Ամերիկյան պրագմատիզմի պարտությունը. Եվրոպան շարունակելու է համագործակցությունը Իրանի հետ

Լուսանկարում՝ ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը. Բրյուսել, 15.05.18

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 15-ին հանդիպեց Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Կողմերը քննարկեցին միջուկային համաձայնագրի պահպանման հնարավորությունները՝ դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:

Ամփոփելով բանակցությունների արդյունքները Զարիֆը հայտարարեց, որ կողմերին հաջողվել է քաղաքական համաձայնության հասնել Համալիր գործողությունների համատեղ պլանի շուրջ, սակայն հավելեց, որ Իրանը պետք է իրավաբանական երաշխիքներ ստանա եվրոպական երկրներից՝ առաջ շարժվելու համար:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված կոնկրետ միջոցառումների շուրջ կոնկրետ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել արդեն «առաջիկա շաբաթների ընթացքում»: Հանդիպման ընթացքում նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ շաբաթ Վիեննայում իրանցի եւ եվրոպացի փորձագետների հանդիպում անցկացնել:

ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւս գոհունակություն հայտնեց հանդիպման արդյունքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ Եվրոպան ամբողջովին կատարելու է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Նա նաեւ նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննարկումը կներառվի Եվրոպայի Խորհրդի՝ մայիսի վերջին կայանալիք նիստի օրակարգում:

Գերմանիայի խորհրդարանում Իրանի հետ միջուկային համաձայնագրին անդրադարձավ նաեւ կանցլեր Անգելա Մերկելը: Նա նշեց, որ չնայած բոլոր դժվարություններին, որոնք առկա են այս օրերին՝ տրանսատլանտյան հարաբերությունները մնում են առաջնային: Մերկելի կարծիքով՝ ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները պետք է դիմանան Իրանի միջուկային ծրագրի շուրջ ունեցած հակասությունների նման փորձություններին:

Իրան-ԵՄ հետագա համագործակցության գլխավոր սպառնալիքը ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումն է: Դրանք կարող են անդրադառնալ Իրանում գործող այլ երկրների այն կազմակերպությունների վրա, որոնք Իրանում աշխատում են ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելիք ոլորտներում:

Եվրոպական մամուլի հրապարակումների համաձայն ԵՄ-ում քննարկվում են ամերիկյան պատժամիջոցներին հնարավոր արձագանքները: Չի բացառվում, որ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների Եվրոպական Միությունը կփորձի բողոքարկել դրանք Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: Ըստ որոշ տեղեկությունների, ԵՄ-ում քննարկվում է նաեւ բողոքարկմանը զուգահեռ իրանական կազմակերպությունների համար եվրոյով վարկային գծերի բացումը:

Վերջինի համար իրանական կողմը դեռեւս մարտի սկզբից պայմաններ է ապահովում: Մասնավորապես՝ մարտի 2-ից Իրանի կառավարությունը արգելափակել է դոլարի օգտագործումը ներկրման գործողություններում: Այլ կերպ ասած, ապրանքների մատակարարումների՝ դոլարով ներկայացված պատվերները կամ ներկրման այլ հայտարարագրերը չեն մշակվում Իրանի մաքսային օրգանների կողմից:

Ապրիլին Իրանում արգելվեց նախարարությունների, պետական կազմակերպությունների ու ընկերությունների հաշվետվություններում, տեղեկատվական ու ֆինանսական տվյալներում դոլարի օգտագործումը: Դրա փոխարեն օգտագործվելու է եվրո:

Եվրոպական Միությունն ունի ԱՄՆ պատժամիջոցների վրա ազդելու եւս մեկ գործիք՝ պատասխան պատժամիջոցները, որոնք կարող են կրել ոչ թե տնտեսական, այլ իրավական բնույթ: Օրինակ, ԵՄ դատարանները կարող են չընդունել ամերիկյան դատական համակարգի որոշումները: Այս գործիքի օգտագործումը, սակայն անհավանական է թվում, քանի որ ենթադրում է պատասխան գործողություններ ամերիկյան կողմից, ինչն, ըստ էության, կհանգեցնի տնտեսական հարաբերությունների սառեցմանը:

Ամերիկյան պրագմատիկ քաղաքականությունը որոշակի արդյունքներ տվեց Հյուսիսային Կորեայի հարցում, թեեւ Կիմ Չեն Ընը մայիսի 15-ին կասկածի տակ դրեց ԱՄՆ նախագահի հետ նախատեսված հանդիպումը՝ կապված Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների համատեղ զորավարժության հետ: Նույն պրագմատիզմը, կարծես, ձախողվեց արաբա-իսրայելական հակամարտության միջնորդության հարցում: Թրամփի անվերապահ աջակցությունը դաշնակից Իսրայելին քննադատության արժանացավ ԵՄ-ի կողմից: Եվրոպական խորհրդարանում անգամ կարծիքներ են հնչում, որ ԱՄՆ-ն սպառել է իրեն, որպես արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման միջնորդ: Այլ հարց է, որ նույն խորհրդարանում չկա միացյալ դիրքորոշում հակամարտության վերաբերյալ:

Ինչ վերաբերվում է ԱՄՆ պրագմատիկ քաղաքականության Իրանի հարցում՝ այն եւս ձախողվելու ճանապարհին է, քանի որ իրանական բլեֆը առ այն, որ Իրանի ներկա կառավարությունը միջուկային ծրագրի վերականգնման միակ խոչընդոտն է, ավելի ծանրակշիռ դիտվեց եվրոպացիների համար, քան ամերիկյան սպառնալիքները: Ամենայն հավանականությամբ, Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից հետո, Իրանում գործող եվրոպական ընկերությունների խնդիրը լուծվելու է ԱՄՆ-ԵՄ բանակցությունների հարթությունում, որտեղ նախանշվելու են իրանական տնտեսության այն ոլորտները, որոնց վրա ԱՄՆ պատժամիջոցները չպիտի տարածվեն՝ ելնելով դրանցում եվրոպական ընկերությունների ներգրավվածությունից:

Տպել
1174 դիտում

Նաիրա Զոհրաբյանը ԿԳՆ-ի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություններ. ԿԳՆ

Դավիթաշեն վարչական շրջանի 5/7 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Երեւանյան ընտրատեղամասերի մեծ մասում հաղթանակ է տանում «Իմ քայլը» դաշինքը

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

Ժամը 20-ի դրությամբ դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով, ժամը 24-ից ԿԸՀ հաշվիչը կմիանա

Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը