«Թանկագի՛ն Նիկոլ, դրամատանը, վախենամ, փող չկա: Լավագույն մաղթանքներով՝ Ս. Սարգսյան»

05/05/2018 schedule14:35

Իշխանությունը զիջելը չափազանց բարդ գործընթաց է: «Եթե որեւէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»,-ժամանակին ասել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Գրոտեսկային արհամարհանքը քաղաքական մյուս ուժերի ու ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ այս կուսակցությունը կանգնեցրեց համաժողովրդական մերժման առաջ:

ԱԺ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, տեսնելով անգամ փողոցում կանգնած հարյուր-հազարավոր մարդկանց, շարունակում է դիմադրել: Նրանց ինքնասիրությունն այնքան խոցված է, որ ԱԺ-ում իրենց հարցերին պատասխանող վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ասում են. «Եկել ես մեզնից ձայներ խնդրելու»: Նույն տրամաբանությամբ՝ կարելի է նաեւ տապանաքարերի վրայի խաչը «պլյուս» նշան համարել: Ու սա ՀՀԿ-ի ծանր դրաման է:

Հանրապետականների հոգեբանական դիմադրությունը հասկանալի է: Սակայն դիմադրությունը ոչ միայն հոգեբանական է:

Նիկոլ Փաշինյանը առաջին աշխատանքային օրը, ամենայն հավանականությամբ, սեղանին կհայտնաբերի  երկտող, ինչպիսին գտավ Մեծ Բրիտանիայի լիբերալ-դեմոկրատ Դեւիդ Լոզը, երբ որպես կոալիցիոն կառավարության դրամատան ղեկավար,  մտավ իր աշխատասենյակ ու գտավ  իր նախորդի՝ լեյբորիստ Լայամ Բեռնի երկտողը. «Դրամատան թանկագի՜ն գլխավոր քարտուղար, վախենամ՝ փող չկա: Քեզ հաջողություն: Լավագույն մաղթանքներով՝ Լայամ»:

…Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ն ժառանգել է ոչ միայն պետական կիսադատարկ գանձարանը, այլեւ, դատելով մայիսի 2-ին ԱԺ-ում հնչեցրած հարցերից, նրանից ակնկալում է շուտափույթ վերագործարկել «Նաիրիտը», վերադարձնել ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հա հայրենիքը:

ՀՀԿ-ն, որը կարող էր միայն իր ձայներով ապահովել Փաշինյանի վարչապետությունը, ամեն ինչ արեց, որ Փաշինյանը կախված լինի քաղաքական բոլոր ուժերից: ՀՀԿ-ն հավանական վարչապետին է «ժառանգել» օլիգարխ Գագիկ Ծառուկյանին: Ստացվում է, որ  Փաշինյանը վարչապետի պաշտոնում չի կարող ընտրվել առանց   Ծառուկյանի օգնության: Ծառուկյանն ինքը ավտորիտար ղեկավար է իր կուսակցության ՝ ԲՀԿ-ի ներսում: Նա նաեւ հսկայական կապիտալի տեր է, որի անձեռնմխելիության երաշխիքներ պիտի որ պահանջած լինի ապագա վարչապետից:

Մյուս քաղաքական միավորը, որի աջակցությունն անհրաժեշտ է Փաշինյանին, ՀՅԴ-ն է: Այս կուսակցությունը՝ ավանդական լինելով, նաեւ անկանխատեսելի է, ինչպես Աղվան Վարդանյանը: ՀՅԴ-ն եւս, իր աջակցությունը հայտնելով, քաղաքական ակնկալիքներ ունի, որոնք պիտի երաշխավորված լինեն: ՀՀԿ-ն փորձում է մինչեւ մայիսի 8-ը գոնե իրադրության տեր զգալ: Իսկ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո դառնալ ընդդիմություն, ինչպես լրագրողներին ասել է Աշոտյանը:

