Սրբուհին կարծում է՝ Ուկրաինայում իր երգի ժամանակ Ադրբեջանի դրոշի հայտնվելը մտածված չի եղել

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը կարծում է, որ ուկրաինական «Ձայնը» նախագծի եզրափակչում իր ելույթի ժամանակ էկրաններին ադրբեջանական դրոշի հայտնվելը մտածված չի եղել: Այդ մասին նա նշեց այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Եզրափակչում Սրբուհին կատարել է «Human» երգը, իսկ լեդ էկրաններին ցուցադրվել են #ԻմՔալը շարժման կադրեր: Նախատեսված է եղել, որ վերջում ցուցադրվեն Հայաստանի ու Ուկրաինայի դրոշները, սակայն հայտնվել է Ադրբեջանինը, ինչի համար մրցույթի կազմակերպիչները հետագայում ներողություն խնդրեցին: Երգչուհին նշում է, որ իր կատարման ժամանակ անձնակազմն այնպիսի խուճապի մեջ է եղել, որ չի կարծում, որ դա որեւէ մեկի կողմից մտածված է եղել:

«Միտքը հայկական այս քաղաքական իրադարձությունները լուսաբանելն էր, եւ ադրբեջանական դրոշի մասին չի եղել խոսակցություն: Որոշել էինք, որ պետք է լինեին Հայաստանի եւ Ուկրաինայի դրոշները: Թե հետո ինչպես ստացվեց այդ ամենը, ինքս չեմ կարող պատասխանել, որովհետեւ ինձ համար էլ էր անակնկալ: Անկեղծ, ես էլ էի մտածում՝ ինչպես կարող էր այդպիսի բան լինել: Ուղղակի, երբ տեսա անձնակազմի խուճապն ուղիղ եթերում, դա չէր կարող լինել բեմադրված, երբ բոլորը վազում են, լեդերն են ցույց տալիս... եթե անկեղծ ինձ թվում էր՝ ես այնքան լավ եմ երգում, որ բոլորը խուճապահար են եղել, բայց իրականում դա չէր պատճառը (ծիծաղում է): Պատճառն այն էր, որ իմ հետեւում ադրբեջանական դրոշն էր: Գլխավոր պրոդյուսերը, որին երբեք չեմ տեսել վազելիս, ուղիղ եթերում տեսնում էի իմ կատարման ժամանակ վազում է, լարված է»,- ասաց նա:

«Ձայնում» երգչուհին Պոտապի թիմից էր: Ամեն փուլում նրա մասնակցությունից հետո բազմաթիվ դրական արձագանքներ էին լինում: Նա ընթանում էր մրցույթի ֆավորիտների թվում, սակայն եզրափակչում զբաղեցրեց 4-րդ տեղը: Ճիշտ է՝ ի դեմս Սեւակ Խանաղյանի՝ կա օրինակ, որ հայը հաղթում է Ուկրաինայում, սակայն Սրբուհին բացատրում է, որ նա հաղթել է այլ ձեւաչափում՝ X Factor-ում, իսկ իր մասնակցած մրցույթը տվյալ երկրի՝ Ուկրաինայի «Ձայնն» էր: Երգչուհուն այնտեղ էլ ասել են, որ տրամաբանական չէր լինի, որ Ուկրաինայի «Ձայնում» հաղթեր օտարազգին:

«Ինքս հասկանում էի, որ դա Ուկրաինայի «Ձայնն է», որ իմ շանսերը մի քիչ կարող են ներել մյուսների շանսերին: Պետք է իրենց ազգի ներկայացուցիչը հաղթեր: Նրանք հենց այդպես էլ ասում էին: Ինձ համար ամենակարեւորը, որ սիրվել եմ իրենց հանդիսատեսի կողմից: Իմ անվան շուրջ ավելի շատ էին քննարկումները, քան իրենց մասնակիցների: Հաղթանակն այս անգամ չստացվեց.... իրենք ասում էին. «Պատկերացրու քո երկրում գալիս է ուկրաինացի ու հաղթում է Հայաստանի «Ձայնում»: Որքանո՞վ ձեր ժողովուրդը դրան ադեկվատ կնայի»: Նրանք մեկնաբանում էին. «Ուկրաինայի «Ձայնի» պատմության մեջ միակ օտարազգին ես, որ անցել է ուղիղ եթեր հերիք չէ, մի հատ էլ անցել է կիսաեզրափակիչ ու եզրափակիչ: Դա արդեն քեզ համար հաղթանակ է»,- պատմեց նա:

Որոշ ժամանակով Հայաստանից հեռու լինելը Սրբուհուն չի խանգարել տեղյակ լինել հայաստանյան ներքաղաքական իրադարձություններից: Նա հետևել է #ԻմՔայլը շարժմանը: Նաև ծանոթ է թավշյա հեղափոխության վերաբերյալ ուկրաինացիների կարծիքներին: Պատմում է, որ նրանք զարմացած են, որ հայ ժողովրդին հաջողվել է իրենց ձայնն իշխանություններին լսելի դարձնել խաղաղ ճանապարհով:

«Բարի նախանձով էին նայում, որովհետեւ իրենց մոտ Մայդան է եղել, իսկ մեզ մոտ շատ խաղաղ պայմաններում մեր ժողովուրդը հաջողության հասավ: Մի տեսակ բարի նախանձ կար, որ ո՞նց այսպես, մենք էլ էինք ուզում, որ այսպես լիներ, բայց մեզ մոտ չստացվեց: Հայերը պատմության մեջ ամբողջ աշխարհում օրինակ ծառայեցին, նրանց համար էլ: Կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնպիսի բան արեց, որ հիմա բոլոր մեծ երկրներում խոսում են մեր մասին: Ես այնտեղից հետեւում էի եւ առանց արտասվելու չէի կարողանում նայել այդ տեսանյութերը: Երբեք չէի պատկերացնի, որ մեր հայերն այդպես համախմբված կլինեն: Դա ինձ շատ է ոգեւորում»,- ասաց նա:

Նախագծից հետո Սրբուհին ստացել է համագործակցության բազմաթիվ առաջարկներ: Մի քանիսն ընդունել է, մի քանիսն էլ մերժել: Նորություններ է պատրաստում, որոնք շուտով կներկայացնի: Չի բացառում նաեւ, որ ապագայում կարող է կրկին մրցույթների մասնակցել, ուղղակի այս մեկից հետո ցանկանում է որոշ ժամանակ հանգստանալ: Այս շրջանում աշխատում է նոր երգի ու տեսահոլովակի վրա:

Տպել
4644 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում