Երևան
12 °C
Ռիո 2016-ում Հայաստանը ներկայացրած 5 բռնցքամարտիկներից ոչ մեկը մեդալով չվերադարձավ: Նրանց մեծամասնությունը պայքարը լքեց 1/8 եզրափակչում: Հետագայում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը եւ 56 կգ քաշային բռնցքամարտիկ Արամ Ավագյանը բողոքեցին մրցավարությունից: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, սակայն, չի կիսում նրանց կարծիքը: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մրցավարները հազվադեպ են սխալվել:
«Բացառիկ արդար Օլիմպիական խաղեր էին բռցքամարտի համար: Եթե ամբողջ Օլիմպիական խաղերի ընթացքում եղել է 1-2 թերություն, չի նշանակում, որ մրցավարության խնդիր կար: Եզրափակիչները շատ արդար էին: Սրանից առաջ մենք այլ Օլիմպիական խաղեր էլ ենք տեսել, որտեղ շատ ահավոր բաներ են կատարվել: Առաջին անգամ պատմության մեջ 25 մրցավարի նկատմամբ հետաքնություն է կատարվում: Հետագայում պարզ կդառնա՝ պատժելի են նրանց գործողությունները, թե՝ ո՛չ, բայց որ նման հարց է բարձրացվում, առաջին անգամ է եւ ողջունելի է», - ասաց Արթուր Գեւորգյանը:
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը նաեւ վերլուծեց 1/8 եզրափակչում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի պարտությունը չինացի Հու Ցյան Սյունին եւ Արամ Ավագյանի պարտությունը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանին: Հիմնականում այս մենամարտերի հետ կապված էին Աղամալյանի բողոքները:
«Մենք մենամարտ չենք հաղթել, որը մեզ չեն տվել: Պատճառաբանությունները մեր թերությունները թաքցնելու համար են: Ավագյան Արամը շատ լավ մենամարտ վարեց, հիանալի, բայց իր հակառակորդն իրենից ուժեղ էր: Չէին կարող հաղթանակը մեզ տալ, արդար չէր լինի: Եվ հետո չմոռանանք, որ Արամի հակառակորդն աշխարհի գործող չեմպիոնն էր: Բաչկովն իր հնարավորություններից ցածր մենամարտեց կոնկրետ այդ մենամարտում: Կարծում եմ՝ նրա պարտության պատճառը սխալ մարտավարությունն էր», - ասաց նա:
Արթուր Գեւորգյանն ընդգծեց, որ գոհ է բռնցքամարտիկների մասնակցությունից: Նա նշում է, որ Հայաստանի հավաքականի անդամները Ռիո 2016-ում ոսկե մեդալի հույս չէին կարող ունենալ: Մեդալների համար նույնպես բարդ էր լինելու պայքարել, իսկ պատճառը խորքային է:
«Մենք մարզչական խնդիր ունենք: Հաջորդ 4 տարիների ընթացքում մենք շեշտը կդնենք մարզչական աշխատանքի վրա, որ որակապես ու տեխնիկապես բարձր մակարդակի բռնցքամարտիկներ պատրաստեն: Ուշադրություն կդարձնենք մանկապատանեկան դպրոցներին, որովհետեւ հիմքը դրվում է հենց այնտեղ, տեխնիկական մակարդակը սկսվում է բռնցքամարտիկի առաջին քայլերից, ոչ թե արդեն ազգային հավաքականում: Մի շարք գլոբալ խնդիրրներ կան, որոնք մեր՝ սպորտային ղեկավարության լուծելու խնդիրներն են», - ասաց նա:
Բացի Բաչկովից ու Ավագյանից Ռիո 2016-ում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ներկայացնում էին նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս պարտվեց իր առաջին մենամարտում՝ 1/16 եզրափակչում, իսկ մյուս 2-ը պայքարից դուրս մնացին 1/8-ում: Մարգարյանի հաշվին տեխնիկական պարտություն գրանվեց, քանի որ հոնքի վնասվածքի պատճառով չէր կարող շարունակել մենամարտը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT