երկրում իշխանություն է փոխվում: Իշխանությունների փոփոխությունը բերելու է բոլոր օրակարգերի, բոլոր առաջնահերթությունների վերանայման: Ես եկել էի աշխատելու, ոչ թե պաշտոնի եւ այլնի համար: Ես ունեմ իմ տեսակետները, իմ գաղափարները: Նոր ձեւավորված իշխանության հետ պատրաստ եմ քննարկելու, խոսելու, ներկայացնելու արված աշխատանքները:

- Նաեւ համագործակցելո՞ւ պատրաստ կլինեք:

- Միշտ: Էլի եմ ասում, ես կուսակցական չեմ եւ երբեք որեւէ կուսակցության մեջ չեմ եղել, քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվել: Այս ամենը ինձ հետաքրքրում է որպես ոչ անտարբեր քաղաքացու: Պայքարի ձեւը ես ինձ համար տարիներ առաջ ընտրել եմ կրթության միջոցով երկիրը փոխելը, այդ ճանապարհով գնացել եմ առաջ, նույն սկզբունքներով առաջնորդվել եմ նախարարությունում եւ նույն սկզբունքներով առաջնորդվելու եմ սրանից հետո: Ցակացած ծրագրեր, ցանկացած գործողություններ ուղղված են պետականության ամրապնդմանը եւ ավելի լավ Հայաաստան ունենալուն ինձ համար, իմ երեխաների համար, ձեր երեխաների համար, բոլորի համար: Այս մասով չհամագործակցելը ուղղակի ինձ համար անհասկանալի է: Որեւէ խոչընդոտ չի կարող լինել համագործակցության համար, որովհետեւ իմ պարագայում քաղաքական դիրքորոշում չկա: Օրակարգերի, ծրագրերի փոփոխությունը ժամանակ է պահանջելու, այս ամեն ինչը պետք է հստակեցվի: Մինչեւ այդ օրակարգերը չհստակեցվեն, դժվար կլինի որեւէ լուրջ աշխատանք առաջ տանել, ծրագրել, նախագծել, իրագործել: Այդ  իմաստով փոխնախարարի պաշտոնում իմ լինելը կամ չլինելը մեծ օգուտ կամ վնաս չի բերի այս պահին:

Տպել
7345 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը