Հայ ազատոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությունից կվերադառնան ձեռնունայն

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին չի հաջողվել մեդալներ նվաճել Եվրոպայի 2018 թ. առաջնությունում: Այսօր՝ մայիսի 5-ին, Կասպիյսկում ընթացող մրցաշարում գոտեմարտեր անցկացրեցին երեկ պարտությունից հետո բրոնզի համար պայքարելու հնարավորություն ստացած Միհրան Ջաբուրյանը (57 կգ) եւ Վալտեր Մարգարյանը (70 կգ): Այսօր նաեւ իրենց մրցելույթները սկսեցին Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ):

Ջաբուրյանը սփոփիչ գոտեմարտում հաղթեց բուլղարացի Միկյայ Սալիմ Նաիմին (4-1): Բրոնզե մեդալի համար պայքարում, սակայն, պարտվեց բելառուս Վլադիսլավ Անդրեեւին (8-1): Մինչեւ այդ երեկ 1/8 եզրափակչում հաղթել էր ռումինացի Անդրեյ Դուկովին (10-0): Քառորդ եզրափակչում զիջել էր Ադրբեջանը ներկայացնող Գիորգի Էդիշիրաշվիլուն: Վերջինս հասել էր եզրափակիչ, եւ Ջաբուրյանը բրոնզի համար պայքարելու հնարավորություն էր ստացավ:

3-րդ տեղը զբաղեցնելու հնարավորությունից չօգտվեց նաեւ Մարգարյանը: Նա սփոփիչ գոտեմարտում պարտվեց ուկրաինացի Անդրիյ Կվյատկովսկուն (5-2): Երեկ 1/8 եզրափակչում պարտության էր մատնել ավստրիացի Մաքսիմիլիան Օսերլեյթներին (10-0): Քառորդ եզրափակչում պարտվել էր ռուս Մագոմեդ Կուրբանալիեւին (9-6): Կուրբանալիեւը եզրափակիչ էր դուրս եկել, եւ Մարգարյանը բրոնզի համար պայքարելու շանս էր ստացել:

Այսօր պայքարը սկսած մարզիկներից Բարսեղյանը 1/8 եզրափակչում զիջեց թուրք Ռեջեփ Թոփալին (13-2): Գրիգորյանը քառորդ եզրափակչում պարտվեց Բուլղարիան ներկայացնող Ալի Փաշա  Ռուսլանովիչ Ումարփաշաեւին (13-3): Գալստյանը 1/8 եզրափակչում պարտվեց թուրք Ֆաթիհ Էրդինին (6-2): Աթյանը 1/8 եզրափակչում հաղթեց շվեդ Ալբին Վիկինգ Ֆրիդին (4-0): Հաջորդ փուլում զիջեց Իրակլի Մծիտուրիին (3-0): Հայ մարզիկներին հաղթած ըմբիշները եզրափակիչ չհասան, եւ նրանք բրոնզի համար պայքարելու հնարավորություն չստացան:

Երեկ ազատոճայինների պայքարում Հայաստանի հավաքականի կազմում ելույթ էին ունեցել նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Վարուժան Կաջոյանը (79 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ): Նրանք նույնպես պարտություններէին կրել եւ հետագայում մեդալի համար պայքարի մեջ մտնելու շանս չէին ստացել:

ՀՀ ազատոճայինների հավաքականը պետք է ներկայացուցիչ ունենար նաեւ 125 կգ քաշային կարգում՝ Լեւան Բերիանիձեն: Նա, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի մասնակցել մրցաշարին:

Եվրոպայի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 30-ին: Կավարտվի մայիս 6-ին: Մրցաշարում Հայաստանն են ներկայացրել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշները: Նրանց կազմում կարիերայում 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ): Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3329 դիտում

Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան

Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով

«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է

Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ

Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան

Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ

Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ

Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան

«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը

Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից

Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար

Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն

Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել

Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