Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղերի ճանապարհները վերականգնվում են նոր տեխնոլոգիաներով

Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների բնակիչները երկար տարիներ հույսով սպասել են, թե երբ վերջապես իրենց ճանապարհներն էլ կբարեկարգվեն։ Խոստումներ շատ են եղել, բայց գործն այդպես էլ տեղից չի շարժվել։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, 2017թ. այս համայնքներ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի այցի ընթացքում, երբ գյուղացիներին տեղեկացվեց, որ ճանապարհն ընդգրկված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման» 2017թ. ծրագրում, ընդունվեց թերհավատությամբ։
 
Հիմա արդեն բոլոր կասկածները փարատվել են։ Շուրջ 11,5 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է։ Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին այս ճանապարհահատված հերթական անգամ այցելած նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին, նշեցին, որ շատ մեծ  հույսեր ունեն, որ ճանապարհի հիմնանորոգումից հետո գյուղում շատ բան կփոխվի դեպի լավը։
 
Հիմնանորոգման աշխատանքներն առավելագույնս արագ ավարտելու նպատակով շինարարությունն ընթանում է միաժամանակ ճանապարհի երկու ծայրակետերից՝ սկզբից եւ վերջից։Ճանապարհի վերականգնման աշխատանքներում կիրառվում է նոր տեխնոլոգիա։ Շինարարությունն իրականացնող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերության ղեկավար Արմեն Բադալյանը նշեց, որ հողը հարթեցնող մեքենայի վրա տեղադրված է «GPS» համակարգ, որում ներդրված է տվյալ ճանապարհահատվածի շինարարական նախագիծը: Ավտոմատ կառավարվելով՝ մեքենան հողի գրունտը հավասարեցնում է անհրաժեշտ բարձրությամբ եւ ապահովում նախագծում սահմանված ճանապարհի հարթությունն ու թեքությունը։ Սա ոչ միայն դյուրացնում է աշխատանքը, այլեւ երաշխավորում առավելագույն բարձր որակ։
 
Բացի ասֆալտապատումից, ճանապարհի ամբողջ երկայնքով կկառուցվի ջրահեռացման համակարգ, իսկ գյուղամիջյան հատվածներում՝ նաեւ մայթեր, գյուղտեխնիկայի անցումներ։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կկահավորվի ճանապարհային նշաններով եւ անվտանգության տարրերով։
Կարմրաշենցիները եւս մեծ ակնկալիքներ ունեն, որ ճանապարհի հիմնանորոգումից հետո գյուղի կյանքը էապես կբարելավվի, գյուղը տեսքի կգա։
 
Համայնքի բնակիչները նախարարի պաշտոնակատարին խնդրեցին հնարավորության սահմաններում եւս մեկ խնդրի լուծում տալ։ Նշվեց, որ գյուղամիջյան ճանապարհի կենտրոնով է անցնում տասնամյակներ առաջ կառուցված ջրագիծն ու կոյուղագիծը։ Եթե այն չնորոգվի, վթարի դեպքում կվնասի նորակառույց ճանապարհը։
Շինարարը խոստացավ լուծել նաեւ 700մ ջրագծի եւ 300մ կոյուղագծի վերականգնման խնդիրը։
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն այս տեղամասում մեկնարկել են 2018թ. մարտի 23-ին, ավարտը նախատեսվում է դեկտեմբերի 23-ին։ Նոր տեխնոլոգիաների կիրառումը, սակայն, հնարավորություն կտա բարձր որակ ապահովելով՝ աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետից շուտ։
Տպել
2226 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց