Վիրաբույժ Տարոն Տոնոյանը բուժկենտրոն է կառուցում. ինչո՞ւ են դժգոհում տարածքի բնակիչները

«Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի 23 հասցեում «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանը մասնավոր հիվանդանոց է կառուցում:

Ահազանգողը տարածքի բնակիչ Աննա Ադամյանն էր: Նա նշեց, որ Տոնոյանը բիզնես պլան է ներկայացրել, որտեղ նշել է, որ հիվանդանոցը 80 աշխատող է ունենալու: Տարածքի բնակիչների մտավախությունն այն է, որ այդ 80 աշխատողից նվազագույնը 30-ը ավտոմեքենա կունենան, ինչպես նաեւ հիվանդները, ովքեր կայցելեն այնտեղ, ավտոմեքենաներով կլինեն, իսկ այդ ավտոմեքենաների համար Տոնոյանը կայանատեղի չի կարողանալու ապահովել եւ ստիպված է լինելու հարակից տարածքը, որտեղով բնակիչները անցուդարձ են անում, իսկ երեխաներն էլ խաղում են, օգտագործել որպես կայանատեղի:

Ադամյանը ենթադրում է, որ Տոնոյանը բնակիչների հետ կպայմանավորվի եւ վարձակալական հիմունքներով թույլտվություն ձեռք կբերի, որպեսզի տարածքում ավտոկայանատեղի լինի: Նրա խոսքով՝ վիրաբույժը ոչ մեկի հետ չի խոսել, եւ տարածքի բնակիչները համաձայն չեն դրան, քանի որ միակ տեղը տարածքում, որտեղ երեխաները խաղում են, դա է:

Այդ տարածքում նախկինում եղել է տպարան եւ հանգիստ աշխատել են՝ անհանգստություն չպատճառելով տարածքի բնակիչներին: Ադամյանի խոսքով՝ Տոնոյանը շինթույլտվություն է ձեռք բերել ապօրինի կերպով, որպեսզի հիվանդանոց կառուցի, բայց խնդիրն այն է, որ բնակիչները դեմ են դրան: «Երեխաները ամբողջ օրը դրսում խաղում են, եւ նրանց հաճելի չի լինի, որ արնաթաթախ հիվանդներ բերեն, կամ զոհեր լինեն»,- ասաց ահազանգած բնակիչը:

Այց հարցի շուրջ պարզաբանում ստացանք վիրաբույժ Տարոն Տոնոյանից:

- Պարոն Տոնոյան, ճի՞շտ է, որ ձեր կառուցվելիք հիվանդանոցի համար պատրաստվում եք երեխաների խաղահրապարակի տեղում ավտոկայանատեղի սարքել:

- Այդ շենքը վերջին 18 տարիներին ընդհանրապես չի գործել, դա եղել է Հիվանդությունների կանխարգելման ՊՈԱԿ-ի տրամադրության տակ: Նախկինում` ԽՍՀՄ-ի ժամանակ, գործել է, որպես «Ակուստիկայի գիտական կենտրոն»: Երբ ես դա ձեռք եմ բերել, այդտեղ չի եղել կոյուղի, չի եղել ջրամատակարարում:

- Ե՞րբ եք այն ձեռք բերել:

- Ձեռք եմ բերել 2017 թվականի սեպտեմբերին, կառավարության որոշմամբ: Դրանից առաջ երկուսուկես տարի այն եղել է պետգույքի տրամադրության տակ, որ պետք է վաճառեին: Որեւէ մեկը ցանկություն չի ունեցել դա գնելու, որովհետեւ մուտքերը դեպի այդտեղ մի կողմից` «Երեւան սիթի» սուպերմարկետի կողմից է, իսկ մյուս կողմից՝ «Մայամի» ռեստորանի կողմից է, այնտեղ գրեթե միակողմանի ճանապարհ է: Մեր հիվանդանոցը` «Երեւան» բժշկական կենտրոնը (նախկին 6-րդ հիվանդանոց), ինչ-ինչ պատճառներով փակվել է, եւ մեր անձնակազմին ես հիմա վերցրել եմ, մի տեղ ենք աշխատում, եւ ցանկություն ունենք վերադառնալու մեր նախկին աշխատավայրի շրջան: Այդ ապագա հիվանդանոցի շենքը ինձ գայթակղել է ընդամենը այն իմաստով, որ գտնվում է մեր հիմնական 6-րդ հիվանդանոցի մոտ:

- Երեւանի քաղաքապետարանը ձեզ շինթույլտվություն տվե՞լ է: Քաղաքապետարան նաեւ ներկայացրել եք, որ տարածքում բնակվող հարեւանների հետ կխոսեք եւ թույլտվություն ձեռք կբերեք դիմացի տարածքում ավտոկայանատեղի սարքելու համար, ճի՞շտ է:

- Ոչ, նման բան չկա, վստահեցնում եմ ձեզ: Ամբողջ շենքը եւ իր հարեւան հողատարածքները միասին կազմում են 696 մետր քառակուսի, որից 400-ից ավելին շենքն է:

- Դիմացի հատվածը, որտեղ երեխաները խաղում են, ձեր տարա՞ծքն է հանդիսանում:

- Ոչ, ես դիմացի շենքից հաշված ընդամենը 2.5-ից 3 մետր տարածք ունեմ, այսինքն՝ հարեւանների բակի վրա դա չի անդրադառնալու: Ես իրենց հետ առանձնազրույց եմ ունեցել, մարդիկ անհանգստություն ունեն, ես իրենց հասկանում եմ: Մի կողմից էլ «Երեւան սիթի»-ն է իրենց բավականին նեղություն տալիս` մեքենաներն են բեռնաթափում եւ այլն:

Շենքը ես գնել եմ պետգույքից, երկուսուկես տարի որեւէ մեկը հայտ չի ներկայացրել դա գնելու: Հայտ եմ ներկայացրել, օրինական կարգով գնել եմ: Կառավարությունը որդեգրել էր քաղաքականություն` նմանատիպ շենքերը, որոնք երկար ժամանակ մնում են պետգույքի հաշվեկշռի մեջ, եւ որեւէ մեկը հետաքրքրություն չուներ դրա նկատմամբ... Բիզնես ծրագիր եմ ներկայացրել, ունեմ ֆինանսական պարտավորություններ, կառավարությունը իմ առաջ գրաֆիկ է դրել՝ ներդրումներ կատարելու: Երկու տարվա ընթացքում ես պետք է իմ ներդրումներն անեմ, որից հետո շենքը գրավից կհանվի եւ կտրվի ինձ:

Ես հարեւաններին ասել եմ՝ պատկերացրեք, հիվանդանոց չի, ինչ էլ որ այստեղ լինի, ուզեք, թե չուզեք, այստեղ մարդիկ են գալու, գնալու: Մի բնակիչն ասում է՝ ես լողավազան եմ սարքել, ձեր շենքից իմ լողավազանը կերեւա: Բայց այդ նույն բնակիչների մեջ կան մարդիկ, ովքեր ապօրինի շինարարություն են արել, եւ եթե ես պետգույքի գծագրերով իմ սահմանները գծեի, այդտեղ ճանապարհներ կփակվեր: Ես որոշեցի, որ հարեւաններին նեղություն չտամ:

Ես ի սկզբանե մարդկանց ասել եմ, որ սա լինելու է բուժկենտրոն՝ նշելով, որ սա չի լինելու այնպիսի բուժկենտրոն, որտեղ անընդհատ շտապօգնության մեքենաները գան-գնան: Դա կոչվելու է մեկօրյա վիրաբուժության կենտրոն: Այսինքն՝ ունենալու ենք մեկօրյա հիվանդներ, ովքեր գալու են, իրենց անհրաժեշտ վիրահատությունը ստանան եւ գնան: Հավանաբար, տարածքի բնակիչները չեն հավատացել:

- Պարոն Տոնոյան, ահազանգի հիմնական պատճառներից մեկը եղել է այն, որ դուք ապագա բուժկենտրոնի դիմաց գտնվող երեխաների խաղահրապարակը ավտոկայանատեղի եք դարձնելու:

- Այդպիսի բան չկա: Քաղաքապետարանում վարձակալությամբ նմանատիպ գործառույթ չկա, ես հետաքրքրվել եմ, ասացին՝ մենք այդպիսի գործառույթ չունենք, վարձակալությամբ տարածք չենք տալիս ավտոկայանատեղիի համար, բացառվում է: «Երեւան սիթի»-ի հետ բանակցություններ ենք վարել, որ վճարենք նրանց, գոնե մեր բժիշկները իրենց ավտոմեքենաները իրենց ավտոկայանատեղիում կայանեն, որովհետեւ հասկանում եմ, որ միայն եթե մեր բուժաշխատողների մեքենաները այդտեղ կանգնեն, արդեն այդ տարածքը կփակվի:

Ես բնակիչներին ասել եմ, որ հանգիստ լինեն, եթե իմ հիվանդները գան եւ բնակիչների հետ վեճ ունենան, ես հաճախորդ կկորցնեմ, իսկ դա երկուսիս էլ վնասելու է:

- Վերջիվերջո, ինչպե՞ս եք լուծելու այդ մեքենաների հարցը, որպեսզի երեխաներին եւ բնակիչներին չխանգարի:

- Մեր հիվանդանոցը` «Երեւան» բժշկական կենտրոնը, այդտեղից գտնվում է ընդամենը 50 մետր հեռավորության վրա, մենք մեր կայանատեղին ունենք, այնտեղ ենք հիվանդներին ընդունելու, այնտեղ ենք նայելու, մեքենաները այնտեղ ենք կայանելու: Բայց այնպես չի, որ ասեմ ընդհանրապես այդտեղ մեքենա չի լինելու:

Մի անկեղծ բան ասեմ, այդ տարածքում ապրողները հիմնականում աշխատող, բանվոր մարդիկ են` երթուղայինի վարորդ, ավտոբուսի վարորդ, բեռնատարի վարորդ, երեկոյան եթե գնաք այդ հրապարակ, կտեսնեք, որ արդեն այդ մեքենաները, որ կանգնած են, ընդհանրապես երեխաներին խաղալու տեղ չեն թողնում, վստահեցնում եմ ձեզ:

Ես Ղարաբաղի պատերազմն անցած, Ֆիզուլու ռազմադաշտային հոսպիտալի պետն եմ եղել, 1991 թվականից մասնակցել եմ պատերազմի մինչեւ 1996 թվականը: Հետո վերադարձել եմ, մտել եմ այդ հիվանդանոց եւ սկսել եմ աշխատել: Օլիգարխ չեմ, վարկ եմ վերցրել, որ դա սարքեմ, որպեսզի գամ այստեղ եւ գոյությունս պահեմ: Վա՞տ կլինի, այդքան ներդրումներ անենք, պետությունն էլ շահագրգռված է դրանում, ընդ որում, ամեն ինչ արվում է օրինական կարգով:

Տպել
11118 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի