ԵԼՔ-ի 4 պատգամավորի լիազորությունները դադարեցված է, նրանց կփոխարինեն նոր մարդիկ

ԿԸՀ-ում դադարեցված համարվեցին նաեւ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի պատգամավորական լիազորությունները՝ հիմք ընդունելով պատգամավորի դիմումը, ԱԺ կանոնակարգ օրենքն ու սահմանադրության կետը: Նրան ԱԺ-ում կփոխարինի նույն ընտրատարածքից Ռուզաննա Հակոբյանը:

Դադարեցվեցին ԵԼՔ-ի 4 պատգամավորի լիազորությունները, Տիգրան Մուկուչյանը ստորագրեց համապատասխան արձանագրությունները:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկության հիման վրա դադարեցված համարվեցին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի լիազորությունները՝ հիմք ընդունելով նաեւ նրա՝ փոխվարչապետ նշանակվելու մասին որոշումը: Առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուն թիվ 3 ընտրատարածքից Հրաչյա Հակոբյանն է, նա կփոխարինի Արարատ Միրզոյանին:

Մայիսի 12-ի թիվ 8 արձանագրությունը, ինչպես նաեւ Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվելու որոշումը հաշվի առնելով դադարեցվեցին նրա պատգամավորական լիազորությունները, մանդատը փոխանցվեց իր ընտրատարածքից հաջորդ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուին՝ Հովիկ Աղազարյանին:

Դադարած համարվեցին նաեւ Արտակ Զեյնալյանի լիազորությունները՝ հաշվի առնելով համապատասխան արձանագրությունն ու նրա՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելը: Նրան կփոխարինի Հայկ Կոնջոլյանը:

լուսանկարում ձախից աջ՝ Հովիկ Աղազարյան, Հայկ Կոնջոլյան, Հրաչյա Հակոբյան

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում կփոխարինի Ալեն Սիմոնյանը:

Տպել
1724 դիտում

Ինչու՞ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքս»-ը հայտարարություն է տարածել

Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀԿ-ի սաբոտաժը. ինչու էր կառավարությունը թերացել եւ ամեն ինչ թողել վերջին 20 րոպեին

Մեյն առաջարկել է ստեղծել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ մաքսային տարածք

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

Հայ ազատոճայիններից աշխարհի առաջնության մեդալի հույս ունի միայն աշխարհի չեմպիոն Սաֆարյանը

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Թուրքական ռազմական ուղղաթիռները կմասնակցեն Մարոկոյում կայանալիք ավիացուցահանդեսին

Առավելեւս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

Բակո Սահակյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ ՄԻՊ-ի փորձն առաջարկել է Տաջիկստանին

Հայոց պատմությունը, ցեղասպանությունն ու Արցախյան հիմնահարցը՝ եգիպտացիների ուշադրության կենտրոնում

Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերի Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Առաջարկված փոփոխությունները շահավետ էին առաջին հերթին ո՛չ իշխանական ուժերի համար. Միրզոյան

ՊԵԿ 3 պաշտոնյաները 1 մլն դրամ կաշառք են պահանջել եւ ստանալու պահին բռնվել (տեսանյութ)

Արցախի Շեխեր եւ Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջեւ ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի, դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. Ն. Փաշինյան