Չի բացառվում, որ խնդրենք ցանկացած պահի շրջափակել բոլոր փողոցները. Փաշինյան (տեսանյութ)

Մոսկվայում բնակվող Երվանդ Գեղամյանը ՌԴ-ից Նիկոլ Փաշինյանին հազար հատ վերնաշապիկ է ուղարկել, որի վրա պատկերված է Փաշինյանի նկարը եւ գրված է «դուխով»: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերով տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

«Ինքնաբուխ առաջարկ կա, որ ամսի 8-ին՝ վարչապետի ընտրության օրը, Հանրապետության հրապարակում լինել սպիտակ շապիկներով: Երվանդը, այն առաջարկին արձագանքելով, հազար հատ շապիկ է ուղարկել»,- ասաց Փաշինյանը եւ տեղեկացրեց, որ քաղաքացիների բազմաթիվ նամակներ ստանալուց հետո գնացել եւ «Նաիրի» ԲԿ-ում հետազոտվել է:

«Ամբողջական բժշկական հետազոտություն եմ անցել, որովհետեւ տարբեր օգտատերեր տարբեր ահազանգեր էին անում, որ հազում էի: Պարզվել է, որ ոչ մի առողջական խնդիր չունեմ: Կոկորդս բորբոքված է եւ դա կապված է ձայնիս ծանրաբեռնվածության հետ: Դեղերը կխմեմ եւ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա եւ նշեց, որ բազմաթիվ հարցեր է ստանում՝ արդյո՞ք կա համոզմունք ամսի 8-ի վերաբերյալ:

«Մենք գիտենք, որ քաղաքական հայտարարությունների մակարդակով հայտարարություններ են հնչել, բայց իրականության մակարդակով մինչեւ փաստը չարձանագրվի, չենք կարող վերջնական բան ասել: Տեսանք, որ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ կողմ է քվերակելու, բայց նախորդ ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը դեմ եղավ: Նման երեւույթներ կարող են էլի լինել եւ մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել: Այդ պարագայում մենք պետք է եռակի ծավալներով իրականացնենք մեր գործողությունները՝ մեր հաղթանակը վերջնական արձանագրելու համար:

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ տարբեր ուժեր հակահեղափոխություն են պատրաստում, փորձում են ներգրավել տարբեր ընդդիմադիր ուժերի: Մենք այդ տեղեկությունները ստուգում ենք, որպեսզի ձեռքը զարկերակին պահենք: Ես ուզում եմ ասել, որ չի բացառվում, որ մենք ձեզ խնդրենք ցանկացած պահի դուրս գալ հրապարակ կամ շրջափակել բոլոր հնարավոր փողոցները: Ոչ մեկս իլուզիաներ չպետք է ունենանք, որ կոռումպացված համակարգը հեշտ հանձնվելու է: Դա այդպես չէ, եւ մենք պետք է մեր զգոնությունը պահենք: Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերը ներգրավվեն հակահեղափոխական այս գործընթացներում ինչ-ինչ շահերի համար: Մենք պետք է զգոն լինենք եւ այդ պայմաններում շատ արագ գործենք՝ մեր սկզբունքների շրջանակներում:

Ասում են՝ չեք կասկածում, որ մայիսի  8-ին ինչ-որ բան կարող է այնպես չգնալ: Ես ասում եմ, որ չենք կասկածում, որ մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը հաղթելու է: Նրանք, ովքեր կկանգնեն այդ ճանապարհին, նրանց քաղաքական ինքնաոչնչացում է սպասում: Քաղաքացիների 85-90 տոկոսը պաշտպանում է թավշյա հեղափոխությանը, եւ մենք այս քաղաքական իրավիճակը պետք է վերածենք քաղաքական իրողության»,- ասաց նա: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19936 դիտում

Բացառվում է որևէ հրահանգ, ուղղորդում բուժաշխատողներին, դրա կարիքը չկա. Ավանեսյան

Ալիևը համոզված է՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական է

Հաջիևը կրկնել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին ծեծված թեզը

Ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում

Գյումրեցիները կատակում են՝ «Լեննական «Պեպսի»-ն որ բացում ես, պռոպկի տակ Քոչարյանի նկարն է». Հարությունյան

Ալիևի օգնականն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի դատավարություններին

Բնակարանային գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է նոր գողության ժամանակ

Հարավային Կովկասում պետք է խաղաղություն հաստատվի. Ալիև

Եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Այդքան երիտասարդների կյանքի կորստի հեռանկարը սարսափելի է, անկախ նրանից՝ ուկրաինացի են, թե ռուս. Մայքլ Մարտին

Ձեր աչքը չի՞ ծակում, թե ոնց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվել, արգելեք, պարզ է. վարչապետ

Գազը չի կարող կարևոր լինել մարդու իրավունքներից. ԵԽ-ում քննարկվել է Բաքվում պահվող հայերի մասին բանաձևը

Ընդդիմադիրներին պետք է՝ մարդիկ մնան ցեխի մեջ, որ «երկնային» գրավիլը, բրինձը թափվի․ վարչապետ

Տեղեր կան՝ կարկուտ է գալիս, հատուկ ինչ-որ բան են ցանում այդտեղ, որ ապահովագրություն ստանան. Փաշինյան

Ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին. տեսանյութ

Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման՝ ընդդիմության առաջարկը

Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չէ. վարչապետ

Թրամփը Սպիտակ տանը մեղադրել է Իռլանդիայի վարչապետին ու ԵՄ-ին ԱՄՆ-ին «տարիներով օգտագործելու» համար

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկում. լուսանկարներ

Բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ կարճաժամկետ օգուտի համար. վարչապետ

Զարոկյանը հերքել է հայտարարությունը, թե Սիմոնյանի եղբայրը կապ ունի պետական տենդերներ շահած ընկերության հետ

Բաքվում պահվող հայերի խոշտանգումների մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն. Յորգենսեն

Պուտինը զինվորական համազգեստով այցելել է ՌԴ ԶՈՒ Կուրսկի հրամանատարական կետ

Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի նկատմամբ․ ԵԽ իտալացի պատգամավոր

Դսեղի կամուրջը հիմնանորոգված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ ԵԽ իսպանացի պատգամավոր

Արզնի ՀԷԿ-ի ավազանի մաքրման աշխատանքների ժամանակ դի է հայտնաբերվել

Ադրբեջանի հարձակման ժամանակ հայ ժողովրդին միայնակ են թողել և՛ Եվրամիությունը, և՛ Ռուսաստանը. Ֆրոյլիխ

Բաքվում ընթացող դատավարությունը կարելի է համեմատել ստալինյան դատավարությունների հետ․ Լուազո

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր

Նոր Հաճնի ջրատարում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Նոր սահմանադրությունը կունենա տարածաշրջանային բովանդակություն. վարչապետ

FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը

Հրդեհի տարածումը Այգեհովտի մոտակա այգիներ կանխվել է. այրվածքներ ստացածներ կան

Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը խիստ արդյունավետ էր ու բովանդակային. վարչապետ

Քարոզչական «պինգ-պոնգ»՝ ՌԴ-ի «հաճախորդը» դառնալու համար․ ինչու են «իրար միս ուտում» Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Բուդապեշտի երկնքում օղակներ են հայտնվել. ինչ հետքեր են դրանք

Հրազենային վնասումով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա. երեխան վիրահատվում է

Տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը. լուսանկարներ, տեսանյութ

Ամերիկացի էմիսարները մեկնում են Մոսկվա, Ռուսաստանից հրադադարի հաստատման որոշում ենք սպասում. Թրամփ