РИА Новости-ի ուկրաինական ծառայության ղեկավարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

16/05/2018 schedule18:19

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ РИА Новости-ի ուկրաինական ծառայության ղեկավար, ազգությամբ ուկրաինացի Կիրիլ Վիշինսկին մեղադրվում է պետական դավաճանության մեջ ու այս պահին ձերբակալված է:

Ուկրաինայի ԱԱԾ մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է. «Կիրիլ Վիշինսկին մեղադրվում է պետական դավաճանության մեջ՝ Ուկրաինայի 111 հոդվածի առաջին մասի հատկանիշներով եւ ծանուցված է այդ մասին, նա ձերբակալվել է»:

Ավելի վաղ ուկրաինական Unian գործակալությունը հայտնել էր, որ քննչական գործողություններ են իրականացվել РИА Новости-ի ուկրաինական խմբագրությունում:

Գիտլյանսկայան նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի հսկողությամբ գործող մեդիացանց, որը կազմակերպված ձեւով օգտագործվում է ՌԴ-ի կողմից որպես Ուկրաինայի դեմ մղվող հիբրիդային ինֆորմացիոն պատերազմի մի մաս:

Ձերբակալությունից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դիմելու են հակընդդեմ քայլերի՝ խմբագրի ապօրինի ձերբակալման համար:

Տպել
838 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի