Ընկճվածությունը մեծ է. «Ալաշկերտի» մարզիչ

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները շատ անտրամադիր են եղել ՀՀ գավաթի խաղարկության 2017-18 մրցաշրջանի եզրափակչում պարտվելուց հետո: Այս մասին մայիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած եզրափակչից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի 2-րդ մարզիչ Կարեն Բարսեղյանը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի. ավելացված 2 խաղակեսերում թիմերը 1-ական անգամ գրավեցին միմյանց դարպասը: 11-մետրանոց հարվածաշարում 5:4 հաշվով հաղթեց «Գանձասարը»: «Ալաշկերտի» կազմում 11-մետրանոցները չկարողացան իրացնել Դավիթ Մանոյանը եւ Տարոն Ոսկանյանը: Կարեն Բարսեղյանը խաղից հետո կիսվեց տպավորություններով:

- Շնորհավորում ենք «Գանձասարին» հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ, որ 2 հավասարազոր թիմերի խաղ էր, որը դիտարժանությամբ բավականին բարձր էր: Ցավոք սրտի, իմ անձնական կարծիքով, մենք ավելի մոտ էինք հաղթանակին, երբ գոլը խփեցինք: Ունեինք 100 տոկոսանոց ռեալ պահ գոլից հետո, իսկ ֆուտբոլի օրենքը երբեք չի ներում. եթե դու չես խփում, քեզ են խփում: Հենց հաջորդ գրոհի ժամանակ գոլ բաց թողեցինք, մեր պլանները խառնվեցին իրար: Ինչեւիցե, մեծ աշխատանք տարան 2 թիմերը դաշտում, 2-ն էլ արժանի էին հաղթանակի: Այսօր բախտը ժպտաց «Գանձասար-Կապանին», ինչի համար շնորհավորում եմ:

- Չեք կարծո՞ւմ, որ Ձեր վաստակն էլ կա (խմբ. մինչեւ վերջերս Կարեն Բարսեղյանը «Գանձասարի» գլխավոր մարզիչն էր):

- Ես չեմ որոշողը, որոշողն ուրիշ մարդիկ են: Ես միայն կասեմ, որ ինչ-որ լումա ունեմ, ինչ-որ մի հետք թողել եմ «Գանձասար-Կապանում»: Կարծում եմ՝ այո՛, թողել եմ մի բան: Հնարավոր է, որ այդ հաղթանակում ես էլ ինչ-որ մի փոքր լումա ունեմ:

- 11-մետրանոց հարվածաշարում էլ առաջինը «Ալաշկերտը» հոգեբանական առավելություն ստացավ։ Ինչո՞ւ չհաջողվեց պահպանել այդ առավելությունը։

- Ինձ համար շատ բարդ է հիմա այդ իրավիճակը քննարկելը։ Ես շատ լավ հասկանում եմ այդ մեծ ծավալի աշխատանքը, որ ֆուտբոլիստերը կատարել են, 120 րոպե տանջվել-չարչարվել են, բայց, կներեք, նման վերաբերմունք ես չէի սպասում Գավաթի եզրափակչում 11-մետրանոցների հանդեպ։ Ինձ համար անակնկալ էր, որ կարելի է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել 11-մետրանոցներին։

Այդ մասին հանդերձարանում խոսակցություն եղա՞վ։

- Ո՛չ ։ Ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են, ամեն մեկը հասկանում է իր մեղավորության աստիճանը, ամեն մեկը հասկանում է, թե ինքն ինչ տվեց, եւ մենք բոլորս ինչ կորցրինք, նման խոսակցություններ չեն լինում։

- Տղաների ընկճվածությունը մե՞ծ էր։

- Չի կարող մեծ չլինել, որովհետեւ ամեն դեպքում սա տիտղոս է։ Բոլորի համար հաճելի է գավաթը նվաճելը, դրա համար, իհարկե, ընկճվածությունը մեծ է, եւ դա շատ լուրջ խնդիր է, որը պետք է կարողանանք հաղթահարել։ 

Տպել
936 դիտում

Մի՛ վառիր կամ թաղիր ՀՀԿ-ին․ Դիանա Գասպարյանի տարբերվելու կոչը

Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը (տեսանյութ)

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

«Բալ-Է»-ն Ադրբեջանի համար չէ. ՌԴ ՊՆ-ում մտավախություններ ունեն

Իրոք անտանելի է ու օրհասական․ Երվանդ Վարոսյանը՝ ՓՊ-ում ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Լիահույս ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն․ CCAF-ը շնորհավորել է Փաշինյանին

Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին

Ջավախքում հայ երիտասարդի սպանության պատճառով հրկիզումները շարունակվում են. այրվել է եւս երկու տուն

Լիոնում ձերբակալվել է վրաց-հայկական-ադրբեջանական հանցավոր խումբ (տեսանյութ)

Թավշյա հեղափոխությունից հետո մտադիր եմ ընդլայնել բարեգործական ծրագրերը ՀՀ-ում․ Աննա Կարան՝ Աննա Հակոբյանին

Վովայի պատվերով բռնել են, անմեղ տեղը նստած ենք. քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի և Գեղամի նյարդերը տեղի տվեցին

Գյումրիում ռուս զինվորական է ձերբակալվել դեկտեմբերի 2-ին ծեծի հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դեպքով

Թուրքիան սկսել է Սեւ ծովում բազա կառուցել

Զորակցություն ենք հայտնում երկրում իրականացվելիք բոլոր դրական վերափոխումներին․ ՌԱԿ

Այդ գծերն այդպես յուրահատուկ գծեր չեն, որ փակվելու դեպքում, անպայման բաց մնան այդ հատվածները. Նավասարդյան

Մանկական երկաթուղի տանող թունելի մեջ 18-ամյա աղջիկը դանակահարել է 17-ամյա երիտասարդին

Դատարանը քննում է Սերժի Վաչոյի կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը

Ինչպե՞ս է Հայաստանն իրականացվում սահմանային վերահսկողությունը․ քննարկում

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը 215 հազար դոլար ունի