Բայց որքան բարդ է իշխանությունից հրաժարվել, նույնքան բարդ է ստանձնել իշխանությունը: Եվ դա բարդ է, նախ եւ առաջ, հոգեբանորեն: ՀՀԿ-ի իշխանության շրջանում ձեւավորված քծնանքի, վախի, առաջնորդին դիֆերամբներ շռայլելու եւ առաջնորդի հորդորով ամեն ստորության գնալու ավանդույթները շատ խորն են: Դրա ամենավառ օրինակը Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ելույթներն էին Գագիկ Ծառուկյանի դեմ, 2015-ի փետրվարի 12-ին: Քծնանքի ակադեմիական օրինակ էին Սերժ Սարգսյանի անփոխարինելիությանը նվիրված տրակտատները՝ ապրիլի 16-ին, 17-ին՝ ԱԺ ամբիոնից: Ավանդույթի ուժով ՝ այսօր նկատելի են քծնանքի, շողոմության փորձերը արդեն Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

Սոցցանցերում օգտատերերը փորձում են ներկա-բացակա անել՝ ովքեր երբ են միացել շարժմանը, ինչ ստատուսներ են գրել՝ նախքան հեղափոխությունը, ով է շուտ միացել, ով՝ կասկածելի ուշացումով:

Միացե՞լ է ինչ-որ մեկը այս շարժմանը հենց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը գիշերում էր Ֆրանսիայի հրապարակում, թե՞ արդեն հեղափոխական ալիքի պիկին է հարմար գտել ներկա լինել հրապարակում, քննարկման նյութ չի կարող լինել:

Յուրաքանչյուրն իրավունք ունի կասկածելու, չվստահելու կամ հավատալու, ոգեւորվելու:

Երեկ, երբ մի խումբ ակտիվիստներ, «Ելք» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, «Իրազեկ քաղաքացիների միավոր» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը գնացել էին Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոց. պատկերն այնքան էլ միանշանակ չէր: Դպրոցի ՀՀԿ-ական տնօրենը՝ տիկին Ազիզյանը, ըստ ուսուցիչների վկայության, ֆինանսական մախինացիաների մեջ է կասկածվում: Ուսուցիչները պատմում են, թե նա իրենց անունով պարգեւավճարներ է դուրս գրել, ապա այդ գումարները ետ է պահանջել:

Եվ հիմա այդ դպրոցի ուսուցիչները ստորագրահավաք են սկսել՝ տնօրենին աշխատանքից հեռացնելու պահանջով: Ընդ որում, բողոքի ակցիան ոչ այնքան արժանապատվության համար պայքարի դուրս եկած ուսուցչական (նաեւ աշակերտական) կոլեկտիվի պայքար էր, այլ պարտված ՀՀԿ-ին հաղթած Նիկոլ Փաշինյանով փոխարինելու ծիսակատարություն: Նրա  դիմանկարով վերնազգեստով, «Դուխով» մակագրությամբ գլխարկներով ակտիվիստները, տիկին Բախշյանը, մյուսները հաշիվ են պահանջում տնօրենից՝ նրա կատարած ապօրինությունների համար:

Տնօրենին պաշտպանել փորձող ուսուցչուհիներից մեկը, իր խոսքը համոզիչ դարձնելու նպատակով, արդարանում է, թե «Ես էլ եմ միացել շարժմանը, ես էլ եմ մասնակցել հանրահավաքնրին»: Մեկ ուրիշն ասում է, թե «Ընկեր Նիկոլ Փաշինյանը կանգնած է մեր մեջքին» … Երեխաները , ընդ որում, կրտսեր դասարանի աշակերտները, վանկարկում են՝ «Ազի-զյան, հեռա-ցիր» («Սեր-ժիկ, հեռա-ցիր), «Ուսուցիչը մեր-նա» («Ոստիկանը մեր-նա»):

Բայց այս շարժման նպատակն ու բովանդակությունն այն է, որ յուրաքանչյուր հարց լուծվի դիմացինի արժանապատվության, անմեղության կանխավարկածի ու օրենքի շրջանակում: Աշակերտների ներկայությամբ, դասերի հաշվին, այս ակցիայի նպատակը հրապարակայնորեն տիկին Ազիզյանին անարգանքի սյունին գամե՞լն էր: Դա հաջողվեց: Կարծում եմ, ձեռքի տակ եղած նյութերը իրավապահներին հանձնելն ու արդար քննությանը հետեւելը պակաս նվաստացուցիչ կլիներ: Ու ոչ միայն տիկին Ազիզյանի համար:

Լիլիթ Ավագյան

Տպել
35206 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)