Էռնեկյանի ընկերությունը սննդի մատակարարից դժգոհություն չի ունեցել. տուժածները լավանում են

Արմավիրի մարզում թունավորման պատճառով հոսպիտալացված մոտ 90 հիվանդից 63-ը երեկվա դրությամբ դուրս էին գրվել: Մայիսի 17-ի ուշ երեկոյան հայտնի էր դարձել, որ գրանցվել է զանգվածային թունավորման դեպք: Նշվում էր, որ տուժածները «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներ են ու որ նախնական վարկածով թունավորման պատճառը սնունդն է: Նրանք տեղափոխվել էին Մեծամորի եւ Արմավիրի բժշկական կենտրոներ:

«Հայաստանի հողեր» ընկերությունը («Տիեռաս դե Արմենիա») պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Տուժածները նրա խաղողի այգու բանվորներ են: Այգին գտնվում է Բաղրամյան եւ Արեւադաշտ գյուղերի հարեւանությամբ: Ընդմիջման ժամանակ աշխատողներին սենդվիչներ են տրամադրվել, որոնք ուտելուց հետո էլ վատացել է շատերի ինքնազգացողությունը:

Ընկերության խաղողի այգիների մշակմամբ զբաղվում են մասնավորապես Մյասնիկյան, Մրգաշատ, Լեռնագոգ, Շենիկ, Արաքս եւ այլ համայնքների բնակիչներ: Մյասնիկյանում ապրող մի տղամարդ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես օգտվել է այդ սննդից, բայց առողջական խնդիրներ առաջ չեն եկել: Համբուրգերի ո՛չ համը, ո՛չ տեսքն, ըստ նրա, կասկածելի չեն թվացել: Մանրամասնեց, որ աշխատակիցներին ընդմիջման համար ուտելիք տրամադրում է ընկերությունը՝ անվճար: «Դաշտում բերում են, տրամադրում, հանգստյան վայր ունենք, տնակներ կան, որտեղ հանգստանում ենք, հաց ենք ուտում»,- ասաց մեր զրուցակիցը:

Տուժածների մեծ մասն ընդունվել է Մեծամորի բժշկական կենտրոն: Այստեղից մեզ պատասխանեցին, որ դիմողներ են եղել նաեւ հաջորդ օրն առավոտյան: Թունավորման հետեւանքով հոսպիտալացվածների շարքում չեն եղել ծանր վիճակում գտնվող հիվանդներ:  

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելուն: «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,- նշված է քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասում:

Քննչական կոմիտեին ընկերության լիազորված անձի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ եւ կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաեւ նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս եւ «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր:

Փորձանմուշներ են վերցվել աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից եւ ջրից: Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ին պատկանող, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող սննդի արտադրամասից (պանրի, կեռասի, լոլիկի մածուկի եւ մայոնեզի): Նախնական տվյալներով՝ համբուրգերների մեջ լոլիկի մածուկը եւ մայոնեզը լցոնված չի եղել. դրանք առաքվել են տարաներով՝ սննդի հետ։ Արտադրամասում հնարավոր չի եղել վերցնել համբուրգերներում լցոնած հավի կրծքամսից փորձանմուշ, քանի որ այն սպառված է եղել։ 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը զանգվածային թունավորման դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ Ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին եւ անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից եւ կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաեւ առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է: Ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացվում նաեւ Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարող «ԱլկաՖուդ» ՍՊԸ-ում:

Ավելի ուշ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների եւ ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են: Նշվում է նաեւ, որ ներկա վարկածով՝ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:

Ինչ վերաբերում է զանգվածային թունավորման դեպքի առնչությամբ «Հայաստանի հողեր» ընկերության արձագանքին, լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ իրենք ձեռնպահ կմնան որեւէ մեկնաբանություն տալ, քանի դեռ լաբորատոր փորձաքննությունների արդյունքները հայտնի չեն: Ասացին, որ անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի հետ համագործակցում են երկար տարիներ եւ որեւէ դժոգություն չեն ունեցել:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:

Տպել
4261 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել