Մոմի լույսով Իսահակիս մեծացրեցի փայտից ու ժեշտից սարքած քողտիկում, բայց դա էլ այրվեց

Երկրորդ կարգի հաշմանդամ, սոցիալապես անապահով Հասմիկ Դավթյանը օգնության խնդրանքով դիմել է ՀԺ-ին: Հասմիկ Դավթյանն ու նրա 11-ամյա որդին, որը նույնպես հաշմանդամություն ունի, այսօր մնացել են անօթևան:

«Փայտից ու ժեշտերից սարքած փոքրիկ քողտիկում էինք ապրում, մոմի լույսով Իսահակիս մեծացրեցի, բազմաթիվ դժվարություններից հետո էլ տնակը այրվեց եւ հայտնվեցինք դրսում: Նոր Խարբերդ թաղամասում ինձ ժամանակավոր սենյակ տրամադրեց ծանոթներիցս մեկը, հիմա ստիպում է, որ դուրս գանք, ասում է՝ ինչքան մնացել եք, շնորհակալ եղեք եւ տարածքս ազատեք»,-պատմեց Հասմիկ Դավթյանը:

Ասաց, որ բնակարան ստանալու խնդրանքով բազմիցս դիմել է տարբեր տեղեր, սակայն ապարդյուն: Հասմիկի 11- ամյա որդին սովորում է Երևան քաղաքի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ դպրոցի 5-րդ դասարանում: 11-ամյա Իսահակի մոտ բժիշկներն ախտորոշել են Էպիլեպսիա, մտավոր հետամնացություն:

Չնայած ֆինանսական դժվարություններին, երեխայի համար պահանջվող հատուկ խնամքին եւ սոցիալական ծանր պայմաններին՝ Հասմիկ Դավթյանը չի ցանկանում երեխային մանկատուն տանել կամ հատուկ խնամքի հանձնել, ամեն գնով հոգ է տանում իր միակ փոքրիկի մասին: Մայր եւ որդի միասին ստանում են 39 հազար դրամ թոշակ, որով էլ փորձում են լուծել օրվա հացի խնդիրը:

Հասմիկ Դավթյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից 19 հազար դրամ թոշակ է ստանում, 20 հազար էլ որդուն հատկացնում: Հասմիկը դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարարություն, սակայն հերթագրվածների մեջ է եւ դեռ պարզ չէ, թե երբ նրան բնակարան կհատկացնեն: Մեզ հետ զրույցում սոցիալապես անապահով կինն ասաց, որ անչափ շնորհակալ կլինի, եթե փոքրիկ հողակտոր, կամ մեկ սենյականոց անկյուն տրամադրեն իրեն ու որդուն, այլապես նրանք կհայտնվեն փողոցում:

Տպել
5559 դիտում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար