Երիտասարդներին չպետք է զատել ավագներից. հոգեբանը՝ հեղափոխության եւ նոր կառավարության մասին

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գեւորգյանը ապրիլյան պատերազմից հետո վերլուծել էր, որ շուտով գալու է երկրում իրավիճակը շտկելու, առկա բազմաթիվ ու խորը խնդիրները լուծելու ուղղությամբ հստակ քայլեր իրականացնելու ժամանակը: Այս անգամ նրա հետ զրուցել ենք այդ թեմայի ու նոր Հայաստանին առնչվող հարցերի շուրջ:

- Տիկին Գեւորգյան, ապրիլյան պատերազմի ավարտից հետո, երբ մեզ տված հարցազրույցում գնահատում էիք հանրության հոգեվիճակն ու խոսում պատերազմի առաջացրած սթրեսի փուլերի մասին, կանխատեսում էիք, որ քաղաքացիների ոգեւորությանը հաջորդելու են բազմաթիվ հարցեր, նրանք փնտրելու են դրանց պատասխաններն ու լուծումները, իսկ այնուհետեւ սկսվելու է գործելու ժամանակը: Թավշյա հեղափոխությունը տեղավորվո՞ւմ է հոգեբանական այդ փուլերի մեջ ու սա ա՞յն է, ինչը կանխատեսում էիք այն ժամանակ:

- Երբ մենք անդրադառնում էինք ապրիլյան պատերազմի ժամանակաշրջանի բնութագրիչներին եւ նկարագրում էիք այն սթրեսային իրավիճակը, որին հատուկ է որոշակի փուլայնություն, նշում էինք, որ այդ փուլայնությանը նախորդում է նորարական կամ ինովացիոն շոկ հասկացությունը, որովհետեւ հասարակությունը կարծես շոկ էր ապրում այդ ժամանակ: Մենք ասացինք, որ այն վերապրվում է երեք փուլով, որտեղ առաջինում ոգեւորությունը, բարձր տրամադրությունը անձի կողմից դրսեւորվում է աննախադեպ սոցիալ-քաղաքական ակտիվությամբ, երկրորդը փոփոխությունների ուղղորդումն էր, որը ակներեւ մենք տեւանք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ փուլայնությունը ունի իր շարունակականությունը. գործընթացների մեջ ներգրավված անձի կողմից սպասված փոփոխությունները արագ եւ ցանկալի արդյունք կարող են չտալ, ինչը հանգեցնում է տվյալ անցումային փուլին բնորոշ անկանխատեսելի եւ հանկարծակի բացասական հետեւանքների: Այդպիսին կարող է ընկալվել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման անբարեհարմար ֆոնը, եւ այս փուլը կարող է տեւել օբյեկտիվորեն երկար: Երրորդ փուլը բերել է եւ թեթեւություն, եւ որոշակի բավականություն, վստահություն կա ապագայի նկատմամբ, եւ եթե զարգացումները ճիշտ լինեն, հասարակությունը որոշակի մեծ ձեռքբերում կունենա, կլինի սոցիալական փոփոխությունների կտրուկ առաջընթաց:

- Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայրենասիրությունը վերացական հասկացություն չէ, եւ երիտասարդները դրա կրողն էին, այս հեղափոխությունը նույնպես հնարավոր դարձավ երիտասարդների շնորհիվ: Այսօր երիտասարդ կադրերին պետական կառավարման համակարգում ընդգրկելը որքանո՞վ ճիշտ կամ սխալ է, որովհետեւ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում հաճախ են մտավախություններ արտահայտվում, որ նրանք կարող են չհաջողել:

- Մտավախություն որպես այդպիսին կարելի է ունենալ, եթե բեւեռացում լինի զուտ տարիքային գործոնով պայմանավորված, բայց եթե անձն աչքի է ընկնում բավարար սոցիալ կոմպետենցիաներով, մասնագիտական կարողությամբ, սոցիալական մտածելաոճի այնպիսի որակներով, ինչպիսիք են ճկունությունը, համադրելիությունը, համեմատման, վերացարկման բարձր որակական կարողությունը, ինչու չէ կարելի է եւ վստահել: Սակայն յուրաքանչյուր գործընթացի մեջ կարծում եմ ամենաօպտիմալ տարբերակն է, որ թիմը, որը ղեկավարելու է տվյալ երիտասարդը, լինի որոշակիորեն հագեցված նաեւ այլ տարիքային փուլերում գտնվող մարդկանցով՝ ասենք խորհրդականների կարգավիճակով: Ի վերջո, երիտասարդությունը, այո, տվյալ երկրի ամենամեծ կապիտալն է, բայց նա հասարակության մի մասն է կազմում: Որպեսզի նույն երիտասարդն ընկալելի լինի իր սոցիալական գործելաոճի եւ գործելակերպի մեջ, կարծում եմ ճիշտ կլինի վստահել, բայց միեւնույն ժամանակ չզատել այն անձանցից, որոնք արդեն որոշակի դրական փորձ ունեն, նույնքան սրտացավ են, նույնքան որակյալ: Միայն երիտասարդ անձնանց վստահել ամբողջ պետության ծանրությունը, կարծում եմ, իրապես մի փոքր մտահոգիչ կարող է լինել: Երիտասարդությունը միշտ յուրաքանչյուր արդյունք շատ արագ է սպասում եւ երիտասարդին բնորոշ հուզականության դրսեւորումը, ապրումների, հիասթափության դինամիկան մի փոքր այլ է:

- Երեկ քաղաքական մենաշնորհ ունեցող քաղաքական ուժը շատ կարճ ժամանակում հայտնվել է ընդդիմության կարգավիճակում: Ձեր գնահատմամբ վարքի ի՞նչ դրսեւորումներ կարող են նրան հատուկ լինել առաջիկայում, իշխանությունը կորցնելու իրողության հետ որքանո՞վ կարող է հաշտ լինել:  

- Նորարարական շոկ հասկացությունը, որի մասին խոսում էի, իր փուլայնությունով հանդերձ, բնականոն անդրադառնում է նաեւ այդ մարդկանց վրա: Նրանք էլ նույն կաթսայի մեջ եռացող մարդիկ են: Եթե նայում եք սոցիալ-հոգեբանական գործընթացների զարգացման դինամիկայի տեսակետից, նրանց մոտ կարող է լինել հավասարակաշռում եւ հարմարեցում կամ նմանեցում: Հարմարեցում նոր իրավիճակին, նոր արժեքային համակարգերի ընդունում, փոխադարձ զիջումներ, կարող է լինել անհատի հոգեբանական վերակողմնորոշում՝ նախկին հայացքների, դիրքորոշումների վերափոխում՝ ըստ նոր իրավիճակի, բայց դա բավականաչափ բարդ գործընթաց է: Մյուս տարբերակը դիսպոզիցիաների համապատասխանեցված համակարգ է, որն ուղղված է իր կառուցվածքը պահպանելուն: Այսինքն՝ նայած թե ինչ ծրագիր կներկայացվի եւ ինտեգրման որ սոցիալ-հոգեբանական գործընթացի տեսակը կընթանա: Այնուամենայնիվ ժամանակը միշտ ցույց է տվել, որ գլոբալ սթրեսային պայմաններում մենք գեներալիզացվելու հատկություն ունենք՝ անկախ տարիքային, կուսակցական, նախասիրությունների տարբերությունից, որովհետեւ սա վճռորոշ պահ է, որտեղ յուրաքանչյուրիս համար իր եւ իր երեխաների ապագայի, երկրի խնդիրներն են լուծվում եւ յուրաքանչյուրի ներուժի համապատասխան վեկտորը կարող է ապահովել ցանկալի արդյունքը:

- Տիկին Գեւորգյան, հետհեղափոխական Հայաստանում վարչապետի նկատմամբ ժողովրդի դրական վերաբերմունքը կարծեք թե գերադրական աստիճանի վրա է: Ոմանք դա անձի պաշտամունքի են նմանեցնում ու վտանգավոր համարում, ոմանք էլ կարծում են, որ ադեկվատ հիացմունք է պարզապես: Ձեր դիտարկումներն այս առումով ինչպիսի՞ն են:

- Այն, որ մեր վարչապետը այս պահին իրապես մեծ հեղինակություն է հանդիսանում, փաստ է: Ժողովրդի այս ոգեւորությունը միեւնույն ժամանակ շատ մեծ սոցիալական պատասխանատվություն է: Ամբողջ հարցն այն է, որ խնդիրների ծավալը ահռելի է, ինչը շատ ու շատ զանգվածների համար ընկալելի է եւ հասկանալի: Բայց հասարակության որոշակի մասը, որոնք սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում են գտնվում, չի բացառվում, որ հիասթափություններ ունենան, որովհետեւ կարճ ժամանակում այդ արդյունքները լինել չեն կարող: Ես չեմ ուզում հիմա թվարկել այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են: Ամբողջ հասարակությունը հիմա սրտացավ սպասում է լուծումների: Բայց կարեւոր է, որ այդ լուծումները ոչ այնքան հուզական ոգեւորեն, այլ ժամանակի մեջ արդյունավետություն ապահովող լինեն, մարդիկ տեսնեն, որ հասարակական զարգացման զարթոնքը բերել է կոնկրետ ապրելակերպի որակի փոփոխության: Դա, կարծում եմ, ամենակարեւոր խնդիրն է, որը մեր վարչապետն ունենալու է:

Տպել
10473 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը