24 տարի արձակուրդ չի գնացել. քաղաքապետից կպահանջեն պաշտոնից ազատել պոլիկլինիկայի տնօրենին

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը պատրաստվում է դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ համար 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով:

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը գործընկերներ Թեհմինա Վարդանյանի եւ Անի Սամսոնյանի հետ այցելել էր նշված հաստատություն, լրագրողների հետ զրույցում ասաց, որ բուժանձնակազմից ստացել են դժգոհություններ: «Հիմնական բողոքը հետեւյալն է, որ տեղի է ունեցել աշխատավարձի փոփոխություն եւ իրենք տեղյակ չեն, թե ինչի հիման վրա է հաշվարկվում աշխատավարձը, այդ նվազումը ինչով էր պայմանավորված: Այս ընթացքում իրենք փորձել են ստանալ նաեւ պայմանագրերը, ծանոթանալ հաստիքացուցակներին, բայց հաշվապահությունը մերժել է, եւ եղել է շատ վատ վերաբերմունք»,- նշեց Դավիթ Խաժակյանը: Ավելացրեց, որ ըստ բուժաշխատողներից ստացված բողոքների, արձակուրդ գնալու համար անհրաժեշտ է վճարել տնօրենին, այսինքն՝ ստացված արձակուրդային գումարի մի մասը տալ նրան, տեղեկացրել են, որ հնարավոր չէ աշխատանքի ընդունվել եւ չվճարել տնօրենին եւ այլն:

ԵԼՔ-ի ավագանու անդամները ուսումնասիրեցին պոլիկլինիկայի հաստիքացուցակը, հայտարարեցին, որ այն ուռճացված է: Բացահայտեցին, որ կան դեպքեր, երբ երկու տարբեր հաստիքներ զբաղեցնում է միեւնույն անձը եւ չբացառեցին, որ իրականում աշխատավարձը կարող է միայն մեկի համար լինել: Այդպիսի օրինակներից էր այն, որ տեղամասային մանկաբույժներից մեկն, ըստ պոլիկլինիկայի ղեկավարության, կատարում է նաեւ տվյալ բաժնի վարիչի պարտականությունները: Նույն բաժնի աշխատողները երկար էին մտածում ու այդպես էլ չէին պատասխանում հարցին, թե ով է իրենց բաժնի ղեկավարը:

Պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանը հավաստիացրեց, որ մտադիր են երկրորդ հաստիքի համար այլ աշխատակից ընդունել (թեպետ համատեղությունը արդեն մեկ տարի է տեւում), վստահեցրեց, որ մանկաբույժը երկու հաստիքի համար սահմանված աշխատավարձն էլ ստանում է ու որ համատեղության քայլին ինքը դիմել է՝ մարդկանց համար փոքրիշատե արժանավայել աշխատավարձի հնարավորություն ստեղծելու համար: Բժիշկների աշխատավարձն այստեղ մինչեւ 70-100 հազար դրամ էր՝ կախված սպասարկվող բնակչության թվից, բուժքույրերինը՝ 30-35 հազար:

Աշխատակիցների մեծ մասը, որոնց հարց ուղղվեց, թե երբ են վերջին անգամ արձակուրդ գնացել, պատասխանեցին, որ 2-3 տարի առաջ: Բուժքույրերից մեկն էլ ասաց, որ այդ իրավունքից չի օգտվել 24 տարի: Նրանք պարզաբանում էին, որ արձակուրդը չվճարվող է եւ հիմնականում հենց այդ պատճառով չեն գնում: Տնօրենն այս առնչությամբ ասաց, որ բոլորը ցանկանում են արձակուրդ գնալ ամռան ամիսներին, ինչը բնականաբար հնարավոր չէ: Մնացած ամիսներին նախընտրում են աշխատել: Վստահեցրեց, որ ոչ ինքը, ոչ էլ պոլիկլինիկան որեւէ կերպ շահագրգռված չեն վճարովի արձակուրդ չտրամադրելու հարցում, որովհետեւ որեւէ խնայողություն դրանից չի լինում, աշխատակիցն այսպես թե այնպես ստանում է տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված գումարը: Արձակուրդ գնացողի փոխարեն, ըստ նրա, լրացուցիչ մեկը աշխատավարձ չի ստանում եւ բուժաշխատողները միմյանց փոխարինում են՝ իրենց աշխատաժամանակի եւ աշխատավարձի պահպանմամբ: Տնօրենը կտրականապես հերքեց նաեւ այն պնդումը, թե վճարովի արձակուրդ գնալու դեպքում ստացած գումարի մի մասը տրամադրվում է իրեն:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի նվազմանը, համար 16 պոլիկլինիկայի տնօրենը պատասխանեց, որ երբ անցում կատարվեց էլեկտորանային առողջապահական համակարգին, իրենք ստիպված են եղել շահառուների տվյալները մուտքագրել տվյալ բազա: Բայց այս կամ այն խնդրի պատճառով հնարավոր է եղել լրացնել ոչ բոլոր քաղաքացիների տվյալները, ինչի պատճառով էլ համակարգում արտացոլված եւ փաստացի բնակիչների թվի միջեւ առաջացել է բավական մեծ անհամապատասխանություն: Դրա հետեւանքով կրճատվել է նաեւ ֆինանսավորումը:

Տպել
7865 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել