Հույս ունենք չեք կրկնի նախորդ ղեկավարության սխալները. պաշտոնական Բաքվի պատասխանը

«Մենք դեռ հույս ունենք, որ նոր ղեկավարությունը Հայաստանում չի կրկնի իր նախորդների սխալները, կվարի առողջ դիվանագիտական քաղաքականություն»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիեւը՝ մեկնաբանելով երեկ Արցախում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները՝ ղարաբաղյան հակամարտության մասին, փոխանցում է Minval.az-ը:

Գաջիեւը նշել է, որ ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ զբաղվի երկրի սոցիալ-տնտեսական հարցերով, նախապատվություն է տալիս առաջին հերթին ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտին անդրադառնալ:

Նաեւ ասել է, որ նոր ղեկավարը փորձում է հեռանալ հայկական կողմի ռազմական ագրեսիայի դրսեւորման մասին իրականությունից:

Եվ սա Գաջիեւը հայտարարում է այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն ինքն է հայտնի որպես տարածաշրջանի ռազմական ագրեսոր:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, իրենց կողմից արվում է հնարավորը՝ խաղաղության պահպանման համար. «Հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանում շարունակական խաղաղության և անվտանգության ապահովմանը։ Այն նաև բազմակողմ տարածաշրջանային համագործակցության համար հնարավորություններ կստեղծի, որից առաջին հերթին կօգտվի հայ ժողովուրդը»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի իշխանությունների հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, եթե Արցախը եւս բանակցային կողմ դառնա ու հանդես գա իր անունից:

Տպել
6089 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին