Անտառապետի, անտառապահների չարաշահումներով Դսեղի անտառտնտեսությունում 1475 ծառ է հատվել

Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի ան­տառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ դատախազության հաղորդագրության համաձայն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքի առթիվ 2017 թվականի օգոստոսի 8-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն: 

«Հայ­անտառ» ՊՈԱԿ «Դսեղի ան­տառտնտեսություն»-ում նշանակված մասնագիտական ստուգման արդյունքում հայտրաբերվել է 1475 հատ ապօրինի հատված կանգուն ծառեր: 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառ­տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» անտառապետ Ս. Վ.-ն, լիազորված լինելով կանխարգելել անտառպետության տարածքում ՀՀ անտառային օրենսդրութ­յան բոլոր տեսակի խախտումները, անտառպետության տարածքի սահմաններում իրա­կա­նացնել հսկողություն, անձնական այլ շահագրգռվա­ծությունից ելնելով, խախտելով օրենսդրության դրույթները, համաձայն որոնց անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտա­գործման պայմանագրի և անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, երկու անձանց միջոցով 2017 թվականի օգոստոսի 3-ին «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնից բենզա­սղոցի գոր­ծադրմամբ ապօրինի հատել է 7 հատ լորենի տեսակի ծառ: Դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 850.500 ՀՀ դրամի վնաս: 

Բացի դրանից, Ս. Վ.-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով չի կատարել շրջայցեր, չի հայտնաբերել բացթողումներն ու թերություն­ները, որի հետևանքով ինքնու­թյունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառ­տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» 4 պահաբա­ժիններում ապօրինի կերպով հատվել են 1475 կանգուն, տարբեր տեսակի ու տրա­մագծերի ծառեր, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 148.595.000 ՀՀ դրամի չափով վնաս: 

2017 թվականի օգոստոսի 10-ին Ս. Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, օգոստոսի 13-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2018 թվականի մայիսի 10-ին Ս. Վ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգր­քի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:   

Նույն քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև «Դսեղի ան­տառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի ան­տա­­ռապահ Ս. Ե.-ին և թիվ 1-ին պահա­բաժնի ան­տա­­ռապահ Մ. Հ.-ին:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: 

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պար­տավոր լինելով կիրառել կան­խարգելիչ միջոցառում­ներ ապօրինի անտա­ռա­հատում­ների և ՀՀ անտառային օրենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, ստուգել բնափայտի մթեր­ման, անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստա­թղթերը և հսկո­ղու­թյուն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կա­տար­­ման նկատմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահ­մանված կարգով առ­գրավել և պահ­պանել ապօրինի հատված անտառանյութը և անտառխախտման միջոց հանդիսացող գործիք­ներն ու առարկա­ները, իրենց ծառայութ­յան նկատ­մամբ ան­բարե­խիղճ և անփույթ վերաբերմունք դրսևո­րելու հետևանքով պատշաճ կերպով չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները, ինչի արդյուն­քում 2016-2017 թվական­ների ըն­թաց­­քում իրենց հսկողության տակ գտնվող պահա­բաժիններում ապօրինի հատ­վել են տար­­բեր տեսակի հարյուրավոր ծառեր, ինչի հետևանքով կազմա­կերպության և պետության իրա­վունքներին ու օրինական շահերին անզգու­շությամբ պատճառվել է ծանր վնաս: 

Ինքնությունը չպարզված անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի ծառահատում կատարելու փաստի  առթիվ վերոնշյալ քրեական գործի նյութերով հարուցվել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և այն առանձնացվել առանձին վարույթում: 

2018 թվականի մայիսի 15-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ  էության քննության առնելու համար:

Տպել
3117 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել