Սերգեյ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին նմանակելու եւ իրեն հայհոյողների մասին

Օրերս մեծ քննադատության է արժանացել դերասան Սերգեյ Դանիելյանը: Դերասանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար նմանակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեսանյութեր է հրապարակում կամ ուղիղ եթեր մտնում: Բազմաթիվ օգտատերերի վիրավորական եւ հայհոյախառն մեկնաբանությունների եւ դրանց շուրջ դերասանի վերաբերմունքի մասին ՀԺ-ն զրուցել է վերջինիս հետ:

- Սերգեյ, ձեզ արդեն քանի օր է քննադատում եւ վիրավորում են՝ Նիկոլ Փաշինյանին նմանակելու համար: Անկախ ամեն ինչից, ձեր էջում շարունակում եք հրապարկումները: Պատրա՞ստ եք ավելի սուր եւ գռեհիկ քննադատություններ լսել, թե՞ պարզապես ուշադրություն չեք դարձնում:

- Գցում եմ պատիս իմ հետևորդների համար: Դա հումոր է, որը ես կշարունակեմ անել, իսկ ով հոգեբանական կամ դաստիարակչական խնդիր ունի, դա իր խնդիրն է: Իմ ու իմ նմանների խնդիրը չէ: Այդպիսի մարդիկ շատ կան, ոչ միայն մեր հասարակությունում, այլև ամեն տեղ: Քննադատությունները նորմալ եմ համարում, ժողովուրդը վերջապես սիրված վարչապետ ունեցավ եւ համարում են, որ տաբու է այդ ամենն իրենց համար, բայց ոչ ինձ համար:

Ազատ մտքի, ազատ կամքի տեր մարդ եք ձեզ համարում ցանկացած իրավիճակներում: Հիմա էլ, երբ ժողովուրդը, վերջապես գոհ է, որ կարողացել է իր ուզած մարդուն տեսնել իշխանության գլխին, դուք շարունակում եք ազատություն դրսևորել անկախ նրանից՝ դա իրենց դուր կգա, թե՝ ոչ: Ձեր այս քայլը ինչ-որ բան ապացուցելու միտում ունի:

- Ես ապրում եմ այնպես, ինչպես միշտ եմ ապրել, ոչ ոք չի կարող ինձ ստիպել այլ կերպ ապրել, բնականաբար, եթե չլինի բռնի, կոպիտ որևէ պետական ուժ: Անգամ այն ժամանակ էլ ես աշխատում էի ինչ-որ բան անել, երբ ռեժիմն այլ էր: Ես աշխատում էի հնարավորինս հասանելի եւ լսելի լինել: Երբեք ոչ մեկին չեմ վիրավորել, պարզապես եղել է հումոր, տվյալ դեպքում սա հումոր է, ոչ թե սատիրա, որովհետև առաջ սատիրա էր, քննադատության արժանի շատ բան կար, բայց հիմա՝ դեռ ոչ: Այս պահին առանձնապես քննադատելու բան էլ չկա, որովհետև դեռ նոր է կառավարություն ձևավորվում, բայց հումոր կարելի է անել: Դա նույնն է, ինչ Բրեժնևի ժամանակ հումոր էին պատմում, մարդկանց բռնում տանում էին. ես համաձայն չեմ այդպիսի երկրում ապրել:

- Դուք երբեմն անդրադառնում եք մեկնաբանություն անողներին եւ ձեր էջում անվանական նշում նրանց, որոշ որակումներ տալիս: Դա ի՞նչ նպատակով է արվում, ձեզ պարզապես հունից հանո՞ւմ են, թե՞...

- Հասարակությանը եւ հատկապես իմ օգտատերերին ցույց տամ, որ կան այնպիսի մարդիկ, որոնք բավականին ագրեսիվ են, բավականին բարդույթավորված, բուժման կարիք ունեն, եւ մենք նրանց կբուժենք: Մինչև վերջերս «կարմիր խնձոր»-ի մասին խոսելն էլ էր ամոթ Հայաստանում: Հիմա զարգացել են, էլ ամոթ չէ: Դա էլ կանցնի:

- Համեմատաբար, դրական մեկնաբանություններում ձեզ անգամ առաջարկում էին Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել՝ հերթափոխով ուղիղ եթեր մտնել, նշում, որ ե՛ւ իրենք ուրախ, հանգիստ կգնան քնելու, եւ՛ դուք երկուսով շատ չեք լարվի:

- Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ավելի լուրջ հարցեր ունի, չեմ պատրաստվում նմանատիպ հիմար հարցերով իրեն անհանգստացնել: Մեր վարչապետը թող աշխատի, տեսնենք՝ ինչ ենք անում: Անելիքներ շատ կան:

- Շարունակելո՞ւ եք նույն տեմպով տեսանյութեր անել:

- Իհարկե, շարունակելու եմ, երբ սիրտս տա, երբ ուզեն, կանեմ: Իմ հետևորդներին չեմ թողնի առանց ծիծաղ, առանց ժպիտ: Եվ մի բան էլ ասեմ, լավ մեկնաբանություններ գրողները հնարավոր է՝ ավելի քիչ են, որովհետև միշտ չէ, որ մարդը լավ բան է գրում. նայեց, ժպտաց՝ անցավ: Ամենահետաքրքիրը գիտե՞ք ինչն է. մեծ մասը գրում է ռուսատառ, անմակարդակ եւ գռեհիկ բառապաշարով: Կարծում եմ՝ կամաց-կամաց կշտկվեն: Նման մեկնաբանություն անողները իմ հանդիսատեսը չեն՝ ինչ խոսք, բայց մեր քաղաքացիներն են, որոնք պետք է աստիճանաբար սովորեն, որ իրենք ջունգլիներում չեն ապրում, պետք է հասկանան, որ Հայաստանը նորմալ դեմոկրատական, նոր կայացող երկիր է: Իսկ մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն կայացնենք, որպեսզի բոլորը այստեղ իրենց լավ զգան, որովհետև շատերը չեն զգում, որ երկար տարիներ իրենց վատ են զգացել: Բոլորին՝ վատերին, լավերին, աննորմալներին, նրանց, ովքեր սեռական բնույթի հայհոյանքներ են թույլ տալիս, իրենց եւ մյուսներին ցանկանում եմ լավ կյանք, առողջություն, խոհեմություն, ու թող մարդիկ չմոռանան, թե մի ժամանակ առաջ ինչի համար էին հավաքվել Հրապարակում ու թե ինչպես էին պայքարում իրենց ազատ, անկախ երկրի համար:

- Հնարավո՞ր է հերթը նոր ընտրված նախարարներին էլ հասնի, իրենց հետ կապված ինչ-որ բան անեք:

- Երբ սկսեն աշխատել, ապա՝ այո: Հիմա իրենց ցանկանում եմ միայն ու միայն առողջություն եւ լավ տրամադրություն: Հաջողություն եմ ցանկանում, որպեսզի նրանք աշխատեն, հասկանում եմ, թե իրենց ինչ ծանր ժառանգություն է հասել եւ այն ամենը,  ինչ հնարավոր է: Մենք՝ արվեստագետներս, մեր կողմից կանենք, որպեսզի իրենք այդ բեռը կարողանան պատվով կրել: Եվ ասեմ, որ իմ ընկերների, իմ շրջապատի մեջ ոգևորություն կա, մենք մի քիչ ավելի նուրբ ենք այդ առումով, էմոցիոնալ եւ նուրբ, միաժամանակ ավելի խելամիտ: Շատ լավ հասկանում ենք, որ պայքարը դեռ առջևում է, առջևում ընտրություններ են, շատ լուրջ աշխատանք կա անելու եւ սա մենք հաստատ ավելի շատ ենք գիտակցում, քան այն մարդիկ, ովքեր ոգևորվել են ու մտածում են, որ եթե Նիկոլ Փաշինյանն է ընտրվել, ուրեմն, վերջ: Ամեն ինչ շատ բարդ է, դեռ հսկայական աշխատանք կա անելու: Ինչ վերաբերում է նախարարներին՝ մենք դեռ պետք է սպասենք: Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը գիտի՝ ինչ է անում, բայց, դե նախարար են էլի, նախարարն էլ հո կի՞ն չէ, որ գնացել ես հետը ԶԱԳՍ ու վերջ, չես կարողանում բաժանվել: Պետք եղավ՝ կբաժանվենք, հրաժեշտ կտանք նախարարներին, դա էլ է նորմալ գործընթաց:

Տպել
13759 դիտում

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով