Երևան
12 °C
Գլենդելի վերընտրված քաղաքապետ Զարեհ Սինանյանն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է: Նա Հայաստան է ժամանել՝ տեսնելու հաղթանակի դե յուրե ամրագրումը: Եթե չլիներ մայիսի 1-ին ՀՀԿ-ականների դրսեւորած վարքն ու քվեարկությունը, Սինանյանը խոստովանում է ՝ այսօր Հայաստանում չէր լինի, ավելին՝ քաղաքապետը շնորհակալ է ՀՀԿ-ականերին՝ այս առիթն ընձեռելու համար:
Համաժողովրդական շարժման ընթացքում ցույցեր էին տեղի ունենում նաեւ Գլենդելում: Սակայն բազմահազարանոց ցույցը տեղի է ունեցել ապրիլի 22-ին եւ 23-ին, այն ժամանակ, երբ ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանը: Ցույցերը, ըստ էության, կազմակերպել է Զարեհ Սինանյանը՝ մի քանի համախոհների հետ: Սինանյանը մշտապես է հետեւել ՀՀ-ում տիրող ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ մասնակցել Երեւանում տեղի ունեցող ակցիաներին:
Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
- Պարոն Սինանյան, որքա՞ն ժամանակ է Հայաստանում եք, ի՞նչ նպատակով եւ ո՞ւմ հետ եք եկել:
- Ես երեկ եմ եկել՝ երկու-երեք ընկերներիս, համախոհների հետ, այն մարդկանց հետ, որոնք ներգրավված են եղել հայաստանյան հեղափոխության, լոսանջելեսյան, գլենդելյան ճակատի հետ: Եկել ենք պարզապես ականատես լինելու այս հեղափոխությանը, որովհետեւ, իրոք, պատմական պահ է: Անձամբ ես հնարավորություն չեմ ունեցել ականատես լինելու Հայաստանի այս նոր, ակնառու պատմության պահին: Հետեւաբար, որոշեցի այս մեկին՝ մայիսի 8-ին, լինել Երեւանում: Ինձ նման բախտ վիճակվեց ու հնարավորություն ընձեռնվեց իշխող կուսակցության կողմից, որովհետեւ, եթե իրենք մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեին, ես այսօր Հայաստանում չէի լինի:
- Իսկ մայիսի 9-ին հնարավո՞ր է Արցախ այցելեք, մասնակցեք տոնակատարություններին:
- Այո, հնարավոր է:
- Պարոն Սինանյան, երբ սկսվեց շարժումը, ի՞նչ ելք էիք կանխատեսում:
- Ճիշտն ասած, շարժումը սկսվելուց առաջ ես գիտեի, որ այս քայլարշավն է լինելու, ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը փողոց է դուրս գալու: Իմ ակնկալիքները մոտավորապես միջին հայ մարդու ակնկալիքներ էին, այսինքն՝ շատ քիչ բան էի ակնկալում: Շատ ուրախ եմ, որ այդ հարցում սխալվել եմ, ինչպես ուրախ է ողջ հայ ժողովուրդը՝ 99 տոկոսը: Իրոք, այս անգամ ստացվեց, հրաշքի պես մի բան տեղի ունեցավ: Իհարկե, եթե դնում վերլուծում ես պատճառները, ամեն ինչ տրամաբանական է թվում, բայց մեկ ամիս առաջ ոչ մի բան տրամաբանական չէր թվում, անգամ քայլարշավը թվում էր թե հոգու ճիչ էր ընդդիմության կողմից եւ, ամենայն հավանականությամբ, պսակվելու էր անհաջողությամբ:
- Գլենդելում այդ օրերին նույնպես բողոքի ակցիաներ էին տեղի ունենում: Կպատմե՞ք՝ ինչ տրամադրություն էր, մթնոլորտն ինչպիսն էր:
- Սկզբից բավական փոքր ցույցեր էին կազմակերպվում, հետագայում որքան սրվեց Երեւանում իրավիճակը, այսինքն՝ երբ ոստիկանությունը սկսեց բիրտ ուժ օգտագործել, մարդկանց բերման ենթարկել, Գլենդելում արդեն մարդիկ սկսեցին շատանալ եւ ակցիաները ավելի կազմակերպված բնույթ կրեցին: Կիզակետը, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի առեւանգման օրն էր՝ ապրիլի 22-ը: Իհարկե, կազմակերպչական աշխատանքները մինչ այդ էլ սկսվել էին, բայց այդ գիշերը, երբ մենք բոլորս ուղիղ եթերով նայում էինք, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանին առեւանգում, ես մի խումբ համախոհների հետ արթուն նայում էի եւ ասացինք՝ 18 ժամ ունենք եւ այդ ժամում պետք է մեծ ցույց կազմակերպենք, որովհետեւ սա իրենք երբեք չէին մարսելու: Բարեբախտաբար, մեզ համախոհ մի այլ խումբ էլ՝ Արթուր Սահակյանի առաջնորդությամբ եւս լծվել էր այդ կազմակերպչական աշխատանքին: Մենք համադրեցինք մեր ջանքերը, արդյունքում ստացվեց Լոս Անջելեսի հայության (ոչ Ցեղասպանության հետ կապ ունեցող) ամենամեծ բազմահազարանոց ցույցը՝ շատ տպավորիչ, շատ պահանջատեր, ես նման պահանջատիրություն, բացի Ցեղասպանության ճանաչման հարցից, երբեւէ չէի տեսել:
- Քանի որ մշտապես հետել եք այստեղ տեղի ունեցող իրադարձություններին, ոստիկանության գործողությունները Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո եւ հրաժարականից առաջ ինչպե՞ս եք գնահատում: Ձեզ համար տեսանելի փոփոխություն կա՞ր:
- Իհարկե, նկատելի էր: Ոստիկանության գործողությունները իրենց սկզբնական բիրտությամբ հիշեցնում էին ընդհանրապես ոստիկանության մոտեցումը ցանկացած քաղաքացիական իրավունքների դրսեւորումներին, որոնք տեղի են ունեցել անցյալում՝ էլի նույն ձեւով բերման ենթարկել, մարդկանց բռնել առեւանգել, քաշքշուկ, հանցագործ ինչ-որ տարրերի օգտագործում, քաղաքացիական հագուստով, անհասկանալի մարդիկ, առանց համարանիշի մեքենաներ, թաղային խաժամուժի բացահայտ օգտագործում: Մասնավորապես՝ Էրեբունիում դիմակավորված հանցագործները հարձակվել էին ցուցարարների, նույնիսկ լրագրողների վրա, եւ այս ամենը կոորդինացվում էր ոստիկանության հետ, որը խայտառակություն է ցանկացած ոստիկանության ուժի համար, նման բան երբեւէ չի կարելի պատկերացնել: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ոստիկանությունը կարծես հեռացավ փողոցներից: Ի վերջո, այդ ցույցերը իրոք խաղաղ էին, ոստիկանության կարիքը չկար: Ի վերջո, երբ ամբողջ հասարակությունն է լծվում այդ աշխատանքին, անհեթեթ է ոստիկանության միջոցով փորձել ճնշել դա:
- Թավշյա հեղափոխությունից հետո ներգաղթ հնարավո՞ր է ակնկալել ի՞նչ եք կարծում:
- Դժվար է նման կանխատեսում անել, բայց մի բան կարելի է հստակորեն արձանագրել, որ թավշյա հեղափոխության արդյունքում մարդկանց մեջ հոգեբանական հսկայական հեղափոխություն է տեղի ունեցել: Առաջին հեղափոխությունը դա հոգեբանական է, ինչպես Հայաստանում, այնպես էլ Գլենդել քաղաքի շատ եւ շատ հայերի սրտերում հույս է առաջացել, լույս է բացվել, մարդիկ հանկարծակի սկսել են Հայաստանի ապագայի նկատմամբ լուրջ հույսեր կապել, իսկ դա ներգաղթի նախադրյալ է եւ առանց դրա, իհարկե, ներգաղթի մասին անհնար է խոսել:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 8-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՂազախստանում թմրանյութերի շրջանառության համար պատիժը կխստացվի. ցմահ ազատազրկում ևս նախատեսված է
Crocus City Hall-ի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել
Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ՀՕՊ համակարգերի ձեռք բերման համար
Բնական հրավառություն Նորվեգիայում. լուսանկարներ
Լցանավերի վթարի հետևանքով Սև ծով է հոսել մոտ 2,4 տոննա նավթամթերք
Հացահատիկ Ուկրաինայից. Զելենսկին հայտնել է Սիրիային օգնելու ծրագրի մասին
Տեսա՝ խանութը դատարկ է. «222 Lava»-ի գովազդած «Full Size»-ը ապրանքները չի առաքել և հայտնել, որ դրանք չկան
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում. հրապարակվել է դասակարգման աղյուսակը
18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ
Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի. Ֆիդանը՝ Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին
Չեռնոգորիայի բնակիչը բարում վիճաբանությունից հետո կրակ է բացել. 12 մարդ է սպանվել, նրանց թվում երեխաներ կան
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրա
Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել
Որոնք են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ֆուտբոլային ակումբները
Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ կլինեն
Ավելի մեծ կայունություն և կանխատեսելիություն. Մոլդովայում եվրոն դառնում է փոխարժեք որոշելու հիմնական արժույթը
Դիմակավորված օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել նաև «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
Իր երդմնակալությունից առաջ Թրամփը հանրահավաք կանցկացնի
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել
Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը
Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման
Իրանում ավտոբուս է շրջվել, 16 վիրավոր կա
Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին
Բախվել են Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու «Ֆոլկսվագեն»-ը. կա վիրավոր
Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ
Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Մոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց
Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
Տավուշի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
Արտաշ Ասատրյանի ընտանիքն Ամանորը դիմավորել է Դուբայում
Հրանտ Թոխատյանն Ամանորը դիմավորել է Լուիզայի, որդիների, դստեր ու թոռան հետ. լուսանկարներ
Նոր Օռլեանի ահաբեկիչը նախապես սպառնալիքներով տեսանյութ է պատրաստել. Բայդենը մանրամասներ է հայտնել
Աբովյանում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են. եկեղեցու մոտ հայտնաբերվել է 2 դանակահարված
Ռուսաստանում ոստիկանությունն իրավունք կունենա ազատ մուտք գործել միգրանտների տներ
Տոկաևը ստորագրել է օրենք, որը նախատեսում է ցմահ ազատազրկում թմրավաճառների համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին. պնդում են՝ Բաքվի հասցեին վիրավորական հռետորաբանություն կա
Ինչպիսին են տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT