Կարելի է ասել՝ արդյունքները գերազանց են. Լեւոն Ջուլֆալակյանն ամփոփել է ԵԱ 2018-ը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը գոհ է Եվրոպայի 2018 թ. առաջնությունում իր սաների ելույթներից: Կասպիյսկում ընթացող մրցաշարում օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 4-րդ անգամ կարիերայում դարձավ Եվրոպայի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) նույնպես Եվրոպայի չեմպիոն դարձավ: Կարեն Ասլանյանը (67 կգ) բրոնզե մեդալ նվաճեց: Մասնագետին գոհացրին նաեւ երիտասարդներ Արմեն Մելիքյանն (60 կգ) ու Սլավիկ Գալստյանը (63 կգ), թեեւ նրանք մրցանակային տեղեր չզբաղեցրին: Այսօր՝ մայիսի 3-ին, իր սաների հետ Երեւան վերադառնալուց հետո Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց արդյունքները:  

«Կարելի է գերազնաց համարել արդյունքները: Կային երիտասարդ ըմբիշներ, որոնք նոր էին մասնակցում: Նրանցից էլ եմ գոհ: Մնացած բոլորը կարողացել են անել այն, ինչին ընդունակ են: Միայն Արթուր Շահինյանի (87 կգ) պարագայում, իրոք անարդարություն տեղի ունեցավ: Կարող էր մեդալի հավակնորդ լինել կամ գոնե 3-րդ տեղի համար պայքարել, բայց 2 գոտեմարտերում շատ կոպիտ ձեւով, խախտումներով չթողեցին, որ հաղթեր: Եվ անհաջող հանդես եկավ Կարապետ Չալյանը (77 կգ): Այն մարզիկը, որին պարտվեց, այնպիսի ըմբիշ չէր, որին կարելի էր զիջել (խմբ. շվեդ Ալեքս Միշել Բյուրբերգ Կեսիդիս): Մնացածը բոլորն էլ լավ են հանդես եկել»,- ասաց նա:

Կարեն Ասլանյանի համար Եվրոպայի 2018 թ. առաջնության բրոնզն առաջին մեդալն է մեծահասակների պայքարում: Նա 1/8 եզրափակչում հաղթել էր սերբ Մատե Նեմեշին: Քառորդ եզրափակչում զիջել էր ռուս Արտյոմ Սուրկովին: Սուրկովը եզրափակիչ էր դուրս եկել, եւ Ասլանյանը բրոնզի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտում պարտության մատնեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին եւ բրոնզի համար գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ, որում էլ հաղթեց լեհ Դավիդ Կարեցինսկուն: Ջուլֆալակյանը վստահ է, որ իր պոտենցիալը ճիշտ օգտագործելու դեպքում Ասլանյանի հաջողությունները կշարունակվեն:

«Արդեն աճ կա, բայց պետք չէ կագնել: Պետք է շարունակել աշխատել: Շատ ուրախացրեց բոլորիս: Եվրոպայի առաջնության 3-րդ տեղը շատ լուրջ հաջողություն է: Ես համոզված եմ, որ լավ աշխատանքի դեպքում մեդալները շարունակական կլինեն»,- ասաց նա:

Լեւոն Ջուլֆալակյանը խոսեց նաեւ մրցավարությունից: Նա նշեց, որ ինչպես ինքը (մասնավորապես՝ Շահինյանի գոտեմարտերի դեպքում), այնպես էլ մի շարք երկրներ դժգոհ են մնացել մրցավարական գործողություններից: Մասնագետն ընդգծեց, որ մարզաձեւի կանոններն այնպես են սահմանված, որ մրցավարներին կողմնակալություն անելու լավ հնարավորություններ են տալիս: Նրանք էլ անհրաժետության դեպքում օգտնում են այդ հնարավորություններից:

«Լուրջ մրցավարական խախտումներ կային: Բոլոր երկրները, բացի մի քանիսից, անուններ չթվեմ, մի 2-3 երկիր կա, որոնց համար հաճելի է նման մոտեցումը... բայց ամեն դեպքում այս օրենքներն այնպես են ստացվել, որ թեեւ լավ է, որ պարտեր հասկացությունը վերադարձավ, բայց մրցավարների ձեռքը հնարավորություն է տրված. կարող են մեկին 2 անգամ պատժել, մեկին ընդհանրապես չպատժել»,- ասաց նա:

Հայ հունահռոմեականները մշտապես մեդալներով են վերադառնում միջազգային խոշոր մցրաշարերից: Սա, սակայն, ըստ Ջուլֆալակյանի, չի նշանակում, որ նրանք պետք է մտածեն, որ պայքարից դուրս են: Պետք է շարունակեն աշխատել առանց կանգ առնելու, քանի որ մրցակիցներն էլ ժամանակ չեն կորցնում:

«Ոչ մի օր չի կարելի դադարել աշխատանքը, մարզումները, մոտեցումը, այլապես հաջորդ մրցումներում հակառակ արդյունքը կստացվի: Այնպես որ որքան էլ առաջատար ես, ուժեղ ես, եթե ինչ-որ տեղ թերացար, հաջորդ մրցումներին կպատժվես: Պարտավոր ես միշտ լինել պատրաստ, մարզված, որովհետեւ բոլորն էլ ձգտում են չեմպիոններ դառնալ, բոլորն էլ մարզվում են»,- ասաց նա:

Եվրոպայի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է ապրիլի 30-ին: Կավարտվի մայիսի 6-ին: Վաղը մրցաշարում պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ազատոճայինները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2941 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը